Սպիտակ տունն արձագանքել է Չինաստանի 12 կետանոց խաղաղության ծրագրին
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» չինական տարբերակը, որը ներկայացվել է այսօր ու բաղկացած է 12 կետից։
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգել բոլոր ազգերի ինքնիշխանությունը. այս մասին հայտնում է CNN-ը։
«Դե, իմ առաջին արձագանք Չինաստանի խաղաղության ծրագրին այն է, որ նրանք կարող են կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ», - ասել է Սալիվանը:
Սալիվանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «կարող է ավարտվել վաղը», եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի նկատմամբ հարձակումը և դուրս բերի իր զորքերը։
«Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա, ՆԱՏՕ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ընտրության պատերազմ էր, որը սկսել է Պուտինը», - ընդգծել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Չինաստանը ներկայացրել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում։
Հակամարտության կարգավորման ծրագիրը բաղկացած է 12 կետից՝
հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, պահպանել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը,
հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և պահպանել այն սկզբունքը, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին»,
դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի շարժմանը դեպի երկխոսություն,
վերսկսել խաղաղ բանակցությունների որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում»,
լուծել հումանիտար ճգնաժամը, ավելացնել խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծումը, մեծացնել մարդասիրական օգնությունը, ՄԱԿ-ի աջակցությունը՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող,
պաշտպանել քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծումը,
ապահովել ատոմակայանների անվտանգությունը,
պայքարել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ,
խթանել հացահատիկի արտահանումը Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակում,
դադարեցնել միակողմանի պատժամիջոցները, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը,
աջակցել արտադրական և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվել օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով,
խթանել հետկոնֆլիկտային վերակառուցումը, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»: