ԱՄՆ-ում եկել են այն եզրակացության, որ COVID-19-ի հավանական աղբյուրը չինական լաբորատորիայից արտահոսքն է
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Լաբորատորիայից արտահոսքը եղել է COVID-19 համավարակի ամենահավանական աղբյուրը, որը քաոս է առաջացրել ամբողջ աշխարհում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալները:
Ըստ գաղտնի հետախուզական զեկույցի, որը ներկայացվել է Սպիտակ տանը եւ Կոնգրեսի հիմնական անդամներին, մահացու վիրուսը, հավանաբար, տարածվել է չինական լաբորատորիայում անսարքության պատճառով:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նախկինում չի որոշել վիրուսի աղբյուրը։
Այս եզրակացությունը բացատրվում է հետախուզական նոր տվյալներով, սակայն գաղտնի զեկույցին ծանոթ աղբյուրների համաձայն՝ նախարարությունն իր դատողությունն արել է «վստահության ցածր աստիճանով», գրում է ամերիկյան հրատարակությունը։
Զեկույցում նաեւ ասվում է, որ մյուս գերատեսչությունները կարծում են, թե վիրուսի տարածումը, ամենայն հավանականությամբ, եղել է բնական փոխանցման հետեւանք, մինչդեռ մյուսները դեռեւս չեն կողմնորոշվել:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել էր SARS-CoV-2 վիրուսի ծագման հետաքննությունը, որը կորոնավիրուսի համավարակ էր առաջացրել՝ պատճառաբանելով Չինաստանում քննադատական հետազոտություններ իրականացնելու փորձերի հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնում է Nature միջազգային գիտական ամսագիրը։ Այս տեղեկությունն ամսագրին հաստատել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկխովեն։
Նրա տեղեկատվությամբ ԱՀԿ-ն նախատեսել է համապատասխան աշխատանք իրականացնել փուլ առ փուլ, սակայն այս ծրագիրը փոխվել է։ Փորձագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում անցկացվող քաղաքականությունը խանգարում է SARS-CoV-2-ի ծագումը հասկանալու առաջընթացին։