Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համակարգի քանդում, կոռուպցիոն ռիսկերի ավելացման վտանգ և ընդամենը կիսաքայլ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին անգամ բուհերի ընդունելության քննություններն անցկացվելու են երկու փուլով։ Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել թերևս աշնանը։ Այժմ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից մեկնաբանություն ենք խնդրել ոլորտում կատարված այս նորամուծության վերաբերյալ։ Նա նշում է` սա դրական ուղղությամբ արված, սակայն կես քայլ է:

«Տարբեր` հիմնականում արևմտյան երկրներում, որտեղ կրթության մակարդակը բարձր է, կրթական համակարգը կայացել է այնպես, որ յուրաքանչյուրը կարող է հանձնել այդ քննություններն այնքան, որքան կամենա: Կան բազմաթիվ թեստավորման կենտրոններ, որտեղ դիմորդը ցանկացած ժամանակ կարող է իր գիտելիքները ստուգել, ստանալ սերտիֆիկատ և դրանով մասնակցել բուհերի ընդունելության քննություններին: Այդ պատճառով մեր կրթական համակարգում արվածը կես քայլ եմ համարում, մեր դիմորդները երկու անգամ նման հնարավորություն կունենան` ձմռանը և ամռանը: Ամեն դեպքում դրական քայլ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Սակայն կան «բայցեր», որոնց մասին բարձրաձայնում են նաև դիմորդները: «Կանոնակարգված չեն հարաբերությունները, չենք կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի տվյալ բուհում տվյալ մասնագիտությամբ ընդունելության նվազագույն շեմը: Երբ դիմորդը քննություն է հանձնում ձմռանը և ստանում համապատասխան միավոր, նա չի կարող որոշել՝ ամռանը նույն քննությունը հանձնելու կարիք կա՞, թե՞ ոչ: Արդյունքում նույն ուսանողները, վստահ լինելու համար, որ իրենց նախընտրած մասնագիտությամբ և իրենց նախընտրած բուհ կընդունվեն, նույն առարկայից երկրորդ անգամ քննություն են հանձնելու: Ստացվում է, որ թե՛ քննությունների կազմակերպիչները, թե՛ մեր դիմորդները մի գործն անելու են երկու անգամ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ անդրադառնում ենք հանրային քննարկման ներկայացված նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր մարմին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որի գործունեության ոլորտին է վերապահվելու ԿԳՄՍ նախարարության ենթակայության գիտության և բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ Կրթության փորձագետի կարծիքով, սա հերթական ցուցադրական նախագիծն է, որը դժվար թե շուտ կյանքի կոչվի: «Խոսակցությունները, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, հետո կոմիտեն պետք է լուծարվի և միանա Գիտության կոմիտեին, շրջանառվում են արդեն մի քանի տարի: Բայց նման փոփոխություն չեղավ անգամ այն պարագայում, երբ ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը ՍԴ-ն, սակայն, հակասահմանադրական ճանաչեց: Մեկ տարուց ավելի է՝ այդ օրենքի նախագծի ճակատագրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, իսկ այնտեղ այդ միտքը դրված է: Այս նախագծի մեջ մեկ նուրբ կետ էլ կա, որը վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիային, որի անունը փոխում են, ցանկանում են այն ուղղակի ակադեմիա կոչել: Հայտնում եմ գիտական հանրույթի բազմաթիվ ներկայացուցիչների տեսակետը, որ սա ենթադրում է կարգավիճակի իջեցում, մարդկանց շրջանում նախ հարց է առաջանում, թե ինչպես են մեր ԳԱԱ-ն տարբերելու տարբեր կրթական հաստատություններից, որոնց անվան մեջ կա ակադեմիա բառը: Սա ենթադրում է նաև համակարգի քանդում, որովհետև ԳԱԱ տարբեր ինստիտուտներ մեխանիկորեն կմիացվեն տարբեր բուհերի»,-ընդգծում է փորձագետը:

Սակայն, ըստ մեր զրուցակցի, այս նախագծի հետ կապված հիմնական մտավախությունն այն է, որ ամեն ինչ կենտրոնանում է մեկ կետում: «Արդյունքում՝ մարդու ուղին, բարձրագույն կրթություն ստանալուց մինչև գիտական աստիճան ստանալու պահը, վերահսկում է, մշակում քաղաքականությունը և իրագործում մեկ մարմին, սա ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի ավելացման վտանգ: Այն գործառույթները, որոնք վերագրված են նոր ստեղծվելիք կոմիտեին, նախարարությանը համապատասխանող գործառույթներ են, այսինքն` այս պարագայում ճիշտ կլինի ուղղակի կառավարության ենթակայությամբ նոր նախարարություն ստեղծել: Կոմիտեն իր կարգավիճակով ավելի ցածր է, ենթարկվելու է նախարարին, բայց իր ձեռքում կենտրոնացնելու է նախարարությանը համապատասխանող շատ գործառույթներ: Կարծում եմ՝ այս նախագիծն ինչ-որ մեկի կամ մի քանիսի կամայականության արդյունքն է, գուցե նաև այն պատճառով, որ կադրերը չեն բավարարում երեք ղեկավար ունենալու, և որոշել են երեք կառույց նույն նախարարության կառուցվածքում միավորել և ունենալ մեկ ղեկավար, որը կենթարկվի նախարարին, այսինքն` կկատարի նրա կամքը»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян