Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ուկրաինական պատերազմի անորոշ ապագան ու նոր սպառնալիքները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրանում է Ուկրաինայում ընթացող պատերազմի մեկ տարին, սակայն դեռևս վաղ է խոսել դրա հնարավոր ավարտի մասին։ Ու տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե հերթական տարածաշրջանային հակամարտության, այլ գլոբալ նշանակություն ունեցող առճակատման հետ։ Ընդ որում, շատ առումներով նաև այս հակամարտության արդյունքներից է կախված ապագա աշխարհակարգը։ Սակայն պատերազմն այս մեկ տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ է բերել համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ։ Նախ՝ ինչպես տարբեր մասնագետներ են նշում, աշխարհը բաժանվում է միմյանց հետ մրցակցող բլոկների։ Մի կողմում հավաքական Արևմուտքն է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում նոր համագործակցության ձևաչափեր են ձևավորվում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև։

Այս երկրներին միավորում է ոչ թե նույն արժեհամակարգի առկայությունը, այլ Արևմուտքի կողմից ճնշումը։ Կարելի է նկատել, որ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ արևմտյան երկրները խիստ պատժամիջոցներ են սահմանել, իսկ Չինաստանը որոշ տնտեսական սահմանափակումների է ենթարկվում։ Եվ, ի հակադրություն Արևմուտքի ճնշումների, այս երկրների միջև համագործակցությունը խորանում է, քանի որ նրանք մարտահրավեր են նետում միաբևեռ աշխարհակարգին և ԱՄՆ-ի գերակայությանը։ Իսկ երեք երկրի բլոկին կարող են միանալ նաև նրանց քաղաքականության հետ համամիտ այնպիսի պետություններ, ինչպիսիք են, օրինակ՝ Նիկարագուան, Սիրիան, Վենեսուելան։ Բայց Ռուսաստան-Իրան-Չինաստան ձևավորվող նոր աշխարհաքաղաքական առանցքի ճակատագիրն ինչ-որ չափով կախված է նաև Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքներից։ Արևմտյան որոշ վերլուծաբաններ ԱՄՆ-ի համաշխարհային ազդեցության պահպանման տեսանկյունից շատ վտանգավոր են համարում երեք երկրի ջանքերի համատեղումը՝ նշելով, որ ուկրաինական ճգնաժամի խորացումը միայն մոտեցնում է Արևմուտքի դիրքերի խարխլումը։

Բայց մյուս կողմից էլ ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակում է Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը։ Օրինակ՝ օրերս նախագահ Բայդենն, անակնկալ այցով ժամանելով Կիև, հայտարարեց, որ Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական նոր օգնություն կտրամադրվի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և «Himars» համակարգեր։ Սակայն Ուկրաինային ամեն կերպ աջակցելու քաղաքականությունը կարող է փոխվել, եթե 2024 թվականին ԱՄՆ-ում իշխանության գան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ մասնավորապես նախկին նախագահ Թրամփը, որը հայտարարում է, թե իր ընտրվելու դեպքում դիվանագիտական ճանապարհով կդադարեցնի պատերազմը։ Մի կողմից էլ՝ Ուկրաինայում պատերազմի ձգձգման ու խորացման արդյունքում ավելանում է դժգոհությունը Դեմոկրատական կուսակցությունից, դրա համար էլ ԱՄՆ գործող վարչակազմն անընդհատ ավելացնում է իր աջակցությունն Ուկրաինային, որպեսզի հնարավորինս շուտ այդ երկիրը հաղթի Ռուսաստանին։

Բայց եթե Արևմուտքի համար ուկրաինական պատերազմը սեփական ազդեցությունը պահպանելու և նույնիսկ ընդլայնելու համար է, ապա Ռուսաստանի համար այն գոյատևման ու սեփական անվտանգությունը պաշտպանելու խնդիր է, և դրանով է պայմանավորված, որ Մոսկվան շատ զգայուն է Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում։ Ուստի, ռուսական կողմը ևս ձգտում է լիակատար հաղթանակի ու նույնիսկ կաշկանդված չէ իր շահերը պաշտպանելու հարցում դիմել այնպիսի քայլի, ինչպիսին, օրինակ՝ տակտիկական միջուկային զենքի կիրառումն է։ Ավելին՝ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում պայմաններ են ստեղծվում միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի սկսման համար։ Եվ պատահական չէ, որ վերջերս Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» համաձայնագրից։ Իսկ սա ենթադրում է, որ հաջորդ քայլը կարող է լինել նաև համաձայնագրից դուրս գալը։ Մյուս կողմից էլ՝ արևմտյան պատժամիջոցների արդյունքում ինչպես տուժում է Ռուսաստանը, այնպես էլ ոչ պակաս տուժում են արևմտյան՝ մասնավորապես եվրոպական երկրները, որտեղ ինֆլ յացիան ու գնաճը շատ բարձր մակարդակի են հասել։ Ու, այս ամենով հանդերձ, կան ոլորտներ, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի տնտեսական շփումները դեռևս պահպանվում են։

Օրինակ՝ արևմտյան երկրները շարունակում են ատոմակայանների աշխատանքի համար միջուկային վառելիք գնել Ռուսաստանից, իսկ դրա դադարեցումը կարող է նոր էներգետիկ ճգնաժամի պատճառ դառնալ։ Փաստացի հակամարտության երկարաձգումը նոր սպառնալիքներ է ստեղծում։ Բայց պատերազմից ամենաշատը տուժում է հենց Ուկրաինան, որի բնակչությունը կտրուկ նվազում է, միլիոնավոր մարդիկ հեռացել են երկրից, ռազմական գործողությունները հազարավոր մարդկանց կյանքեր են խլում, թիրախավորվում են ենթակառուցվածքները, բնակավայրերն ավերակների են վերածվում։ Իսկ դա բացառապես իր շահերն առաջ մղող հավաքական Արևմուտքին ու հատկապես ԱՄՆ-ին հազիվ թե հետաքրքրում է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank