Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաստաթուղթ մի ստորագրեք. խնդիրը տարեք իրավական հարթություն. Օսկանյանը ելքեր է առաջարկում

ПОЛИТИКА

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ՏԵՂԱՅՍ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Այսօր բանակցային օրակարգը թելադրված է Ադրբեջանի կողմից. այսօր ինչ  կա բանակցային սեղանին՝ Արցախն Ադրբեջանի մաս, միջանցք, սահմանազատում եւ անկլավների խնդիր. Այս երեքն էլ ադրբեջանական օրակարգ են, բանակցություններում չկա հայկական օրակարգ:  Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Օրակարգը պետք է ընդլայնել, եռանկյունը դարձնել հնգակնյուն, վեցանկյուն, որպեսզի հնարավորություն լինի առեւտուր անելու եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու:

Այսօր այլընտրանք կա. երբ խնդիր է դրված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում,  մարդկանց ասում ես այլընտրանք կա, միանգամից հայելային են մտածում, որ դրա այլընտրանքն այն է, որ Արցախը լինի անկախ կամ Հայաստանի մաս: Ոչ, ես այդպիսի խնդիր չեմ դնում. Իմ այլընտրանքը հետեւյալն է. փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է: Մենք այսօր շատ համեստ խնդիր պետք է դնենք: ՀՀ իշխանություններն այսօր այդ հնարավորությունն ունեն:

Առաջինը այն կլինի, որ նրանք կարողանան այդ օրակարգն ընդլայնել, այնտեղ ներառել Շուշիի, Հադրութի խնդիրը, առանց ագրեսիվ լինելու: Մենք խնդիր չենք դնում դրանք հետ վերցնելու խնդիրը, կարելի է դա ձեւակերպել  հետեւյալ կերպ.  ի՞նչ է լինելու Շուշիի ու Հադրութի ճակատագիրը: Դա պետք է մտնի այդ օրակարգի մեջ, մեր գերիների վերադարձի խնդիրը, ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից: Այդպիսի օրակարգով կարելի է ստեղծել մի փաթեթ, որի  շուրջ հավերժ կարելի է բանակցել եւ միջազգային  հանրությունը շատ նոերմալ կընդունի, որովհետեւ այն խնդիրները, որոնք այնտեղ դրվում են, դրանք ծայրահեղական, անիրատեսական պահանջներ չեն, դրանք մեր նվազագույն իրավունքներն են.,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Նա ընդգծեց, որ այս իշխանությունները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն այլընտրանքային տարբերակների, քան կունենար որեւէ այլ իշխանություն. «Ասեմ ինչու. եթե դու իշխանություն ես, որ հոգեբանորեն պատրաստ ես Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դա էապես միջազգային հարաբերություններում քո հնարավորություններն էապես մեծացնում են:

Եթե իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ես առաջարկում եմ իրենց գնալ ավելի համարձակ քայլերի եւ հարցը տեղափոխել ամբողջապես իրավական դաշտ: Քաղաքական գործընթացները պահել, բայց ավելի շատ շեշտը դնել իրավական հարթության վրա:

Օրինակ, այդ եռանկյունին, որ թվարկեցի՝ տարածքային խնդիրը, միջանցքն ու անկլավները, բոլորն էլ ինչ-որ չափով խորհրդային ժառանգության խնդիրներ են: Այսօր կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին, որ եթե ուզում ես սովետական քարտեզներով ինչ-որ խնդիր լուծել ինձ հետ, բարեհաճիր ամբողջությամբ վերականգնել խորհրդային քարտեզները, վերականգնիր ԼՂԻՄ-ը, որը գոյություն է ունեցել բոլոր քարտեզներում: Որպեսզի դու բարոյական ունենաս խոսելու խորհրդային քարտեզներով անկլավների մասին, նախ վերականգնիր ԼՂԻՄ-ը՝ Շուշիով եւ Հադրութով: Սա ձեռնոց նետել է, եւ Ադրբեջանը դա չի անելու: Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ն ունենալու է զրո կարգավիճակ: Մինչդեռ նախկինում եւ հայր Ալիեւը, եւ որդին բազմաթիվ անգամ հայտարարել են միջնորդներին՝ ձեր մատը դրեք աշխարհում ամենաբարձր ինքնավարություն ունեցող միավորի կարգավիճակի վրա, ես պատրաստ եմ դա տալ ղարաբաղցիներին:

Նա դա չի անելու եւ ԼՂԻՄ-ը վերականգնելու մերժումը այն կարմիր գիծն է միջազգային իրվաբանության մեջ, որ եթե կա ժողովուրդ, որն իրավունք ունի ինքնորոշման, առաջինը նրան ընձեռնվում է ներքին ինքնորոշման իրավունքը: Իսկ եթե մայր երկիրը այդ իրավունքը ունենալով հանդերձ մերժում է նրա ներքին ինքնորոշումը, եւ այդ ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթարկվում է ոտնձգությունների, միանշանակորեն առանց կասկածի  միջազգային իրավուքնում կիրառվում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Այնպես որ մի փոքր ռիսկի գնալով կարելի է ձեռնոց նետել:

Ավելին, Հայաստանը կարող է ձեռնոց նետել, որ ընդհանրապես ԼՂ կարգավիճակի խնդիրը քննարկվի արդեն միջազգային դատարանում»,-հայտարարեց Օսկանյանը:

Նա դիմեց իշխանություններին՝ նշելով. «Այսօր եթե դու իշխանություն ես եւ խնդիր չես տեսնում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դու ռիսկ չես վերցնում, գնա առաջ եւ խնդիրը դիր միջազգային դատարանի առաջ: Երբ դու խնդիրը տնում ես իրավական հարթություն, աշխարհը տեսնում է դա ու դրանով դու բացառում ես ադրբեջանական որեւէ նոր ագրեսիա, որովհետեւ ցույց ես տալիս, որ պատրաստ ես քաղաքակիրթ ճանապարհով գնալ խաղաղ կարգավորման: Այս ամենը թույլ կտա չստորագրել որեւէ փաստաթուղթ:

Արցախի հենասյունը չփլուզվելու համար մենք երկու բան ունենք անելու. Առաջինը՝ ներսում համախմբվենք եւ իսկական դիմադրություն ցույց տանք այս իշխանություններին, թույլ չտանք ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կարող է վտանգել ԼՂ ապագա ինքնորոշման իրավունքը:  իսկ դրսում մենք համախմբենք մեր ողջ ներուժը, որ կարողանանք Արցախի ինքնորոշման իրավունքը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян