Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անտեր մարդկանց» վերջին շունչը

АНАЛИТИКА
Եթե փորձենք ագրեսիվ քարոզչության ազդեցությունը մի կողմ դնենք և օբյեկտիվ դիտանկյունից վերլուծենք աշխարհաքաղաքական իրավիճակը, ապա ունենք հետևյալ պատկերը՝
 
Մի կողմից կարծես թե պատերազմի ակտիվ փուլը ավարտվել է, իսկ մյուս կողմից վերջը չի երևում և ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Իհարկե բոլորը անմիջականորեն ներգրավվել են այս հակամարտությունում և բնականաբար բոլորը արդեն հոգնել են, բայց ռեսուրսների գերկուտակումը թույլ է տալիս պատերազմը մի քանի տարի, միգուցե տասնամյակ երկարաձգել, իսկ ներկա պահին ավելի շատ՝ նյարդերի պայքար է ընթանում: Մի շարք քաղաքական մաթեմաթիկներ պնդում էին, որ «գումարելիների տեղերը փոխվելուց գումարը չի փոխվում», սակայան Ռուսական կողմում ուժայինների վերադասավորումներից իրավիճակը «հանդարտվեց», այն իմաստով, որ վերջ տրվեց ներքին տարաձայնություններին և մեդիա պատերազմին (ի դեպ Արևմուտքը այս լարերի վրա լավ խաղաց): Այժմ դատապարտյալներին ռազմաճակատ ուղերկելու մոնոպոլիան միայն մի բևեռի ձեռքում է, և հետևաբար հակադիր կողմերի միջև էականորեն փոխվում է հռետորաբանությունը, որը վառ արտահայտվում է հրապարակային տիրույթում և բնականաբար ռազմաճակատում: Այս ամեն ինչի ֆոնին՝ Եվրոպացիները Ուկրաինայի նախագահին «համոզել են» բանակցությունների սեղանի շուրջ նստել, մինչ այդ Washington Post-ը գրեց այն մասին, որ մինչև պատերազմը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսական կողմին առաջարկել էր Ուկրաինական տարածքների 20%-ը, ըստ էության գաղտնազերծումը վկայում էր այն բանի մասին, որ «առաջարկը դեռևս ուժի մեջ է», իսկ աղետը կանխելու համար հարկավոր է վերադառնալ նախկին սահմաններին, սակայն դատապարտյալների այն «պատուհանը» որը բացել էր «երաժիշտների» հրամանատարը, այժմ «անսահամանափակ» մարդկային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն է ընձեռել լեգիտիմ բևեռին, ընդ որում անգամ ռուսական «ընդդիմադիր» շրջանակները մտահոգված չեն այդ ռեսուրսների ճակատագրով, «անտեր մարդիկ» էլի: Վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառության մեջ է դրվել Չինաստանի կողմից ռազմական մատակարարումները Ռուսաստանին, այս տեղեկությունները չհերքեց նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ըստ էության ենթադրելի ռազմական բալանսը խախտվելու փորձը կանխվեց: Այս ամեն ինչը համադրելով կարող ենք ենթադրել, որ ռազմաճակատում էական փոփոխություների հաղթարշավը, թե՛ Ուկրաինական, թե՛ Ռուսական կողմից անհեռանկարային են, ինչը և թուլ կտա «անսահմանափակ» ռեսուրսները մինչև վերջին շունչը կիրառել, այս ամեն ինչի վկայությունը՝ հիմնովին ավիրված Ուկրաինական բազմահազարանոց քաղաքներն են, որտեղ ամենա բարձր շինության բարձրությունը 2 մետրի է հասնում: Իսկ «անտեր մարդկանց» վերջին շունչը փչելու ժամանակ Ռուսաստանը արդեն ռազմական ռելսերի վրա կլինի, դժվար է ասել՝ ի՞նչ աստիճան, բայց Սեպտեմբերյան մոբիլիզացիան վկայում է, որ հաջորդ մոբիլիզացիայով պատերազմը երկարաձգելու շանսերը բավականին մեծ են, ընդ որում թերությունները շթկված մոբիլիզացիան ավելի էֆֆեկտիվ կընթանա, իհարկե առանց Մոսկովյան էլիտաներին նեղություն պատճառելու (մեծ բացահայտում չեմ անի, եթե ասեմ՝ մոսկովյան էլիտաներին նեղություն պատճառելը հղի է շատ ծանր հետևանքներով), պատահական չէ Մոսկվայի քաղաքապետի մեկուսացումը ռազմական իրադարձություններից, տեղ-տեղ հումանիտար առաքելություններ ստանձնելով, բայց ամեն գնով մոսկվացիներին ռազմական հռետորաբանությունից ակնհայտ զերծ պահելու աշխատանք է տարվում:
 
Ինչպես տեսնում ենք ԱՄՆ-ում Սենատի ընտրություներում Հանրապետականների հաղթանակը որևէ կերպ բացասաբար չանդրադարձավ հակամարտության կողմ՝ Ուկրաինայի վրա, ավելին՝ ամեն օր ռազմական աջակցությունը ավելի է ընդլայվում, սա խոսում է «միասնական տեսլականի» մասին. գաղտնիք չէ, որ դա մոնոպոլ հոգեմոնիան է, իսկ ամերիկացիները հանուն դրա ոչինչ չեն խնայում: Համաձայնեք, Սովետական միության պես հզոր իմպերիայի կազմաքանդումով ԱՄՆ-ն տասնամյակներով սեփականաշնորհեց հեգեմոնիայի մոնոպոլիան, «առաջինը» լինելու հպարտ զգացողությունը թմրանյութի պես են օգտագործում ամերիկացիները, իհարկե բոլորն են ուզում լինել առաջինը:
 
Թուրքիայի երկրաշարժը անդառնալի վերք թողեց ոչ միայն թուրքական հասարակությունում, այլ նաև տարածաշրջանի ուժերի հարաբերակցության միջև: Այլևս հնարավոր չի լինի միառժամանակ երկու աթոռի վրա նստել, արդեն եկել է հստակ ընտրություն կատարելու ժամանակը, իհարկե ընտրությունը ակնհայտ է, անկախ նախագահական ընտրությունների արդյունքից՝ արևմտյան ճամբար: Արդյունքների մասին դժվար չէ կանխատեսումներ անել, ըստ էության, եթե մայիսին կայանալիք նախագահական ընտրությունյերը չհետաձգվեն, ապա Էրդողանի վերընտրվելու հավանականությունը բավական մեծ է, հետո ընդդիմադիր Քեմալականների միջև բազմաթիվ տարաձայնություներ կան, որը թույլ չի տալիս միասնական թեկնածուով հանդես գալ: Այս համատեքստում փոխվեց նաև Թուրքիայի արտաքին հարաբերությունների հռետորաբանությունը, որը նկատելի է դառնում օրինակ՝ Հունաստան-Թուրքակա հարաբերություններում, կարծես թե սառեցվել է Իրանա-Ադրբեջանական «լեզվակռիվը», որը վերահսկողությունից դուրս գալու նախանշաններ ուներ՝ Թեհրանում հարձակումը Ադրբեջանի դեսպանատան վրա և անօդաջուներով գրոհը Իրանի տարածքի վրա: Տարօրինակ կերպով Իրանական կողմը հարձակումից 24 ժամ անց դեռ չէր կարողանում պարզել հարձակում իրականացրած կողմին, ալտերնատիվ իրականությունում՝ դեպքից րոպեներ անց «Սիոնիստական ռեժիմի» ուղղությամբ կհնչեին մեղադրանքներ և սպառնալիքներ, սակայն այս անգամ Իրանական կողմը զերծ մնաց կոշտ հռետորաբանությունից, անգամ Արաբական մամուլում բաց ակնարկ կար՝ երրորդ երկրի տարածքից հարձակման մասին (խոսքը Ադրբեջանի մասին էր), բայց Թեհրանը նախընտրեց զուսպ քաղաքականություն վարել և արկածախնդրությունների չդիմել:
 
Արտուշ Այդինյան
 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира