Լոռու մարզում քննիչը կեղծել է վկայի ստորագրությունները. հարուցվել է քրգործ
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Էրիկ Ե.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Արտյոմ Ա.-ն հայտարարել է, որ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից կեղծվել են իր նախաքննական ցուցմունքում առկա ստորագրությունները:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



