Այս օգնությունը մեր մարդկային զորակցությունն է Սիրիայում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներին. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հինգ օր առաջ մենք այցելեցինք Հայաստանում Սիրիայի դեսպանություն՝ մեր զորակցությունը հայտնելու ավերիչ երկրաշարժից տուժած բարեկամական սիրիացի ժողովրդին:
Հաջորդ օրերին, մենք և մեր մի շարք գործընկերները արագ մոբիլիզացրեցինք մեր սուղ կարողությունները, և երեկ արդեն մեր «Արար» հիմնադրամը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը կարողացավ հատկացնել Սիրիայում երկրաշարժից տուժածներին:
Երեկ մենք կրկին այցելեցին Հայաստանում Սիրիայի դեսպանություն, հանդիպեցինք արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ, միասին քննարկեցինք երկրաշարժի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակը, արևմտյան պատժամիջոցների հետևանքով առկա բազմաթիվ բարդությունները, ինչպես նաև մեր սիրիահայ հայրենակիցների անմիջական կարիքները: Նաև, մենք մոտ 2 մլն դրամի առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ և մանկական սնունդ փոխանցեցինք
Հայաստանում Սիրիայի դեսպանությանը, որն էլ ինքնաթիռով այն կտեղափոխվի Սիրիա։
Այս օգնությունը մեր մարդկային զորակցությունն է Սիրիայում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներին և մեր բարեկամ Սիրիայի ժողովրդին։ Ուրախալի է, որ Հայաստանում գործող մի շարք այլ բարեգործական կազմակերպություններ և անհատ անձիք ևս զուգահեռ իրենց աջակցությունն են բերում Սիրիայի ժողովրդին, դրանով վերահաստատելով մեր մարդասիրությունը և երախտապարտությունը բարեկամների նկատմամբ:
Մենք ինքներս ըստ հնարավորության կշարունակենք այս աշխատանքը, մինչ այդ
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ այս բարի գործում իրենց մասնակցության համար։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



