Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին վերսկսել աշխատանքը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երևանի և Բաքվի հետ երկխոսության ընթացքում մենք շարունակում ենք փոխընդունելի լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի աշխատանքի վերսկսման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ջանքեր է գործադրում միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։
Զախարովան տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ միասին առաքում են մարդասիրական պարագաներ, օգնություն է ցուցաբերվել 8000 երեխայի և 800 անապահով ընտանիքի։
«Որքան էլ լարված իրավիճակ լինի տարածաշրջանում` բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է: Մոսկվան կոչ է անում արագ վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ փոխվարչապետների՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակում։ Ռուսական կողմը նույնպես պատրաստ է աջակցել ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների նոր փուլերի անցկացմանը»,-նշել է նա։