Համաշխարհային բանկը կանխատեսում է գլոբալ, սակայն համեստ տնտեսական աճ
ЭКОНОМИКА1in.am-ը գրում է.
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ 2016 թվականին սպասվում է համաշխարհային տնտեսության աճ, սակայն ընդհանուր առմամբ այն կլինի համեստ՝ շատ զարգացող երկրների տնտեսությունների թուլության պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բանկը նախազգուշացնում է, որ զարգացող երկրների տնտեսական խնդիրները կարող են զրոյացնել հաջողությունները, որոնք ձեռք են բերվել աղքատության դեմ պայքարում։
Ինչպես հայտել է ՀԲ գլխավոր տնտեսագետը՝ ողջ աշխարհում տնտեսության զարգացման հեռանկարի կանխատեսումը վատացել է վերջին 6 ամիսներին։ Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսական զարգացման համար առավել լուրջ սպառնալիք է աշխարհի խոշորագույն զարգացող տնտեսության՝ Չինաստանի աճի կտրուկ դանդաղումը։
Համաշխարհային բանկն իջեցրել է 2016-ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ հունիսին կանխատեսված 3.3 տոկոսից դարձնելով 2.9 տոկոս։
Բանկը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը կարագացնի աճի տեմպերը 2015-ի 2.4 տոկոսի համեմատ։
Զարգացող երկրները «կաճեն» 4.8, ԱՄՆ-ը՝ 2.7, եվրոգոտին՝ 1.7 տոկոսով, Չինաստանը կդանդաղեցնի աճը մինչև 6.7 տոկոս՝ կանխատեսում է բանկը։