Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անկախ մեզանից ապրում ենք, ուղղակի գոյատևում». 18-ամյա Վլադիմիրը Սպիտակ քաղաքից էր. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վլադիմիրը շատ հանգիստ, խելոք ու զուսպ երեխա էր, անսահման ուշադիր էր քրոջ նկատմամբ: Կենսուրախ էր, նվիրված ընտանիքին ու ընկերներին: Մանկության տարիներին չարաճճիություններ արել է, բայց անգամ դա չափի մեջ էր: Իմ մեկ հայացքը բավարար էր, որ հասկանար՝ կարելի՞ է ինչ-որ բան անել, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում այսպես է որդուն ներկայացնում տիկին Զառան՝ Վլադի մայրիկը: Վլադը ծնվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում: Վեց տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Լոռու մարզ՝ Սպիտակ քաղաք: Սովորել է Սպիտակի հիմնական, այնուհետև ավագ դպրոցներում, որն էլ ավարտել է 2020 թ.-ին: Հաճախել է նաև Սպիտակի երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին, Սպիտակի մանկապատանեկան համալիր-մարզադպրոց:

«Լավ էր սովորում, գեղեցիկ ձեռագիր ուներ, դասղեկն էր անգամ ասում՝ Վլադը տարբերվող էր, անկեղծ ու հոգատար: Շատ էր սիրում Ռուսաց լեզուն, Մաթեմատիկան: Անընդհատ զբաղմունք է ունեցել, շատ բաներ կիսատ էր թողնում, ինչ-որ պահի դադարում հաճախել, ինչպես իր կյանքը կիսատ մնաց: Բայց ամեն ինչից ինչ-որ բան հասցրեց վերցնել»,-նշում է զրուցակիցս:Վլադը 2020 թ.-ին ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի վոլեյբոլի բաժին. «Շատ ուրախ էր, որ ընդունվել էր բուհ: Երազում էր Երևանում սովորելու մասին, բազում նպատակներ ուներ: Կյանքը շատ էր սիրում, կառչած էր կյանքից, ուզում էր ամեն ինչ փորձել: Ուսումն ավարտելուց հետո կարող էր լինել մարզիչ, սպորտային մեկնաբան, մարզիկ»: Բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 26ին, ծառայել է Սանասարում՝ Որոտանի զորամասում՝ դիպուկահարների դասակում:

«Ինքն անհանգստություններ չուներ ծառայության վերաբերյալ, այնքան ուրախ էր, որ բանակ է գնալու, օրերն էր հաշվում, թե երբ է մեկնելու ծառայության: Ծառայության ընթացքից տպավորությունները լավն էին, գոհ էր վայրից, միջավայրից: Մի քիչ նեղվում էր, որ տեղն է հեռու, բայց երբեք չի դժգոհել»: Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Վլադը դիպուկահար էր: «Մինչև վերջին օրը մեզ ոչինչ չի ասել, 27 օր պայքարել է, բայց մեզ չի ասել, թե որտեղ է եղել, որ դիրքերում, չի ասել, որ առաջնագծում է եղել: Շատ տեղեկություններ արդեն հետո ենք իմացել: Հենց առաջին օրն իրենց զորամասը պայթեցրել են, տղաներին այդտեղից տեղափոխել էին: Իրենց հրամանատարները զոհվել էին, ու զինծառայողները մնացել էին միայնակ: Վլադը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, մեզ տեղափոխում են, չեմ կարող ասել, թե ուր, մի անհանգստացեք: Հետո արդեն զանգում էր՝ բունկերներում ենք, վտանգ չկա, մա՛մ ջան, ապահով ենք: Միշտ ասում էր՝ կռվի մեջ չենք, առաջին օրվանից մինչև վերջին օրը մեզ ասաց՝ բունկերում եմ, չեմ կռվում, հանգիստ եղեք: Կողքից էլ ասում էին, որ դժվար թե երկու ամսվա ծառայողին տանեն առաջնագիծ: Բայց իրականում կռվել է տարբեր հատվածներում, նաև առաջնագծում»:

Իսկ այդ մասին փաստում է Վլադիմիրի մարտական ուղին. «Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը կռվել է Մարջալուում, այնուհետև թեժ մարտերի մեջ է եղել Ալփաշայում, Իշխանաձորում, Ներքին Խնձորեսկում, Ջաբրայիլում և այլուր: Հոկտեմբերի 22-ին Ներքին Խնձորեսկում վերջին մարտական գործողությունն իրականացնելիս վիրավորվում է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կասետային արկից՝ ստանալով գլխուղեղի վնասվածք: Տեղափոխվել է Գորիս, որտեղ կատարվել է վիրահատություն, ապա տեղափոխվել է Երևանի Հանրապետական հիվանդանոց: Ունեցել է ձեռքի, հոնքի, քթի կոտրվածքներ և հրազենային վիրավորում ձախ թևի մկանին»: Մայրիկն է պատմում. «Առաջին արկի հարվածից հետո վիրավորվել է, տղաներն ասել են՝ մեքենան նստի, գնա, իմ տղան չի նստել՝ թող ծանր վիրավորներին իջեցնեն, հետո ես մյուս մեքենայով կգնամ: Երկրորդ հարվածից կրկին վիրավորվել է, արդեն գլխի շրջանում, տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, վիրահատելուց հետո՝ Երևան»:

Վլադը հիվանդանոցում երկու օր պայքարել է կյանքի համար, կոմայի մեջ է եղել, հոկտեմբերի 24-ին միացել է պատերազմում անմահացած իր ընկերներին: Մայրիկի խոսքերն եմ հիշում՝ կենսուրախ էր, կառչած կյանքից, իրոք որ, անգամ նման ծանր վիրավորում ունենալով՝ պայքարել է իր կյանքի համար: Վլադը Սպիտակ քաղաքը շատ էր սիրում, իր մանկությունն ու պատանեկությունն անցել էր այնտեղ, և ընտանիքը որոշել է, որ նա պետք է Սպիտակի պանթեոնում գտնի իր հավերժական հանգիստը մյուս 21 տղաների հետ։ «Այս պահին որևէ բան ուժ չի տալիս, անկախ մեզանից ապրում ենք, ուղղակի գոյատևում: Այս պահին միակ սփոփանքն իմ աղջիկն է, ապրում եմ իր համար»,-եզրափակում է տիկին Զառան: Զրույցի ողջ ընթացքին հետևում էր Վլադի կրտսեր քույրիկը՝ Սյուզին: Սյուզիի ու Վլադի տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ՝ երեք տարի, բայց Վլադը դեռ փոքրուց ստանձնել է ավագ եղբոր դերը՝ սեր ու հոգատարություն փոխանցել քույրիկին:

«Հիմա ես ապրում եմ ծնողներիս համար: Ավագ եղբայր կորցնելը լրիվ ուրիշ, սարսափելի ծանր զգացողություն է, կարծես թևերդ կտրվեն: Շատ բարդ է: Ինքն այնպիսի մարդ էր, որ դժվար է այսօր իր բացակայությունը չնկատել: Չասեմ, թե խիստ կամ ջղայն եղբայր էր, բայց սիրում էր, որ ամեն ինչ չափի մեջ լիներ: Հիմա շարունակում եմ այնպես ապրել, կարծես ինքն իմ կողքին է: Պարապմունքներս ուշ են ավարտվում, բայց ես առաջինը տուն եմ շտապում: Իմ մեջ խոսում եմ իր հետ, ասում եմ՝ վերջացրեցի, գնամ տուն, ինչ-որ մի ձայն արձագանքում է՝ հա, գնա տուն: Ինձ խանգարում է իր ֆիզիկական բացակայությունը, խորհուրդներ չտալը, թե չէ ամեն պահի զգում եմ իր ներկայությունը: Մեր տանն ամենուր իր նկարներն են, չես կարող մեկ ակնթարթ անգամ իրեն մոռանալ: Զգում եմ իր ներկայությունը, նկարներից ինձ նայող իր հայացքներից հասկանում եմ, որ ինձ ինչ-որ բան է ուզում ասել: Բայց ցավալի է, որ չեմ կարողանում իրեն գրկել, իր ջերմությունը զգալ: Նախքան բանակ գնալը վերջին 1-2 տարին մի ուրիշ տեսակ ջերմություն կար մեր միջև: Կիսվում էի իր հետ, վստահում էինք իրար: Մտերմացել էինք, մեր շփումը լրիվ այլ տեսակ էր դարձել»:Իսկ քույրիկի՝ եղբոր հիշատակին գրված բանաստեղծության վերջին տողերում ափսոսանքն ու անսահման կարոտն է. «Կանգնեց ժամանակը, կյանքդ ու մարդիկ, սիրտդ դադարեց բաբախել կրկին, Հրաժեշտ տալով՝ հավերժ հեռացար, թողեցիր մեզ լոկ կոտրված սրտեր, Առյուծ ծնվել էիր ու հերոս դարձար, հանուն մեր հողի հավերժ արծվացար»։

Հ. Գ. Վլադիմիր Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով, արժանացել մեդալների տարբեր ՀԿ-ների կողմից ևս: Նրան շնորհվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր։ Վլադի 20-ամյակին՝ 2022 թ.-ի հունիսի 10-ին, Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի բակում կանգնեցվել է հուշարձանխաչքար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян