Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբ ավելի շատ հարցականներ են առաջ գալիս, քան տրվում են պատասխաններ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ մի կողմից բարդ, իսկ մյուս կողմից էլ անորոշ։ Եվ խնդիրը ոչ միայն շրջափակումն է, այլև ներքաղաքական անկայուն իրադրությունը։ Դեռ տարեսկզբից լուրեր էին շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի «հեռանալու» մասին։ Բայց այն, որ Վարդանյանն ինքնակամ հակված չէր հրաժարական տալու, պարզ էր ի սկզբանե։ Իսկ արդեն վերջին շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ նրան Արայիկ Հարությունյանն է ազատելու իր հրամանագրով։ Թվում էր, թե Արայիիկ Հարությունյանը հրամանագրի ստորագրումից հետո պետք է որևէ սպառիչ կամ գոնե հասկանալի պարզաբանում տա Վարդանյանի ազատման հետ կապված՝ մանավանդ այն պարագայում, երբ այն ոչ միանշանակ է ընկալվում հանրության կողմից։

Ուստի, առավել քան կարևոր են այն պատճառաբանությունները, որոնք գրվեցին Հարությունյանի ելույթի տողերի տակ։ Բայց իրականում Հարությունյանի խոսքն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Տարօրինակ է, որ Արցախի նախագահը մի կողմից նշում է, որ Ռուբեն Վարդանյանի հետ ընկերներ են եղել, կիսել են պատասխանատվությունը, սակայն դրա հետ մեկտեղ ազատման պատճառների հետ կապված նա խոսում է ներքին դիմադրողականությունը չսպառելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ դիմադրողականության մասին է խոսքը, երբ Վարդանյանը պայքարելու կողմնակից էր և հստակ դիրքորոշում էր արտահայտում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրագործման հետ կապված։

Այստեղ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքուն Վարդանյանին Արցախից հեռացնելու կոնկրետ պահանջ էր դրել։ Իր ելույթում Արայիկ Հարությունյանը փորձում էր ինչ-որ կերպ հերքել կամ շրջանցել այն հարցը, թե Ադրբեջանի պահանջն է կատարել։ Բայց խոսելով դիմադրողականության մասին՝ Արցախի նախագահն անուղղակիորեն հաստատում է ադրբեջանական պահանջները կատարելու փաստը։ Չմոռանանք նաև, որ ընդամենը օրեր առաջ «կարկառուն» քպականներից մեկն ասել էր. «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: Ի՞նչ է ստացվում քպականների ու Հարությունյանի ելույթներից. Վարդանյանի հեռանալուց հետո ադրբեջանական կոշտ դիրքորոշումը փոփոխությա՞ն է ենթարկվելու, «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից դո՞ւրս է գալու։

Վստահաբար՝ ոչ, քանզի այդ պահանջներն ու դիրքորոշումը ադրբեջանաթուրքական տանդեմն ունեցել է միշտ՝ նույնիսկ Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուց շատ առաջ: Մյուս կողմից էլ պարզ է, որ «ներքին դիմադրողականությունն» ուղղակիորեն կապված է ներքաղաքական հակասությունների հետ։ Պատահական չէ, որ երբ հունվարին առաջին անգամ շրջանառվեց Վարդանյանի հրաժարականի թեման՝ այն հիմնականում ներկայացվում էր հենց ներքաղաքական հակասությունների կոնտեքստում։ Ու հիմա Արայիկ Հարությունյանն իր ելույթում այնքան շատ է ջանում ցույց տալ, թե ներքաղաքական հակասությունների խնդիր չկա, որ կարծես թե, հերքելով հանդերձ, ավելի շատ հաստատում է հակասությունների առկայությունը։

Ընդ որում, բավական խորքային հակասությունների: Խոսքը հատկապես վերաբերում է Վարդանյանի և Հարությունյանի միջև աշխարհաքաղաքական տարաձայնություններին, ինչի մասին իր ելույթում ակնարկեց նաև Արցախի նախագահը՝ թեկուզ «շահարկումների» տեսանկյունից: Ավելին, նա, խոսելով «մարտավարական տարբերությունների» մասին, նշել է, որ դրանց «հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»: Ի՞նչ աշխարհաքաղաքական շահերի ու լծակների մասին է խոսքը, ի՞նչ է ակնարկում Արցախի նախագահը, ի՞նչ արևմտամետ-ռուսամետ խաղեր են առաջ քաշվում, երբ ուղղակի Արցախի գոյատևման հարցն է սեղանին դրված։ Այս ամենը կարող է միայն նշանակել, որ Արցախի ղեկավարը բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական գիծն է առաջ տանում, որքան էլ ջանա համոզել, թե իր որոշումներում ինքնուրույն է։

Մի խոսքով, Արայիկ Հարությունյանի ելույթն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ: Այնինչ, շատերի համոզմամբ, հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման հետ կապված Ադրբեջանի ֆոբիաներն ու հիստերիաները, այն աստիճան, որ բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ Մյունխենում կայացած դեբատի ժամանակ, Ալիևն ու մինիալիևները թիրախավորում են նրան, ինչպես նաև նկատի ունենալով Հաագայի դատարանի որոշումը, պարզ տրամաբանությունը հուշում էր, որ պետք էր ճիշտ օգտագործել պահը և նրան պահել պաշտոնում։ Միևնույնն է՝ Վարդանյանի հրաժարականից հետո ադրբեջանական պահանջները ոչ միայն չեն մեղմվելու, այլև ավելի են կոշտանալու, քանի որ Բաքուն, տեսնելով, որ նույնիսկ Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող իր պահանջներն անվերապահ կատարվում են, ապա մյուս պահանջներն էլ նույնկերպ կարող են կատարվել։ Հատկապես, որ Հայաստանում ու Արցախում անընդհատ զիջելու պատրաստակամություն ունեցողներն են իշխանության ղեկին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян