Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մյունխենյան «դեբատի» մի անկյունում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում տեղի ունեցավ անվտանգության ավանդական համաժողովը։ Այս համաժողովին տարբեր երկրներից ներկա էին բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահներ, վարչապետներ և նախարարներ։ Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի պաշտոնատար անձինքն այս անգամ հրավիրված չէին համաժողովին։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկնեցին Մյունխեն ու համաժողովի շրջանակներում նախ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ, ապա նաև դեբատ ունեցան։ Ուշագրավ է, որ նախորդ անգամ Բավարիայի մայրաքաղաքում Փաշինյան - Ալիև հանդիպումն ու Ղարաբաղյան թեմայով սուր բանավեճը տեղի էր ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին՝ արյունալի պատերազմից ամիսներ առաջ:

Եվ, ըստ էության, տեղին է արձանագրել, որ այդ հանդիպումից ու դեբատից հայկական կողմը ոչինչ չստացավ։ Սակայն եթե նախորդ դեբատի ընթացքում Ալիևը որոշակի զսպվածություն էր պահպանում, ապա այս անգամ նրա խոսքում ավելի կոշտ ձևակերպումներ էին առկա, քանի որ նա արբեցել է Արցախյան երկրորդ պատերազմում տարված հաղթանակից ու մտածում է, թե այդպես էլ շարունակվելու է։ Ադրբեջանի նախագահը կտրուկ տոնով Հայաստանին մեղադրեց օկուպացիայի մեջ ու միաժամանակ ընդգծեց, թե Լեռնային Ղարաբաղ միավորում չկա։ Ավելին՝ նա ոչ միայն արդարացրեց Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ու հանցագործությունները, այլև փորձեց հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ՝ նշելով, թե հայերը բազմաթիվ մզկիթներ են ոչնչացրել։

Թշնամական երկրի ղեկավարը հատուկ նշեց, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կապիտուլ յացիայի է ենթարկվել, իսկ իր խոսքը հիմնավորելու համար հավելեց, թե ոչ միայն միջազգային հանրությունն է ընդունել պատերազմի արդյունքները, այլև հայ հասարակությունը, քանի որ դրանով էր պայմանավորված, որ 2021 թվականին խաղաղության մանդատ տվեց Հայաստանի հիմիկվա ղեկավարությանը։ Այլ կերպ ասած՝ փորձ էր կատարվում ի ցույց դնել, թե ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ ՀՀ ղեկավարությունն ընդունել են պարտությունը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա Ալիևը, հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ուղղակի կա Ղարաբաղում ապրող հայ համայնք, հատուկ թիրախավորեց Ռուբեն Վարդանյանին, որի հետ չեն ցանկանում բանակցել։ Իսկ նման հոխորտանքներին ի պատասխան՝ Փաշինյանի ելույթը թույլ ու պարտվողական բնույթ ուներ։

Օրինակ՝ ճիշտ է՝ նա հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ դրված է Ալիևի ստորագրությունը, որտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն այդպես էլ ոչ մի բառ չասաց, որ Արցախն է վճռելու իր կարգավիճակը և միաժամանակ որոշելու, թե ով պետք է ղեկավարի իրենց՝ լինի դա Վարդանյանը, թե մեկ ուրիշ գործիչ։ Միջազգային հանրությանն ավելի խորքային տեղեկացնելու համար հարկ էր նաև Լաչինի միջանցքի մասով նշել կեղծ «բնապահպանական» ակցիայի մասին, թե այն Ադրբեջանի իշխանություններն են կազմակերպել, որոնք պետք է պատասխանատվություն կրեն հումանիտար ճգնաժամ ստեղծելու համար։

Բայց կոշտ պատասխան տալու փոխարեն Փաշինյանը սկսեց արդարանալ, թե հայերը մզկիթները չեն քանդել, խորհրդային տարիներին դա արել են ադրբեջանցիները։ Այնինչ, ուղղակի անհրաժեշտ էր նշել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման կամ նպատակաուղղված մշակութային ցեղասպանության մասին, թե ինչպես են եկեղեցիները քանդում, ավերում խաչքարերը, այդ թվում՝ Նոր Ջուղայում, աղավաղում պատմությունը և ոչնչացնում հայկական յուրաքանչյուր հետք։ Ամենակարևոր հարցերից մեկն էլ գերիների հարցն է. արդեն երկու տարի է, ինչ գերիները պահվում են Բաքվի բանտերում ու կտտանքների ենթարկվում, սակայն տպավորություն է, թե Փաշինյանն արդեն մոռացել է հումանիտար նշանակություն ունեցող այս հրատապ խնդրի մասին։ Իսկ կապիտուլ յացիայի պահով Փաշինյանը, իր սովորության համաձայն, նկատեց, թե նման բառապաշար չպետք է օգտագործվի, բայց այդպես էլ որևէ բովանդակային պատասխան չկարողացավ տալ, քանի որ հենց ինքն է լեգիտիմացրել ադրբեջանական ագրեսիան, ու իր իշխանությունն է, որ հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

Կարճ ասած՝ մի շարք առանցքային հարցերում Փաշինյանի ու Ալիևի ասածները նույնական էին, բայց այս ամենից հետևություններ պետք է անի հանրությունը, քանի որ Լաչինի միջանցքի շրջափակումով խնդիրը չի ավարտվելու, ու Ադրբեջանը ցույց է տալիս, որ մտադիր է մաքսակետ տեղադրել միջանցքում։ Իսկ անցակետի չտեղադրումը Բաքուն դեռևս պայմանավորում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ ընդգծելով, թե դրա համար էլ այդ միջանցքում չպետք է մաքսակետ տեղադրվի հայկական կողմից։ Ու Ալիևը նաև ակնարկեց, թե նման առաջարկ են փոխանցել հայկական կողմին։ Պարզ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա իրականացնելու համար։ Անգամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացառել առաջիկա ագրեսիայի հավանականությունը։ Իսկ ՀՀ իշխանությունները նորից իրենց թուլությամբ և անընդունակությամբ հող են նախապատրաստում, որպեսզի Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քայլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян