Մոլդովան փակել է օդային տարածքը
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, հայտնում է Air Moldova ֆեյսբուքյան էջը։ Փակման պատճառները չեն բացահայտվում, իսկ օդանավակայանում կամ ինքնաթիռում գտնվողներին խորհուրդ է տրվում հանգստություն պահպանել և առցանց հետևել օդանավակայանի տեղեկատվական վահանակներին:
«Հարգելի ուղևորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, սպասում ենք թռիչքների վերսկսմանը», -ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ երկրում սահմանադրական կարգը փոխելու փորձեր են նախապատրաստվում՝ ներառելով զինվորական պատրաստվածություն ունեցող դիվերսանտների մասնակցությունը, որոնք մտադիր են հարձակվել որոշ կառավարական շենքերի վրա։ Սանդուն մեղադրել է մի շարք ընդդիմադիր ուժերի դիվերսիայի փորձի համար և խորհրդարանին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել օրինագծեր, որոնք թույլ կտան դատախազությանը և տեղեկատվության և անվտանգության ծառայությանը զբաղվել համապատասխան ռիսկերով: