Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի ավագանու անդամներից մեկն օրերս սոցցանցում գրել էր, որ Մարտի 1-ի զոհերի հուշարձանը, որի համար քաղաքապետարանի բյուջեից 2 միլիոն դրամ էր հատկացվել, գրեթե պատրաստ է: Նման գրառման թափանցիկ ակնարկը թերևս այն է, որ վաղը՝ այսինքն՝ 2023թ. մարտի 1-ին տեղի կունենա 2008-ի մարտի 1-ին հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված 10 հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Կամ՝ գոնե այդպես ենթադրվում է: Միանգամայն օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրոք, նմանապես՝ փաշինյանական քաղաքային իշխանության նախաձեռնությամբ նման հուշարձան է պատվիրվել և տեղակայվելու:

Վերջին հաշվով, «Մարտի 1-ը» Նիկոլ Փաշինյանի և նրա քպական զինակիցների մեծամասնության, այսպես ասենք, գործունեության գաղափարաքաղաքական հենքն է: Ոչ միակը, բայց հիմնականներից մեկը: «Մարտի 1-ի» թեմայի վրա ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ նրա հոգեհայրերի ու կուսակիցների զգալի մասը տարիներ շարունակ «քաղաքականություն են արել», որոշակի դիվիդենտներ են շահել: Այնպես որ, էլ ո՞ւմ իշխանության շրջանում պիտի նման հուշարձան պատվիրվեր, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, Մարտի 1-ի 10 զոհերի արյունը առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի խղճին է, եթե նա, առհասարակ, խիղճ ունի: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը առկա գործիչների շարքում այն քչերից է, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ի իր հանրահայտ հրահրիչ գործունեության ու կոչերի համար: Հիշո՞ւմ եք, որ իր սուր, նյարդային ձայնով բղավում էր, թե հոգին փառավորվում է...

Բղավեց, բղավեց՝ բազմությանն ուղղորդելով ոստիկանական ուժերի վրա, իսկ հետո ճարպկորեն «թռավ» դեպքի վայրից՝ միայն որոշ ժամանակ անց՝ համարյա 1 տարի հետո հանձնվելով իրավապահ մարմիններին: Դատվեց, հանգիստ ընդունեց համաներման ենթարկվելու իշխանական առաջարկը (դա ինքնաբերաբար նշանակում է՝ խոստովանել մեղքը), հետո հայտնվեց ազատության մեջ, մնացածն էլ՝ գիտեք: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության հասավ, ապա առաջին քայլերից մեկը «Մարտի 1-ի» համար նախկինում հնչեցրած մեղադրանքների ռեալիզացիան էր: Սակայն իր բացարձակ ենթակայության տակ դրված իրավապահ ու քննչական, դատական մարմինների բոլոր ռեսուրսները գործածելով էլ չկարողացավ հիմնավորել կամ ապացուցել իր իսկ հնչեցրած մեղադրանքները 2008 թվականի իշխանության (իշխանությունների) հասցեին:

Դատարանում այդ մեղադրանքներն ուղղակի փլուզվեցին ու, մեծ հաշվով, սնանկ դուրս եկան: Հարկավ, զոհերի հիշատակը պետք է հարգել՝ չմոռանալով նաև, որ զոհվել են ոչ միայն սովորական քաղաքացիներ (8 հոգի), այլ նաև ոստիկանության Ներքին զորքերի սպա և շարքային զինծառայող: Ու հուշարձան էլ կարելի է դնել՝ որպես ակնառու հիշեցում, թե ինչպիսի ծանր ու դաժան հետևանքներ են լինում քաղաքական ծայրահեղականության, հրահրիչ և անպատասխանատու կոչերի, քաղաքական արկածախնդրության հետևանքով: Ընկալման հարց է: Հասկանալի է, որ արկածախնդրության ու անպատասխանատվության մասին ասվածն առաջին հերթին վերաբերում է հենց Նիկոլ Փաշինյանին:

Մյուս կողմից՝ եթե 2008-ին պետության ղեկավարությունը, որ առանց այդ էլ ուշացումով արձագանքեց խմորվող հետընտրական խժդժություններին, չդիմեր կոշտ քայլերի, ապա այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին հաջորդած այս համատարած աղետի, կործանման ու մահվան տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում, կարող էր կատարվել ավելի վաղ, ասենք՝ 2008, 2009 կամ 2010 թվականներին: Գուցե մի փոքր այլ կերպ, քան հիմա է, բայց կկատարվեր: Ի վերջո, դա՛ էր չբարձրաձայնվող նպատակներից մեկը: Այնպես որ, ներկայիս բզկտված Հայաստանը, թշնամական հոշոտման տակ դրված Արցախից մնացած բեկորները, եռապատիկ ընդարձակված «Եռաբլուրը», հազարավոր որդեկորույս ծնողների անամոք վիշտը, պետականության կորստի շոշափելի սպառնալիքը, ահա այդ ամենի՝ ընթացիկ մղձավանջի ամբողջությունը «Մարտի 1-ի» ամենաիսկական հուշարձան է, դեռ մի բան էլ՝ ավելին:

«Մարտի 1-ի» հուշարձան է պատվիրել գործող իշխանությունը: Այն իշխանությունը, որը մինչև օրս էլ պաշտոնապես չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների անուններն ու զոհվածների իրական թիվը, անհետ կորածների իրական թիվն ու նրանց անունները: Թեպետ այս ի՞նչ ենք ասում: Չէ՞ որ ոչ այլ ոք, այլ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ պատերազմի զոհերին «պլ յուս-մինուս 50»ով էր հաշվում: Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն է, որ հայտարարեց, թե «ամեն դեպքում նույն արդյունքն էր լինելու, բայց առանց զոհերի»: Ասում է ու գնում իր համար կարկանդակ կամ «քյալլա» ուտելու (օրինակ): Հանգիստ քնում-ելնում է, ելույթներ է ունենում: Հետո՞ ինչ, որ ի՛ր իշխանավարման ժամանակ, ի՛ր կառավարության ու իրեն ենթակա կառույցների թափթփվածության հետևանքով 15 երիտասարդ զինվոր ողջ-ողջ այրվում են կացարանի անվան տակ հարմարեցված ինչ-որ անհասկանալի շինության մեջ:

Թե բա՝ «մարտի 1-ի» հուշարձան... Բա «Սուրմալու»-ի փլատակների տակ զոհված մարդկանց հուշարձա՞նն ով է պատվիրելու: Իսկ «պինցետով, տնական արաղով» համաճարակի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի՞ պատվիրելու հազարավոր մահացածների հիշատակը և իրենց իշխանության «փառահեղ» աշխատանքը հավերժացնող հուշարձան: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին զոհված հարյուրավոր զինվորների հուշարձա՞նը... Չնայած, իրենց իշխանության օրոք զոհվածների, սպանվածների, մահացածների մասին հիշողությունը Փաշինյանն ու նրա քպականները դրել են միտումնավոր մոռացության երևակայական պարկերի մեջ ու նետել իրենց հոգու «պադվալները», ինչպես պատերազմում զոհվածների մարմինների մնացորդներն էին նետել մարզային հիվանդանոցներից մեկի խոնավ նկուղն ու մի բան էլ անամոթաբար հայտարարում էին, թե դա անատոմիկի սառնարան է կամ նման մի բան:

Անցած չորս տարում հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում: Այսպես շարունակվելու դեպքում ամեն քայլափոխին հուշարձան պիտի դնենք: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ աղետաբեր ու մահաբեր իշխանության կռարձանը որտե՞ղ է լինելու, ո՞վ է պատվիրելու, ո՞ւմ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»