Հս. Կորեան 4 ռազմավարական հրթիռ է փորձարկել՝ միջուկային հարվածի կարողություն ցույց տալու համար
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հյուսիսային Կորեան 4 ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել զորավարժությունների ընթացքում, որոնք նախատեսված էին թշնամական ուժերի դեմ միջուկային հակահարձակում իրականացնելու իր կարողությունը ցուցադրելու համար, հայտնում են երկրի պետական լրատվամիջոցները:
Ինչպես գրում է The Guardian-ը, հինգշաբթի զորավարժություններին մասնակցել է Կորեայի ժողովրդական բանակի օպերատիվ ռազմավարական թևավոր հրթիռային ստորաբաժանումը, որը չորս «Հվասալ-2» հրթիռ է արձակել Հյուսիսային Համգյոն նահանգի Կիմ Չեկ քաղաքի տարածքում՝ դեպի Կորեական թերակղզու արևելյան ափը։ Մյուս ստորաբաժանումները կրակային զորավարժություններ են անցկացրել առանց ուղիղ կրակի:
Ռազմավարական թևավոր հրթիռները, անցնելով 2000 կմ, խոցել են նախապես սահմանված թիրախը: