Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ փոփոխություններ կբերեն երկրաշարժի հետևանքները Թուրքիայի քաղաքականության մեջ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Փորձագիտական շրջանակների կողմից լայնորեն քննարկվում է այն հարցը, թե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ինչ աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ մի կողմից՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքի, իսկ մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Նախ՝ պետք է նկատի ունենալ, որ աղետի հետևանքներն այնքան մեծ են, որ չեն կարող ազդեցություն չունենալ Թուրքիայի տնտեսության վրա։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու ահռելի թվով անօթևան մնացած մարդիկ կան, որոնց պահանջների բավարարման համար մեծ միջոցներ են պետք։ Ավելի քան 6 հազար 400 շենք է փլուզվել, ու քաղաքներ կան, որոնք հիմնովին ավերվել են, իսկ դրանց վերականգնումը ենթադրում է, որ ամբողջ բնակավայրերը պետք է նորից զրոյից կառուցվեն։ Ըստ տարբեր գնահատականների, մոտ 84 մլրդ դոլարի գումարի կորուստի մասին է խոսքը, իսկ այդ գումարը կազմում է Թուրքիայի բյուջեի մոտ 10 տոկոսը։

Սա նշանակում է, որ Թուրքիան շատ մեծ տնտեսական ռեսուրսներ պետք է ուղղի աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, իսկ վերականգնման համար կարող է անհրաժեշտ լինել հատկապես Արևմուտքի օժանդակությունը, մանավանդ արդեն արևմտյան երկրների կողմից հայտարարություններ են հնչում ամեն կերպ Անկարային օգնելու պատրաստակամության մասին։ Բայց Արևմուտքի օգնությունն էլ իր հերթին կարող է բերել Թուրքիայի շատ ավելի արևմտամետ դիրքավորմանը, որի արդյունքում ստիպված կլինի հեռանալ ՌԴ-ի հետ համագործակցությունից։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ այն տնտեսական ռեսուրսները, որոնք Անկարան ներդնում էր բանակի կատարելագործման մեջ և հանրությանը կերակրում նեոօսմանական ծրագրերով՝ ներխուժումներ իրականացնելով Սիրիա, Իրաք, Լիբիա, Արցախ, ապա ստիպված հասարակության դժգոհությունը չբորբոքելու համար այդ ռեսուրսներն ավելի շուտ ուղղվելու են երկրաշարժից տուժած նահանգների վերականգնմանը։

Առանց այդ էլ Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը բարվոք չէ, լիրան շարունակաբար արժեզրկվում է, իսկ գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում։ Եթե դրան էլ գումարում ենք այն իրողությունը, որ նոր տնտեսական հնարավորություններ են պետք վնասված ենթակառուցվածքները վերականգնելու համար, ապա պարզ է դառնում, որ առաջիկայում Անկարայի համար ուղղակի առաջնային է լինելու տնտեսական զարգացումը և ճգնաժամը կանխելուն միտված քայլերը։ Իսկ տնտեսական ներուժի վերականգնման համար այդ երկիրը մի կողմից՝ ավելի շատ կկենտրոնանա ներքին խնդիրները լուծելու վրա, մյուս կողմից էլ՝ կփորձի համագործակցային միջավայր ստեղծել արտաքին տնտեսական գործընկերների հետ առավել ակտիվ աշխատելու համար։ Եվ բացառված չէ, որ այս ամենի արդյունքում թուլանա Թուրքիայի ներգրավվածությունը որոշ հակամարտությունների և տարածաշրջանային գործընթացների ուղղությամբ։

Հնարավոր է նաև Անկարայի քաղաքականության որոշակի փոփոխություն Հարավային Կովկասի ուղղությամբ։ Հատկապես այս մասով կոնկրետ մտահոգություններ ունի Ադրբեջանը, դրա համար էլ Բաքուն ջանում է ամեն կերպ ցույց տալ, որ ինքն է ամենաշատ օժանդակությունն ուղարկում Թուրքիային, ու դա վերածվում է նաև հատուկ քարոզչության, որպեսզի թուրքական հանրությունը տեսնի, թե Ադրբեջանն իրենց կողքին է, ինչպես որ Թուրքիան է Ադրբեջանի կողքին։ Թուրքիայի ազդեցության որոշակի թուլացման կարող են բերել նաև այդ երկրի ներքաղաքական խմորումները։ Այս պահի դրությամբ Էրդողանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, նրա հետ անմիջական կապ ունեցող մարդիկ մեղադրվում են անորակ շինարարության և երկրաշարժի համար վճարված հարկերի գումարները յուրացնելու մեջ։

Ուստի, ընդդիմությունը հաղթելու շանսեր է ստանում, բայց մյուս կողմից էլ Էրդողանը հեշտ հանձնվողը չէ և պատրաստ է մինչև վերջ պայքարել։ Եվ բացառված չէ նաև, որ Էրդողանը տարբեր արկածախնդրությունների գնա, որպեսզի հետաձգի ընտրությունները կամ բարձրացնի իր վարկանիշը։ Այնուամենայնիվ, առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ Թուրքիայում ներքին հուզումներ սկսվեն։ Իսկ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի պասիվացումը կամ քաղաքականության մեղմացումն իր հերթին բերելու է նախևառաջ Իրանի ու Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ընթացքից կախված՝ նաև Ռուսաստանի դիրքերի ուժեղացման: Դրան կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ Իրանն ու Ռուսաստանը տարբեր ուղղություններով համագործակցում են, այդ թվում՝ նաև ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում։

Իրանը, որը շահագրգռված է պանթուրքական ծրագրերի խափանմամբ, կփորձի իր ազդեցությունն ուժեղացնել Ադրբեջանում ու իր արժեհամակարգը տարածել այդ երկրում, որպեսզի թույլ չտա Հարավային Ադրբեջանում անջատողական տրամադրությունների խորացում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայկական դիվանագիտությունը պետք է ջանա հասնել նրան, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիան այլևս չկապի Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Այսինքն՝ հայկական կողմի համար կարևոր քայլ կլինի, երբ Անկարայի գործողությունները պայմանավորված չլինեն Բաքվի հավակնություններով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира