Ереван, 02.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք». Հայաստան վերադարձավ Հայկական բանակում ծառայելու համար և անմահացավ պատերազմի օրերին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելը Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ Հայկական բանակում ծառայելու համար:

«Կարող էր և չգալ, բայց ասում էր՝ պետք է հայրենիքի համար ծառայեմ, ռուսների համար չեմ ծառայի: Հայի համար պետք է ծառայեմ»: Սամվելի մայրիկի՝ տիկին Հասմիկի ու իմ զրույցի առաջին մտքերն են: Նրա մանկությունը՝ մինչև հինգերորդ դասարանը, անցել է Արարատի մարզի Գինեվետ գյուղում: Մայրիկն ասում է՝ մանկության տարիներին Սամվելը շատ աշխույժ երեխա էր: «Չափից դուրս ընդունակ էր, տանը գիրք չէր բացում, բայց գերազանց գնահատականներ էր ստանում: Այն, ինչ լսում էր դպրոցում, հաջորդ օրը նույնությամբ պատասխանում էր դասի ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը:

Հավելում է՝ Հայոց լեզու, Մաթեմատիկա առարկաների հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ էր: «Մաթեմատիկան առանձնահատուկ էր սիրում, հմտորեն հաշվարկներ էր անում: Ռուսաստանում դպրոցին զուգահեռ շախմատի և ֆուտբոլի դասերի էր հաճախում: Դեմ էի ֆուտբոլին, քանի որ միշտ տուն էր վերադառնում վնասվածքներ ստացած: Իմ ու իր մարզիչի համառությունը հաղթեց, և Սամվելն իր ուղին շախմատի գծով շարունակեց: Արդեն սպորտի վարպետ էր: Բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի ու մեդալների է արժանացել: Արդեն այն փուլում էր, որ աշակերտներ ուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ապագայի երազանքներում շախմատը ևս իր տեղն ուներ: Որդու զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ընտանիքը չէր ցանկանում ՌԴ վերադառնալ: Սամվելի ցանկությունները, սակայն, երկու երկրների հետ էին կապված՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի. «Ցանկանում էր այստեղ ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, շարունակել ուսումը շախմատի գծով, իսկ Մոսկվայում բիզնես հիմնել»: Տղաների մասին զրույցների ընթացքում միշտ ունեմ մի քանի հարցեր, որոնք պարտադիր ուղղում եմ զրուցակիցներիս: Բայց Սամվելի դեպքում մայրիկին հարցնել, թե ինչպես էր տրամադրված զինծառայության մեկնելու մտքին, անտեղի է: Կարող էր չմեկնել ծառայության, բայց այդ մասին միտք անգամ չի ունեցել: Մայրիկը վերհիշում է այն օրը, երբ վերադառնում էին, օդանավակայանում որդուն սպասեցրել էին, հարցեր ուղղել:

«Հարցնում էին՝ ծառայության մեկնելու տարիքդ անցել է, քո հանդեպ հետախուզում չեն հայտարարել, ու դու վերադարձե՞լ ես Հայաստան: Սամվելն էլ զարմացավ՝ ուրախ չե՞ք, որ հետախուզում չեք հայտարարել, կարող էի անգամ չգալ, բայց եկել եմ, որ մեկնեմ ծառայության: Զարմացել էին, ստուգեցին փաստաթղթերը, համոզվեցին, որ որևէ խնդիր չկա»: Սամվելը ծնվել է 1999 թ. ապրիլի 27-ին: Զինվորական ծառայությունն սկսվում է 2019 թ. հունվարի 10-ից՝ Մատաղիսում:

«Երդմնակալության արարողության ժամանակ նայում էի շուրջբոլորս, ու ներսումս ինչոր անհանգստություն կար: Շուրջբոլորը լեռներ էին, մի տեսակ ամպամած էր, ձնախառն անձրև էր: Մտածում էի՝ ինչպե՞ս է ծառայելու այստեղ: Սամվելը շատ գոհ էր ծառայության ընթացքից: Իրենից էլ գոհ էր հրամանատարական անձնակազմը: Ընկերներից, հրամանատարական կազմից փաստում են՝ կարգապահ զինվոր էր, տիրապետում էր զինանոցի զենքերին: Ընկերներից մեկն ասում է՝ հրամանատարները մեզ Սամվելին էին որպես օրինակ բերում: Ծառայության ընթացքում ծնողներին ուղղված շնորհակալագիր ենք ստացել՝ նման երեխա դաստիարակելու և բանակ ուղարկելու համար: Բայց այն մեզ հասավ իր մահվանից հետո: Ընկերոջ մոտ էր եղել դեռ օգոստոսից, Սամվելն էր տվել, ասել՝ պահիր քեզ մոտ, կգամ, կվերցնեմ: Բայց երբ դեպքը եղավ, ընկերն այդ շնորհակալագիրը մեզ փոխանցեց»:

Պատերազմի մասին Սամվելի ընտանիքն իմացել է սոցցանցերից: «Այնքան հանգիստ էի իր համար, չէի պատկերացնում, որ ինչոր բան կպատահեր: Ասում էի՝ Աստծուն եմ տվել, Սամվելին ոչ մի բան չի լինի: Առաջին օրը կապ չկար: Կեսօրից հետո զանգահարեց, հուզված ձայնով գոռում էր՝ մա՛մ ջան, թուրքից տանկ եմ առգրավել, հերոս տղա ունես: Սեպտեմբերի 27-ին շրջափակման մեջ են հայտնվել, թիկունքից տանկ է մոտեցել, ու ներսից մաքուր հայերենով մեկն ասել է՝ հայ ենք, մեզ չկրակեք: Ինքն ու հրամանատարը մոտենում են, հրամանատարը չի թողնում, որ Սամվելը շատ մոտ գնա, կասկածում են, թե թիկունքից այս ինչ տանկ է, հետո ադրբեջանական դրոշն են նկատում»:

Հրամանատարը և Սամվելը կողմնորոշվում են, ոչնչացնում թշնամուն և առգրավում տանկը: Դրանից հետո էլ Սամվելն ամեն օր զրուցում է ընտանիքի անդամների հետ, իհարկե, չի պատմում դժվարությունների մասին: Շատ մանրամասներ որոշ ժամանակ անց Սամվելի ընտանիքն իմանում է զինակից ընկերներից: «Շրջափակման մեջ են եղել մինչև հոկտեմբերի 2-ը, բազմաթիվ գրոհներ ձեռնարկել, որ կարողանան նաև կորցրած դիրքերը հետ բերել, սակայն ապարդյուն: Դեպքը եղել է հոկտեմբերի 7-ին: Մարտակերտից իրենց ուղարկում են Վարնկաթաղի բարձունքը պաշտպանելու, այդտեղ անօդաչուն հարվածում է: Հոկտեմբերի 7-ին իրենից զանգ չստացանք: Ավելի վաղ ինձ ասել էր, որ շրջափակումից դուրս գալուց հետո իրենց խումբը կիսել են, տղաների մի մասին տանում են Մատաղիս, իրենց տեղափոխել են Մարտակերտ՝ Դրմբոն: Տղաներ կային, որոնք կողքի գյուղում էին ծառայում, կապ հաստատեցի իրենց մամաների հետ, խնդրեցի պարզել՝ Սամվելն այնտեղ է, թե ոչ: Ասացին՝ Մոսկվայից սև, մեծ աչքերով տղա կա այստեղ: Զանգում էի, ասում էին՝ դիրքերում է, կգա, կփոխանցենք, որ զանգի, բայց ինչ-որ պահից սկսած իմ հեռախոսահամարին չէին պատասխանում:

Չէի ուզում հավատալ, որ ինքը չկա: Ամուսինս ուղևորվեց Մարտակերտ: Այնտեղ ասել էին, որ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 6-րդ պաշտպանականի տղաներին «խփել են», իրենց տեղափոխել են Գորիս, այնտեղից փոխանցել էին՝ ձեր նկարագրած մարդն այստեղ չէ, «ուղարկել ենք» Մեծամոր, որտեղ էլ Սամվելին ճանաչել էին մեր բարեկամները: Իրեն հոկտեմբերի 12-ի երեկոյան ենք «գտել»»: Սամվելի ավագ քույրն ամուսնացած է: Երրորդ բալիկը ծնվել է 2021 թ. փետրվարին: Այդ ժամանակ Սամվելը պետք է զորացրված լիներ: «Չզորացրվեց, աղջիկս տղա ունեցավ, որին Սամվել անվանակոչեց: Երկու տարեկան Սամվել ունենք: Քեռու նման շարժուն է, ճարպիկ: Ուղղակի, ի տարբերություն նրա, ավելի սպիտակամաշկ է, բայց աչքերն ու թարթիչները Սամվելինն են»:

Մայրիկի խոսքով, հիմա առանց Սամվելի շուրջբոլորն ամեն ինչ դատարկ է թվում. «Բայց ինձ ապրեցնում է Սամվելը, ապրում եմ իր մասին գրքերով, պատմություններով ու միջոցառումներով: Ցանկացած փոքրիկ բան, որ արվում է իր համար, ինձ ապրեցնում է: Մեկ էլ իմ փոքր Սամվելը, իր անունն ամեն անգամ հնչում է մեր տանը: Ուզում եմ մտածել, որ ողջ է, ուղղակի հեռու է ապրում մեզանից: Իսկ մենք մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք»:

Հ. Գ. - Սամվել Գևորգյանը զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, արժանացել պատվոգրերի ու շնորհակալագրի: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալների, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բոլոր մեդալներն Արցախից են: Սամվելի մարմինն ամփոփված է Գինեվետ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян