Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդհանուր առմամբ, խայտառակ իրավիճակ է, աճը «փուչիկ» է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական վիճակագրությամբ, արտահանման և ներմուծման բավականին մեծ ցուցանիշներ են գրանցվել 2022-ին, բայց դրանց մեջ միայն արտաքին գործոնը մեծ մասնաբաժին ունի: Պատճառն այն է, որ Հայաստանը, դե ֆակտո, դեպի ՌԴ արտահանումներ իրականացնելու տարանցիկ պետություն է դիտարկվել: Այս կարծիքին է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, որի խոսքով, անկախ բարձր ցուցանիշներից, արտահանողները շարունակում են բախվել մի շարք խնդիրների:

«Արտահանման ցուցանիշների մեջ պետական կառույցների մասնակցությունը չնչին է կամ գրեթե չկա: Իրականում արտահանման ոլորտի աջակցման, արտահանման խրախուսման համար պետական բյուջեից տրվող հատկացումը տարեցտարի կտրուկ նվազում է: Էլ չեմ խոսում բյուջեի կատարողականի մասին: Այս պարագայում թերակատարումը մեղմ է ասված: Ամոթալի ցուցանիշների հետ գործ ունենք: Եվ, բացի նրանից, որ այդ հատկացումը նվազում է, նախատեսված ծախսերը չնչին չափով են իրագործվում: Բացի արտահանման ապահովագրական գործակալություններից, վերջին 2-3 տարին արտահանողներին որևէ պետական օղակ չի աջակցել, և այս իրավիճակը շարունակվում է նաև հիմա»,«Փաստի» հետ զրույցում նշեց Էմիլ Ստեփանյանը՝ ընդգծելով նաև արտահանման ռազմավարության բացակայության մասին:

«Կառավարությունը որոշակի, այսպես կոչված, ֆոնային ծրագրեր է իրականացնում, որոնք չի կարելի ասել, թե արտահանողներին են ուղղված. դրանք ընդհանուր բիզնեսին են վերաբերում: Առհասարակ, երբ խոսում ենք բաժակը կիսով չափ դատարկ լինելու մասին, մեր բոլոր պետական ատյաններից արձագանքում են «բաժակը որոշակի չափ լիքը» լինելու տրամաբանության ներքո, ինչն ապահովելն իրականում իրենց պարտականությունն է, որը, բնականաբար, բավարար չէ»,ասաց նա՝ շեշտելով, որ հայտարարությունները քայլերի հետ չեն համընկնում, և այսքանից հետո պետք չէ ասել, թե պետությունն աջակցում է արտահանողներին: Ինչ վերաբերում է արտահանողների խնդիրներին, Էմիլ Ստեփանյանը նշեց, որ այսօր իրավիճակը չի փոխվում, դեռ ավելի է վատացել:

«Բավականին տևական ժամանակ Ռուսաստանում ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ կայուն էր, հիմա կրկին դոլարի նկատմամբ ռուբլին մոտ 10-15 տոկոսով արժեզրկվել է, ինչը, բնականաբար, դժվարացրել է մեր արտահանողների գործը: Կապ չունի՝ իրենք դոլարով են վաճառում, թե ռուբլով: Եթե ռուբլով են վաճառում՝ գները նույնն են մնում, եթե դոլարով՝ գները բարձրանում են: Երբ գները բարձրանում են, ապրանքները չեն վաճառվում, երբ գները նույնն են մնում, տնտեսվարողը սկսում է էլ ավելի մեծ վնասով աշխատել: Հիմա կարող է հարց ծագել. եթե վնասով են աշխատում, ապա ինչո՞ւ են շարունակում գործունեությունը: Իրականում արտահանումը բավականին երկար ու բարդ աշխատանք է: Երկրից, առևտրային ցանցից կամ վաճառակետից դուրս տարվող ապրանքները կրկնակի, եռակի դժվար է հետ բերել: Արտահանողներն այսօր ափսոսում են իրենց կատարած աշխատանքը, նեդրումները: Իրենք պարզապես սպասում են, թե իրենց ով է օգնելու, մինչդեռ իրենց ոչ ոք չի օգնում: Առաջին հերթին կառավարությունը չի օգնում, արտահանողների համար ծրագիր չկա: Արտահանողները պարզապես սպասում են, թե երբ է կարգավորվելու ռուբլի-դոլար-դրամ հարաբերակցությունը: Դրամը արժևորվում է դոլարի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է դոլարի նկատմամբ, եվրոյի մասին էլ չասեմ: Ընդհանուր առմամբ, խայտառակ իրավիճակ է»,ասաց մեր զրուցակիցը:

Էմիլ Ստեփանյանը նշեց, որ կան նաև շատ տնտեսվարողներ, որոնք դադարեցրել են գործունեությունը: «Հենց այս շրջանում «Էքսպորտ Արմենիա» հարթակում այդ խնդիրները քննարկվում են: Իրականում միայն խոսվում է աճի մասին, բայց միայն մեծ «փուչիկ» աճ կա: Ներմուծման՝ 60, արտահանման՝ 65 տոկոս և նման աճեր են հրապարակվում, բայց տակը ոչինչ չկա: Մեկը գործարան է բացում՝ PR են լինում, դրական ցուցանիշ է լինում, կրկին թվերի տակ PR են լինում, բայց վատ ցուցանիշի դեպքում ասում են՝ մեզանից կախված չէ»,-նկատեց նա:

Էմիլ Ստեփանյանի խոսքով, այսօր ունենք իրավիճակ, որը սպանում է տեղական հումքով արտադրությունը և արտահանումը: «Այսօր արտահանումը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ արտահանվող ապրանքը պատրաստվում է ներմուծվող հումքով: Երբ դոլարը իջնում է, ներմուծվող հումքն էժանանում է: Սա է այն գաղտնիքներից մեկը, ըստ որի, արտահանողը գոյատևում է: Մինչդեռ տեղական հումքով պատրաստվող ապրանքի գինը բարձրանում է: Տեղական հումքով աշխատելն այլևս ձեռնտու չէ: Այս իրավիճակը մյուս կողմից ազդում է գյուղատնտեսության վրա: Արտադրող-արտահանողի համար պետք է նպատակային օգնության ծրագրեր լինեն: Ինչպես խրախուսում են ՏՏ ոլորտին, այնպես էլ պետք է աջակցեն արտահանողներին: Մինչդեռ Բելառուսի ու ՌԴ-ի փորձը ցույց տվեց, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մի օր «Notebook»երը կարող են դնել թևի տակ ու երկրից գնալ: Իսկ արտադրողը մի քանի տասնյակ, մի քանի հարյուր աշխատակից է պահում: Սա է պատճառը, որ դժվար է իր համար ծախսերը փակել: Եվ հենց այս հանգամանքի պատճառով մարդիկ այսօր անգամ բացասական շահույթով դիմանում են, մինչև տեսնեն, ինչ է լինում»,-եզրափակեց Էմիլ Ստեփանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян