Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Փակուղի է. ճանապարհը մեկն է՝ ազատվել ՀՀ ներկա իշխանություններից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը, որը ժամանակին հայտարարում էր, թե Արցախի Հանրապետությունից ու նրա ժողովրդից Արցախի ճակատագիրը որոշելու մանդատ չի ստացել, ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարում է, թե, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար»:

Արցախը տվե՞լ է այդ մանդատը ՀՀ իշխանություններին: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի կողմից է մոտենում հարցին. «Նախ՝ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ որևէ պատահական հայտարարություն, քայլ չի արել, դրանք նախապես պլանավորված ու մշակված են եղել: Երբ 2018-ին ասում էր, թե մանդատ չունի, ասում էր հենց նրա համար, որ այսօր ասի՝ Արցախը պահելու, պաշտպանելու մանդատ չունի, թեպետ 5 տարի է՝ ականատեսն ենք նրա, թե ինչպես է Արցախը հանձնելով ու կործանելով լուծում իր անձնական հարցերը, պայմանավորվածությունները նաև ՀՀից արված զիջումների համատեքստում»: Մյուս կողմից՝ պատգամավորը շեշտեց՝ մինչ 2018-ը Հայաստանը եղել է Արցախի, Արցախը՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը, իսկ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև եղել են գործընկերային հարաբերություններ, տարբերություններ չեն դրվել, համատեղ որոշման արդյունքում բանակցային սեղանին նստել է ՀՀ նախագահը:

«2018-ին, երբ իշխանությունը զավթեցին ոչ թե հայամետ, այլ ավելի շատ ադրբեջանամետ իշխանությունները, բնականաբար, պատկերը փոխվեց: Այդ ընթացքում շատ կարծիքներ հնչեցին, թե ՀՀ իշխանություններն Արցախի անունից, Արցախի համար բանակցելու, որոշումներ կայացնելու իրավունք չունեն: ՀՀ այս իշխանությունները, օգտվելով նշվածից, ցույց տվեցին, թե բացարձակ չեն էլ պատրաստվում բանակցել: Ի դեպ, վերջերս շատ են շրջանառում «ՍտեփանակերտԲաքու երկխոսության մասին»: Բայց առողջ քաղաքական ուժերը չէին ասի, թե ՀՀ իշխանություններն իրավունք չունեն բանակցել Արցախի անունից: Ոչ: Հայաստանի իշխանությունները պետք է բանակցեն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը զրկված է այդ հնարավորությունից: Բայց այստեղ այլ հարց է առաջանում. ինչպես դա անեն ՀՀ ներկա իշխանությունները: Այստեղ, կարծես, փակուղի է առաջանում, ու որպեսզի այդ փակուղին չլինի, պատասխանը պարզ է՝ ՀՀ ներկա իշխանությունները չպետք է լինեն: Հակառակ դեպքում, այո, փակուղի է, հակառակ դեպքում չի կարող լինել այնպես, որ ՀՀ իշխանությունները չբանակցեն Արցախի համար: Բայց խնդիրը նաև այն է, որ ՀՀ այս իշխանությունները բանակցում են այնպես, ինչպես իրենց ու Ադրբեջանին է պետք է. այն է՝ կործանել Արցախը, որպեսզի արդարացնեն նաև այն բոլոր գործընթացները, որոնք իրականացնում են: Ժամանակի հարց է, բայց տրված է ՀՀ սուվերեն տարածքների զիջումների մեկնարկը»,-նշեց Մ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը նաև ներկայացնում են որպես «Արցախի 120 հազար հայերի փրկություն, գոնե իրավունքների փրկություն», ինչպես, նրա խոսքով, ըստ էության, ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

«Իհարկե, սա ամենավտանգավոր թեզն է, որ իրենք տանում են: Նաև ամենավտանգավոր ուղին է, որով գնում են. Արարատ Միրզոյանի և թուրք գործընկերոջ հետ երեկվա հանդիպումից ու հայտարարությունից հետո ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքի «խաղաղության» պայմանագրի տարբերակն է լինելու, ինչից իրենք շատ-շատ ոգևորված են: Մեծ հաշվով, ՀՀ այս իշխանությունը հաստատակամ գնում է Արցախը վերջնական, փաստաթղթային տարբերակով հանձնելու ճանապարհով՝ Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք: Այս իշխանությունն, իհարկե, Արցախի անունից բանակցելու մանդատ չունի: Առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ԱՀ բոլոր քաղաքական ուժերը բազմիցս հայտարարել են ՀՀ ներկա իշխանությունների նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշումը, որն առավել քան հստակ է. բնականաբար, Հայաստանի այս իշխանությունները Արցախի մասով որոշումներ կայացնելու իրավունք չունեն: Մյուս կողմից՝ անհնար է, որ Արցախի վերաբերյալ բանակցություններ տեղի չունենան: Հետևաբար, ճանապարհը մեկն է. պետք է ազատվել ՀՀ ներկա իշխանություններից, որովհետև իրենք նաև կեղծ թեզեր են շրջանառության մեջ դնում՝ թմրեցնելով ՀՀ մեր հայրենակիցների զգոնությունը: Ասում են՝ «Արցախը կտանք, կփրկենք Հայաստանը», մինչդեռ ապացուցված փաստ է՝ չի կարող չլինել Արցախ, բայց լինել Հայաստան: Աստված մի արասցե, բայց Արցախն ու Հայաստանը կա՛մ միասին կործանվելու, կա՛մ միասին փրկվելու են, այլ տարբերակ լինել չի կարող: Այս իշխանությունների մնացած բոլոր մանևրումներն ու մանիպուլ յացիաները զգոնությունը թմրեցնելու և ժամանակ շահելու համար են»:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ 30 տարի շարունակ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իշխանությունները տարել են մի գիծ, ըստ որի, Արցախի կարգավիճակից է բխելու Արցախում բնակվող հայերի թե՛ իրավունքները, թե՛ անվտանգությունը. «ՀՀ ներկայի իշխանությունները այդ գիծն ամբողջությամբ փոխել են. ասում են՝ «կարգավիճակը կբխի անվտանգությունից ու իրավունքներից»: Սա նշանակում է, որ, ըստ իրենց, Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, բայց արցախահայությունը կունենա իրավունքներ, մշակույթով զբաղվելու, դպրոցներ ունենալու հնարավորություն, և, ըստ իրենց, Արցախի հայերին ոչ ոք չի սպանի: Մինչդեռ բազմիցս է ապացուցվել, որ այդպես չէ: Հայն այդպես չի կարող պաշտպանված լինել: Առնվազն հիմա տեսնում ենք, թե ինչ է անում Ադրբեջանը, և ինչ հումանիտար աղետի մեջ է Արցախը: Այստեղ մարդիկ մահանում են, որովհետև պատշաճ բշժկական օգնություն չեն կարողանում ստանալ: Այնպես որ, ներկայացնելով թեզ, ըստ որի՝ «Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, բայց մարդիկ պաշտպանված կլինեն», կեղծ է, քանի որ հաջորդ վայրկյանից Արցախում էթնիկ զտումներ են սկսվելու: Արցախում գիտեն, թե ինչ է նշանակում ադրբեջանցու հետ կողք կողքի ապրել: Որևէ մեկի համար դա ընկալելի չէ, չեն ապրի: Հետևաբար, չակերտավոր խաղաղ ձևով Արցախը կհանձնեն Ադրբեջանին: Ստացվում է, որ այն, ինչ 5 տարի շարունակ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները պլանավորել էին, առանց որևէ խնդրի կարողանում են փուլ առ փուլ իրականացնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию