Վատ ընդդիմությանը մի կողմ թողեք` լավերի հետ տեր կանգնեք Հայրենիքին, եթե մի փոքր սիրում եք այն. Արտակ Զաքարյան
БЛОГՀայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացը կանգ չի առնելու, այն Արցախից անցնելու է Հայաստանի տարածքներ: Որովհետև միջազգային հանրությունը համոզվել է, որ հայերի մի ստվար մասին հայրենիք պետք չէ:
Նրանց նիկոլի պես խամաճիկ «իշխանություն» է պետք, որ իրենց հիմարի տեղ դնի ու անընդհատ խաբի: Թուրքական էժան լոլիկ է պետք, որ հայ գյուղացու տունը քանդվի: Էժան թուրքական քռչուփալաս է պետք, որ ծախի ու մի երկու կոպեկ փող փախցնի: Ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ ու պարգևավճար է պետք, որ ֆեյսբուքում դավաճանների ելույթները լայքի ու հետևի, թե ինչպես է կործանվում այս պետությունը, որից ինքն աշխատավարձ է ստանում և այլն:
Եվ այս ամենի հետ աշխարհում ձևավորել ենք կարծիք, որ հայրենիք չենք ցանկանում ունենալ, հայրենիքն էլ դարերով թողել ենք թուրքին` այ էսօրվա պես, պատվավոր դավաճան նիկոլների շնորհիվ: Սա այն ամենն է, ինչ խոսվում է աշխարհում` մեր մասին: Ցավալի է` բայց փաստ:
Իսկ այն զրույցները, թե ընդդիմությունը վատն է, դրա համար մարդիկ դուրս չեն գալիս պայքարի` ընդամենը կեղծ երեսպաշտություն է:
Վատ ընդդիմությանը մի կողմ թողեք` լավերի հետ տեր կանգնեք Հայրենիքին, եթե մի փոքր սիրում եք այն:
Հայրենիքի ճակատագրի նկատմամբ այս համատարած անտերությանը պետք է վերջ տալ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



