Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանն ու նրա թիմը գործում են ինքնապահպանման բնազդով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

kavkaz-uzel.eu-ն «Ղարաբաղյան հարցում ԵՄ-ի ակտիվությունը Մոսկվայում հակահայկական հռետորաբանության բուռն աճ է առաջացրել» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ–ն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահման։ Այն կբարելավի Հայաստանի անվտանգությունը և կզրկի Ադրբեջանին սահմանին իրավիճակը սրելու հնարավորությունից. դրանով ԵՄ-ն ազդարարում է, որ պատրաստ է փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում։ kavkaz-uzel.eu-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ ռուս քաղաքական գործիչների հակահայկական հռետորաբանությունը աճել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ–ի նման դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքով, Եվրախորհրդարանի բանաձևի նախագծով Ադրբեջանն է պատասխանատու տարածքային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի խախտման համար։

«Բացի այդ, բանաձևի նախագծում նշվում է ԵՄ-ի հավատարմությունը հակամարտությունների կարգավորման Մադրիդյան սկզբունքներին: Այսպիսով, ԵՄ-ն ընդգծում է, որ ուժի կիրառումը հակամարտությունը լուծելու միջոց չէ, և չնայած հայկական կողմի պարտությանը, այն սկզբունքները, որոնք եղել են բանակցությունների սեղանին մինչև պատերազմը, նույնն են մնացել: Դրանք կարևոր քաղաքական դրույթներ են Հայաստանի և Արցախի համար և, միևնույն ժամանակ, ստիպում են Ռուսաստանին հանդես գալ որպես Ադրբեջանի պաշտպան»,- ասել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է։ Նրա խոսքով, եթե Երևանը շահագրգռված լինի, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ կամ երկու օրից։ ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ առաքելություն ուղարկել Հայաստան, Ռուսաստանի հեղինակությունը փրկելու համար է. նման կարծիք են հայտնել kavkaz-uzel.eu-ի հետ զրուցած հայ վերլուծաբանները։ Լավրովը նաև ասել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ժամանակ «վերադարձրել է իրեն պատկանող հողերը»։

Ղուկասյանի խոսքով, Լավրովը դրանով արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ռուս պետական այրերի «փաստաբանական» գործունեությունը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը դիվանագիտական օգնության կարիք ունի: Դա փորձ է հակակշիռ ստեղծել ԵՄ-ում ընդունվող որոշումներին: Բայց քանի որ Ռուսաստանը վարկաբեկված է միջազգային ասպարեզում, նրա «փաստաբանական» օգնությունը Ադրբեջանին քաղաքական դիվիդենտներ չի բերի»,ասում է քաղաքագետը և ավելացնում, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ռուսաստանի այդ քաղաքականության բացասական հետևանքն է։ Միաժամանակ, Ղուկասյանը ոչ կոռեկտ է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանի նման քաղաքականությունը «արևմտամետ» Նիկոլ Փաշինյանի արդյունքն է։ «Նիկոլ Փաշինյանը Կրեմլի հավատարիմ և նվիրված օգնականն է Հայաստանում, իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ չեղյալ է համարել Եվրամիության հետ համապարփակ համագործակցության պայմանագիրը, մասնավորապես, ըստ դրա, ՀՀ քաղաքացիները պետք է Շենգենյան գոտում օգտվեին առանց վիզայի ռեժիմից: Երկար ժամանակ Փաշինյանը հանուն Ռուսաստանի մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության կարգավորման առաջարկը, ինչը, ի թիվս այլ գործոնների, հնարավորություն էր ստեղծում Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա»,պարզաբանել է նա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը լուծելու համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ըստ Ղուկասյանի, Ռուսաստանը տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ այդ ձևաչափն այլևս չի դիտարկում որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության հարթակ: Ռուսաստանի դիրքերը Հայաստանում ամուր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության գլխին, եզրափակել է Ղուկասյանը։ Քաղաքական դիտորդ Նաիրա Հայրումյանի կարծիքով, ռուս քաղաքական գործիչների հռետորաբանությունը կապված է Փաշինյանի և նրա թիմի հետ, բայց նրանք ոչ թե «արևմտամետ» են, այլ գործում են ինքնապահպանման բնազդով։ «Հայաստանի իշխանությունների կողմնորոշումը կախված է անձնական սպառնալիքի հետ, և եթե նրանք համարեն, որ Արևմուտքն ավելի ուժեղ է, ապա արտաքին քաղաքական շրջադարձ կարող է լինել:

Բայց քանի դեռ Ռուսաստանը սահմանապահներ, 102-րդ ռազմաբազա ունի Հայաստանում և խաղաղապահներ՝ Ղարաբաղում, դժվար թե Երևանը արագ շրջադարձի ցանկություն ունենա, քանի որ իշխանությունները հասկանում են, թե դա ինչով կարող է հղի լինել անձամբ իրենց համար»,- պարզաբանել է Հայրումյանը։ Ռուս քաղաքական գործիչների հակահայկական հռետորաբանությունը կապված է Փաշինյանի գործողություններից և հայտարարություններից նրանց դժգոհության հետ, կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ «Կրեմլը բացասաբար է արձագանքում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, որն իրենց դուր չի գալիս: Ռուսաստանում սովոր են Հայաստանին հեզ տեսնել: Եվրոպացի դիտորդներ հրավիրելը, Հայաստանի հրաժարումը Ադրբեջանին և Ռուսաստանին Սյունիքով միջանցք տրամադրելուց... այդ ամենը առաջացնում է Կրեմլի վրդովմունքը»,- ասել է նա kavkaz-uzel.eu-ի թղթակցին։

Նրա խոսքով, հակահայկական հայտարարությունների մյուս պատճառը Ռուսաստանի քաղաքականությունն է, որը պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Այն պնդումները, թե ՌԴ քաղաքական վերնախավի հակահայկական հայտարարությունների պատճառը Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումն է, ճիշտ չեն, հավելել է Վարդանյանը։ «Կրեմլին դուր չեն գալիս Փաշինյանի հայտարարություններն ու քայլերը, բայց նա արևմտամետ քաղաքական գործիչ չէ։ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն բացառվում է։ Հնարավոր է, որ քայլ առ քայլ լինի։ Եվ դա պայմանավորված կլինի համաշխարհային հարթակում Ռուսաստանի դիրքերի կորստի հետ»,- եզրափակել է քաղաքագետը։ Նա միաժամանակ չի բացառել, որ ապագայում Հայաստանում իշխանափոխությունը կարող է բխել Կրեմլի շահերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян