Փաշինյանի հայտարարությունն ամբողջովին թողնում եմ իր խղճին. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և ընդհակառակը, անվտանգության սպառնալիք է:
«Հայաստանի ղեկավարի՝ ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջովին թողնում եմ նրա խղճին», - հակիրճ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փաշինյանը հունվարի տասին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար: