Ереван, 20.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք, իսկ Արայիկ Հարությունյանի շտապողականությունը՝ զարմացնում է». Աննա Կոստանյան

ИНТЕРВЬЮ

«Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

– Փետրվարի 20-ին լրանում է արցախյան շարժման 35 ամյակը, այն դիմավորելու ենք շրջափակված, բզկտված, ներքին պառակտումներով ու հեռանկարի առումով մշուշոտ Արցախով. ի՞նչ դիտարկումներ ունեք այս առիթով:

– Ցավալի խորհուրդ եմ տեսնում 35-ամյա տարեդարձին ընդառաջ, մինչդեռ շարժումն իր գաղափարական ու նպատակային առումով ազատագրական էություն էր կրում, որը ցայսօր պիտի առանձնահատուկ վերաբերմունքով պահպանեինք, հպարտորեն ու մեծ շուքով նշեինք, արժեւորեինք ու ամեն ջանք ուղղեինք՝ ազատ հայրենիքի սահմաններն ամրացնելու համար։ Իսկ այժմ, 35 տարի առաջ ազատագրված Արցախի մեր հայրենակիցները միայնակ ու անհեռանկար շրջափակման մեջ պիտի նշեն տարեդարձը։ Այս ցավալի իրողությունը մեզ համար սխալներից դասեր քաղելու, ավելի սթափ եւ լրջորեն արցախյան խնդրին մոտենալու խորհուրդ պետք է ունենա, որպեսզի հասկանանք, որ մեր հայրենիքի դարպասներն ամրացնելու ուղղությամբ պարտավոր ենք համատեղված ու միաբան քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելով առաջին հերթին հենց մեր ներքին տարաձայնություններն ու միտումնավոր ստեղծված պառակտումը։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթաց է նախաձեռնել՝  ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ: Վերջին շրջանում ականատես ենք լինում Արցախում ներքաղաքական հակասությունների եւ այդ առումով իրավիճակը նույնպես սրվում է: Ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում այս դրույթի առանձին ու հրատապ առաջ մղումը, ի՞նչ նպատակ ունի, ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ի՞նչ վտանգներ կարող են դրանք բերել:


– Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ Արցախի նախագահը նման անհասկանալի շտապողականություն է ցուցաբերել ու սահմանադրական բարեփոխումների փաթեթից այդ մեկ դրույթն առանձնացնելով՝ խորհրդարանին է ներկայացրել՝ հրատապ կարգով: Տեղյակ եմ, որ տեւական ժամանակ է քաղաքական ուժերը մեծ եւ լուրջ աշխատանքներ են տարել Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ արդեն բարեփոխված Սահմանադրությունը տարբեր ճգնաժամային իրավիճակներում գտնվող արցախյան պետության համար, առաջարկելու էր բարենպաստ լուծումներ: Չէի ուզի շտապել ու միայն ասեկոսեների վրա հիմնված դատողություններ ու եզրակացություններ անել ԱՀ նախագահի խորհրդավոր այս քայլի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթն օր առաջ պետք է շրջանառության մեջ դրվեր, որտեղ կա նաեւ այս պահին հրատապ կարգով բերված դրույթը։ Կասկածանքը հենց սրանում է կայանում. եթե այդ դրույթն իրոք տրամաբանական ու հրատապ բնույթ է կրում, ապա օր առաջ ամբողջ նախագիծը պիտի առաջ տարվեր։

Արցախն այն իրավիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ներքաղաքական տարբեր ինտրիգներով ու հնարավոր դավադրություններով պայմանավորված անլուրջ քայլեր, որոնք էլ ավելի մեծ վտանգների առաջ կարող են կանգնեցնել Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուր քայլ, որ արվում է, բազմակողմանի քննարկված, վերլուծված, ռիսկերը հաշվարկված պետք է լինի։ Վստահ եմ, Արցախի քաղաքական դաշտն այդ կամքն ու ներուժն ունի, գոնե թե վերջին շրջանում կրկնակի վերահաստատել են առարկայական քայլերով՝ միաբանվածություն ցուցաբերելով։

– Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա. ձեռքսեղմումներ, ողջագուրումներ, փոխադարձ ռեւերանսներ, Մարգարայի կամրջով էլ արդեն մի քանի անգամ մարդասիրական բեռներ են հասել երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ, ինչն, ի դեպ, ՀՀ իշխանությունը ներկայացնում է իբրեւ իր դիվանագիտական ձեռքբերում: Ի՞նչ տպավորություններ ունեք այս ամենից:

– Սա ես ընկալում եմ, որպես գործող վարչակարգի թուրքական կողմնորոշման հերթական տրամաբանական դրսեւորում։ Նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ակնհայտ նախասիրությունները թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասով, ու առօրյայում 24 ժամ անդադար քննարկել, թե ինչպե՞ս են միմյանց ձեռք սեղմում, ողջագուրվում, իրար շնորհակալություններ հայտնում՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետի առնչությամբ Հայաստանի իշխանության ցուցաբերած շողոքորթ մարդասիրական ակտով, պարզապես անպտուղ, անարդյունք գործ է ու ժամանակի զուր վատնում։  Նախ, պետք է հստակ արձանագրել այն հանգամանքը, որ այդ երկրի կողմից պաշտոնական արձագանք հայկական «մարդասիրական» քայլին դեռեւս տեղի չի ունեցել, ինչը, օրինակ, եղավ Հունաստանի պարագայում, այլ սահմանափակվել են ընդամենը Թուրքայի հատուկ բանագնացի թվիթերյան սիրատոչոր գրառմամբ՝ ուղղված ՀՀ երկու պաշտոնատար անձանց գործադրած «ջանքերին», այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն սուբյեկտին՝ ընդհանուր առմամբ։ Թուրքական դիվանագիտության մեջ այս ժեստը ինչ-որ բան նշանակում է եւ ուղերձ էլ ունի իր մեջ։ Մնացածը՝ ժամանակը ցույց կտա:

– ԵՄ քաղաքացիական դիտորդների՝ ՀՀ տարածքում տեղակայվելու առիթով ՌԴ-ն օրեցօր առավել կոշտացնում է իր դիրքորոշումը, հաճախ անգամ ոչ դիվանագիտական լեզվով են խոսում. ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ո՞ւր կտանեն դրանք Հայաստանը:

– Տեւական ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները կայուն անկման նորանոր մակարդակի են բերվել, եւ քանի որ այդ ազգն էլ երբեք չի փայլել իր փափուկ եւ փաղաքուշ դիվանագիտական հռետորաբանությամբ, միանգամայն սպասելի էր, որ անցում են կատարելու «կացնային» արդեն նոր խոսույթի։

Ի՞նչ կարելի է սպասել ծանրքաշային մի երկրից, որին հետեւողականորեն փորձում են թիկունքից հարվածել՝ չունենալով համապատասխան կշիռ։ Ի տարբերություն արեւմտյան երկրների՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է այն շաբլոնային պատճառաբանությամբ, թե իրենց գործընկեր երկրների ներքաղաքական կյանքին չեն խառնվում, ինչն, իհարկե, որոշակիորեն վիճելի պնդում  է: Սակայն փաստն այն է՝ որպես «ռազմավարական գործընկեր», ՌԴ-ն թերացել եւ բացթողումներ է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ ամրացման տեսանկյունից, նույնիսկ վերարժեւորման առումով, իսկ այդ բացթողումները բարեհաջող կերպով լրացրել է Արեւմուտքը, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք. այսինքն, չունենք բարվոք հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս առումով չեմ կարող կանխատեսումներ անել, թե ի՞նչ վտանգների կարող է բերել  հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ իջեցված այս նշաձողը, սակայն իրատեսությունն ու տարածաշրջանային զարգացումները հուշում են, որ առնվազն սեփական շահերի տեսանկյունից՝ Ռուսաստանը հետաքրքրություններ ունի հարավկովկասյան հատվածում եւ պատրաստ չէ զիջել իր ազդեցության գոտին Արեւմուտքին։

– Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց իշխանափոխության հարցում իր պայքարում, արտախորհրդարանական ուժեր, որոնք այդ դրոշը կվերցնեն իրենց ձեռքը, չեն նշմարվում. հետեւաբար՝ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։

– Նախ պիտի չհամաձայնեմ, որ արտախորհրդարանական ուժեր չեն նշմարվում, այլ հարց է, թե այդ ուժերն ինչու՞ են դեռեւս ամորֆ վիճակում եւ ինչու՞ արդյունավետ չեն գործում։ Խնդիրը, միասնական նպատակը ձեւակերպել չկարողանալու մեջ է։ Ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ առաքելություն պիտի սահմանենք, ի՞նչ գաղափարի շուրջ համախմբվենք. այս հարցերի պատասխանները պետք է հստակեցվեն այն բոլոր ցաքուցրիվ գործող ուժերի կողմից, որոնք առնվազն անտարբեր չեն ընթացող իրադարձությունների ու պետության առջեւ ծառացած մարտահրավերների հանդեպ։ Այն պահին, երբ կարողանանք հաղթահարել մեր ներքին տարաձայնությունները՝ մի կողմ թողնելով մեր սեփական անձի գերադրական գնահատականը, կկարողանանք առարկայական գործել եւ ակնկալել արդյունքներ։ Ամեն դեպքում, ես այդ հեռանկարները տեսնում եմ, հետեւաբար նաեւ փորձում եմ քայլեր ձեռնարկել։

– Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքի հերթական փուլն ավարտվել է. այդ մասին ավետեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական փաստաթուղթը նաեւ Ադրբեջանի համար պետք է ընդունելի լինի եւ այն տեւական ու կայուն խաղաղություն պետք է ապահովի: Ի՞նչ հասկանալ այս հայտարարություններից:

– Այս պահին ՀՀ փաստացի վարչապետ հանդիսացող անձը հետեւողականորեն տանում է իր կողմից հանրահռչակած «խաղաղության» անհեռանկար օրակարգը, եւ անկախ նրանից, թե ի՞նչ սպառնացող ազդակներ են շարունակաբար գալիս ոչ բարեկամ՝ հարեւան երկրի կողմից ոչ միայն Արցախի, այլեւ  Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքներից բխող ուղերձները պարզորոշ ու հուսադրող չեն, գոնե ինձ համար. մենք չգիտենք, թե ի՞նչ ձեւակերպումներով է կառուցված այդ նախագիծը, ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ հայկական կողմը՝ իբրեւ թե տեւական ու կայուն խաղաղություն ամրագրելու համար, եւ արդյո՞ք մեր ու արբեջանական կողմի պատկերացումները տեւական խաղաղության մասին համընկնում են։ Մի բան ակնհայտ է. Ադրբեջանը երբեք չի գնալու փոխզսպումային մեխանիզմով կառուցված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Ադրբեջանը համակերպվի հայկական կողմից գործադրվող փոխզսպման քայլերի հետ, ավելին, բազմիցս առիթը բաց չի թողնում նորանոր հավակնություններ ներկայացնելու ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության բուն տարածքի նկատմամբ։ Հայկական իշխանությունն էլ չի փայլում իր խոր դիվանագիտական ունակություններով, նույնիսկ դրա հեռանկարն էլ չեմ տեսնում ժամանակի հետ՝ հույս տածելու, թե պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները բարենպաստ կարող են լինել եւ Ադրբեջանն էլ այն երկիրը դառնա, որը հայկական շահով հյուսված առաջարկները կընդունի։ Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք։ Չեմ ապավինում ոչ իրենց խոհեմությանը, ոչ մասնագիտական կարողություններին, ոչ էլ բավարար կամքին։

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке