Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վարչապետ կոչեցյալը նպատակ ունի վերացնել բոլոր խոչընդոտները, որ իր տերերին տրված խոստումները կատարի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվում մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Թիրախում են նաև զինվորականները, ՊՆ նախկին պաշտոնյաներ, մեծ ավանդ ունեցող մարդիկ: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերոնշյալ հետապնդումներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ պետք չէ իրողությունը դիտարկել իրավական հարթության մեջ:

«2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն անհեթեթություն է։ Իհարկե, մինչ այդ նույնպես Հայաստանի իրավական համակարգն իդեալական չէր, բայց այն ժամանակ, թեկուզ ոչ լիարժեք, գործում էր հասարակական կարծիք, որի հետ իշխանությունը ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Բացի այդ, կային դատավորներ, ովքեր ինքնուրույն էին գործում, և իշխանությունը նրանց չէր հետապնդում։ Հիմա հիշենք, թե ինչ կատարվեց 2018 թվականից հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Թվարկելով այս տարիներին տեղի ունեցած տարբեր դրվագները, հայտարարությունները՝ նա ընդգծեց. «Հիշենք՝ «կա՞ արդյոք որևէ դատավոր, որ ինձ չենթարկվի» հայտարարությունը: Հիշենք հայտնի հեռախոսազրույցը՝ «ուզես, չուզես, կալանք պիտի տաս»։ Հիշենք դատարանների շրջափակումը, «վնգստացող, տեր փնտրող դատավորներին»։ Հիշենք նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ սարքովի քրեական մեղադրանքը, Սահմանադրական դատարանի կազմաքանդումը, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ սարքովի մեղադրանքը, դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելը։ Այս շարքն անվերջ է։ Իսկ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի բացահայտումն արդեն ամեն ինչ ասում է։ Ջհանգիրյանը բացահայտ հայտարարեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են։ Այդ զրույցի բացահայտումից հետո խոսել ինչ-ինչ իրավական գործընթացների մասին, ուղղակի ծիծաղելի է։ Եթե դրան գումարենք նաև, որ ԲԴԽ նախագահ «ընտրվեց» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամը, որը «ազնվանում» է վարչապետի նկարին նայելիս, ապա...»:

Ավետիք Իշխանյանն այս համատեքստում է դիտարկում այս փուլում նաև մի շարք դատավորների թիրախավորելու դեպքերը: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք, այսպես ասած, իշխանության քիմքին հաճո վարքագիծ չեն դրսևորում: «Արդյունքում ունենք իրավիճակ, երբ արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ տանդեմը վարչապետի հանձնարարությամբ դադարեցնում է չենթարկվող դատավորների լիազորությունները։ Այսպիսով, ունենք նաև իրավիճակ, երբ վարչապետն իր գրպանային՝ իրավապահ կոչվող մարմիններին՝ քննչական կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, հակակոռուպցիոն կոմիտեին, գլխավոր դատախազությանը հանձնարարում է գործեր պեղել ընդդիմադիր գործիչների դեմ, որ արդեն կայացած գրպանային դատավորները նույնպես հլու-հնազանդ կատարեն պատվերը։ Այս իրավիճակում ես մեծ հարգանքով եմ հետևում փաստաբանների գործունեությանը, բայց այն բավարար չէ, պայքարը միայն պետք է քաղաքական լինի»,-հավելեց Ավետիք Իշխանյանը:

Վերոնշյալ հետապնդումները հաշվի առնելով՝ իրավապաշտպանը անդրադարձավ իշխանության նպատակներին, որոնք, ըստ նրա, ավելի հեռուն են տանում, քան զուտ տեսարաններ ապահովելու ցանկությունն է: «Նախ՝ իշխանություն ասելով մենք պետք է հասկանանք մեկ անձ՝ վարչապետ կոչեցյալին։ Այլ իշխանություն Հայաստանում չկա։ Մնացածը, այսպես կոչված, պետական, բայց իրականում վարչապետին կից, նրան ենթակա մարմիններ են։ Իսկ վարչապետ կոչեցյալն ունի տոտալիտար, բռնապետական մտածողություն։ Նա չի հանդուրժում որևէ այլ կարծիք, դիրքորոշում։ Վարչապետ կոչեցյալի նպատակը ամբողջ հայ ժողովրդին իրեն ենթակա ստրուկներ դարձնելն է, ինչպես իր պատգամավորներն ու նախարարներն են։ Իհարկե, այս ամենն, իմ համոզմամբ, ունի նաև այլ նպատակ, այն է՝ վերացնել բոլոր խոչընդոտները՝ կատարելու իր տերերին տված խոստումները, այն է՝ հանձնել Արցախը...»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян