Ереван, 15.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջոցների կիրառումը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Փաստ» թերթը ավելի վաղ անդրադարձել էր իրավաբանական անձանց քրեական պ ա տաս խ ա նատ վության ենթար կ ե լ ո ւ ինստիտուտին: Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոսի չափով տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրման, պրակտիկայի ձևավորման, նորմերի կիրառման և հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք MGMPartners իրավաբանական ընկերության նախագահ, իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանի հետ:

-Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նորմերը, ընդ որում՝ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ՀՀ-ում, այլ օտար պետություններում ստեղծված կազմակերպությունները։ Քանի որ մեր երկրում իրավաբանական անձինք դեռևս վարչական պատասխանատվության սուբյեկտ չեն բուն ՎԻՎՕ-ով, արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը։

-Աշխարհի շուրջ 90 պետություններում արդեն գործում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Դեռևս 19-րդ դարի կեսերին անգլո-սաքսոնական իրավունքի դատարանները առանձին դեպքերում իրավաբանական անձանց ենթարկում էին քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար։ Հետագայում այդ պրակտիկան ընդլայնվեց և իրավաբանական անձինք սկսեցին ենթարկվել պատասխանատվության նաև այն դեպքերում, երբ օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով ոտնահարվում էին հանրային շահերը։ Պրակտիկայում մշտապես ծագում էր հետևյալ հարցը. ո՞րն է իրավաբանական անձի մեղքը, եթե հանցանք կատարած անձը արդեն դատապարտվել է։ Եվ այդ հարցի պատասխանը տվեց Անգլիայի դատարաններից մեկը 1957 թ. «Բոլտոն» ՍՊԸ ընդդեմ «Գրահամ և որդիներ» ՍՊԸ գործով որոշմամբ՝ նշելով, որ կառավարչի (մենեջերի) մեղքը կազմակերպության անձնական մեղքն է։

Հոլանդիայում 1950 թ. ընդունվեց «Տնտեսական հանցագործությունների մասին» օրենքը, որով նախատեսվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը։ Դրան հետևեցին եվրոպական, այնուհետև այլ տարածաշրջանների պետությունները։ Ընդունվում էին հատուկ օրենքներ կամ լրացումներ քրեական օրենքներում։ Ընդունվեցին նաև միջազգային կոնվենցիաներ, որոնցով սրբագրվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցումները։ Դրանք վերաբերում էին կոնկրետ հանցագործություններին, կամ դրանց խմբին, կամ այլ չափանիշներին։ Յուրաքանչյուր պետություն սահմանեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր կանոնները՝ հաշվի առնելով իր տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական զարգացվածության աստիճանը։ Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը գործում է 2023 թ. հունվարի 1-ից։ Պրակտիկայում դեռ նման գործեր չկան։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, ապա նախ՝ այն Հայաստանում (և ամենուրեք) լայնորեն կիրառվում է տարբեր իրավախախտումների համար։ Բայց խնդիրն այն է, որ քրեական քաղաքականությունը ենթադրում է առավել կոշտ միջոցներ, երբ ավելի թեթև միջոցները բավարար արդյունավետ չեն։ Անդրադառնալով Ձեր հարցադրմանն այն մասին՝ արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը, նշեմ, որ այն առայժմ մտավախություններ չի առաջացնում։ Դա կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է ոչ միայն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, այլև այդպիսի պատասխանատվությունից նրանց ազատելու և շատ այլ հարցերում։ Չնայած տարբեր երկրներում կարգավորումների բազմազանությանը, բոլորին բնորոշ է մեկ ընդհանուր նպատակ՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական օրենքով նախատեսված սանկցիաներ այն դեպքում, երբ հանցանքը կատարվել է ելնելով իրավաբանական անձի շահից, անունից, միջոցով կամ իրավաբանական անձի կոպիտ անփութության արդյունքում:

-Այս համակարգը գործում է մի շարք երկրներում տարբեր մոդելների տեսքով՝ նույնականացման, կազմակերպական մոդելներ և այլն՝ կախված նրանից, թե ում կողմից է կատարվել հանցանքը։ Ո՞ր մոդելն է այսօր Հայաստանի համար ընտրվել, և ինչքանո՞վ է այն համապատասխանում մեր իրավական համակարգին, տնտեսական զարգացածությանը։

-Հայաստանում կիրառելի են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավոր մոդելները։ Հանցանքը կարող է կատարվել անմիջապես իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների կողմից, ովքեր ունեն պարտադիր կատարման ցուցումներ տալու կամ որոշումներ ընդունելու իրավունք։ Հանցանքը կարող է կատարվել իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների դրդմամբ կամ թողտվությամբ՝ այսպես կոչված՝ «մաքուր ձեռքերով»։ Հանցանքը կարող է կատարվել այն անձի կողմից, որն այդ կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունի, օրինակ՝ տնօրենի կողմից։ Այս դեպքերում կարևորվում է, որ հանցանքը կատարված լինի ի շահ իրավաբանական անձի, դրա անունից, դրա միջոցով: Կան դրանց համակցության տարբեր սխեմաներ։ Ավելի պարզ՝ դա նշանակում է, որ հանցանք կատարած անձը նպատակ է ունեցել, օրինակ՝ ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, նվազեցնել ծախսերը կամ կորուստները, պատասխանատվությունից կամ պարտականությունից ազատել իրավաբանական անձին, կամ, օրինակ՝ իրավաբանական անձի համար ձեռք բերել իրավունքներ:

Նկարագրեմ մեկ այլ մոդել։ Եթե իրավաբանական անձը չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ կազմակերպության որևէ աշխատակից կատարել է հանցագործություն, ապա այդ կազմակերպությունը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու այս մոդելը ուղղակի ստիպելու է բաժնետերերին, մասնակիցներին, ընկերներին, գործընկերներին, ղեկավարներին, վերահսկողներին և այլ դերակատարներին, որպեսզի իրենց գործունեությունը կառուցեն և իրականացնեն օրենսդրությանը համապատասխան։ Դա գլխավոր երաշխիքն է, որ իրավաբանական անձինք չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։ Իրավաբանական անձանց գլխավոր դերակատարներին խորհուրդ է տրվում շտապ՝ առանց հետաձգելու կարգավորել ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան և դա չանել ձևական, օգտագործել իրավաբանների, հաշվապահների, աուդիտորների և այլ մասնագետների հնարավորությունները՝ քրեական պատասխանատվության ռիսկերը նվազեցնելու համար։

-Որքանո՞վ է համադրելի ֆիզիկական և իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ, ըստ ՔՕ-ի, «ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը»: Արդյոք սա չի՞ հանգեցնում մի հանցանքի համար երկու պատժի նշանակման։

-Անշուշտ, ոչ։ Հանցանք կատարած անձը հանցագործության սուբյեկտ է։ Նա պատասխանատու է իր անձնական մեղքի համար։ Իրավաբանական անձը պատասխանատու է իր գործունեության օրինականության համար։ Օրինակ՝ եթե տնօրենը հանդես է եկել կազմակերպության անունից և կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կամ օգտագործելով նպատակ է ունեցել ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, ապա հանցակազմի առկայության դեպքում նա ենթակա է քրեական պատասխանատվության։ Սակայն նրա անձնական քրեական պատասխանատվությունը չի բացառում տվյալ կազմակերպության պատասխանատվությունը, քանի որ հանցագործը իրականում գործել է ոչ թե իր սեփական շահից ելնելով, այլ ի շահ իրավաբանական անձի, նրա անունից և միջոցով։

Մեկ այլ օրինակ. արդյունաբերական կազմակերպությունում խախտվել են սանիտարական կամ հակահրդեհային կամ աշխատանքի անվտանգության կանոնները, որը հանգեցրել է ծանր հետևանքների։Բնականաբար, այն աշխատողները, ովքեր մեղավոր են, ենթակա են քրեական պատասխանատվության։ Իսկ իրավաբանական անձը, որը պարտավոր էր ապահովել այդ անվտանգությունը, կլինի պատասխանատու այն չապահովելու համար, որը հանգեցրել է հանցագործության կատարմանը։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե ձեռնարկված լինեին անվտանգային համապատասխան միջոցներ, ապա բարձր կլիներ հավանականությունը, որ ծանր հետևանքներով հանցանքի կատարման հնարավորությունը կչեզոքացվեր կամ կնվազեր։

-Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները բազմաթիվ են՝ գրավը, գույքի արգելադրումը, որոշակի գործարքներ իրականացնելու, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը, լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը կամ գործընթացի կասեցումը։ Արդյոք այս ամենը չի՞ խոչընդոտի իրավաբանական անձի բնականոն գործունեության իրականացմանը, չի՞ սահմանափակի ԻԱ-ի իրավունքները և հնարավորությունները, և վերջնարդյունքում չի՞ ստացվում, որ դեռևս քննության ընթացքում, երբ ուժի մեջ մտած դատավճիռ չկա ու հնարավոր է՝ անգամ չլինի մեղադրական դատավճիռ, պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, վնաս է հասցնում տնտեսվարողին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

-Օրենքով նախատեսված ապահովման միջոցներից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ նպատակը և կարող է կիրառվել այդ նպատակով։ Մի դեպքում իմաստն էլ այն է, որ իրավաբանական անձն իր գույքով երաշխավորի վնասների հատուցման գործընթացը, մյուս դեպքում՝ որ ժամանակավոր (մինչև վերջնականորեն դատական ակտով հաստատվելը) դադարեցվի այնպիսի գործունեությունը, որը կարող է հանրային վտանգ ներկայացնել, հաջորդ դեպքում՝ թույլ չտալ, որ ավարտին հասցվի կեղծ սնանկացման գործընթացը։ Իհարկե, ապահովման անհամաչափ միջոցի ընտրությունը կարող է էապես սահմանափակել իրավունքները և հնարավորությունները։ Դրանց արդյունավետությունը կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է առաջիկայում։ Փաստաբանների դերակատարումը այդ պրակտիկայի ձևավորման հարցում անգնահատելի է։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները ի՞նչ ռիսկեր են պարունակում բիզնեսի և առհասարակ տնտեսության համար։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սպառիչ թվարկված են։ Դրանք չորսն են՝ տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը, հարկադիր լուծարումը։ Դրանց կիրառումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, սահմանափակումներ և արգելքներ։ Հետևանքները բազմաշերտ են, կարող են արտահայտվել անմիջապես կամ ապագայում։ Դրանք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ինչպես կոնկրետ բիզնեսի, այնպես էլ առհասարակ տնտեսության համար։ Անհամաչափ տուգանքի կիրառումը, օրինակ՝ կարող է հանգեցնել իրավաբանական անձի բնականոն գործունեության ճգնաժամի։ Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի անհիմն ժամանակավոր դադարեցումը կարող է հանգեցնել, օրինակ՝ հետագայում այդ բիզնեսով զբաղվելու անհնարինության կամ անհամաչափ բարդությունների, աշխատատեղերի անհիմն փակման և մասնագետների հոսունության, սոցիալական խնդիրների առաջացման ու այլ հետևանքների։ Սակայն նույն միջոցների հիմնավորված և համաչափ կիրառումը կարող է հանգեցնել բիզնեսի առողջացմանը, կառավարման համակարգերի վերանայմանը, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման անհրաժեշտությանը։

-Ընդհանուր առմամբ, ինչքանո՞վ են մեր իրավաբանական անձինք պատրաստ այս փոփոխությանը, խոսքը ոչ միայն տեղյակ լինելու մասին է, այլև օրինականության պահպանման։

-Կարծում եմ, որ իրավաբանական անձինք և դրանց գլխավոր դերակատարները դեռևս ամբողջ ծավալով չեն տիրապետում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությանը վերաբերող հիմքերին, միջոցներին և դատավարական առանձնահատկություններին։ Եվ դա բնական է. դեռևս նման պրակտիկա չկա։ Բայց այն շատ արագ՝ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կստեղծվի։ Այն կազմակերպությունները, որոնք իրենց բիզնեսի կառավարման ոլորտում հաշվի կառնեն հնարավոր ռիսկերը, կձեռնարկեն հավել յալ միջոցներ գործունեության օրինականությունը ապահովելու հարցում, կհայտնվեն ավելի շահեկան վիճակում։ Քրեական օրենսգրքով, օրինակ՝ սահմանված է, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը բացառվում է այն դեպքում, երբ դրա մասնակիցները, փայատերերը կամ բաժնետերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Կան նաև իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մի շարք այլ հիմքեր։ Իդեալական տարբերակում այս մասին կարելի է հոգ տանել, երբ դեռ որևէ խնդիր չի ծագել։ Իսկ եթե ծագել է, ապա անհրաժեշտ է հիմնավորել, իսկ հետագայում իրավաբանորեն գրագետ ներկայացնել և պաշտպանել իրավաբանական անձի շահերը։ Բիզնեսի ներկայացուցիչները այս հարցերի շուրջ խորհելու օրենսդրական հիմքեր ունեն։

-Արդյոք արդեն իսկ կիրառվո՞ւմ են ԻԱ քրեական պատասխանատվության նորմերը, և Ձեր խորհուրդը իրավաբանական անձանց՝ ինչ անել այս մեղադրանքին չարժանանալու, իսկ արժանանալու դեպքում՝ առանց ծանր հետևանքների հաղթահարելու համար։

-Իրավաբանական անձինք իրենց գործունեության առաքելությունը պետք է դիտարկեն օրինական դաշտում։ Դրան կարող են նպաստել բազմաթիվ գործոններ՝ վարքագծի էթիկայի ներքին կանոնները, քաղաքականությունները, ռազմավարությունները, ներքին և արտաքին վերահսկողությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների նկատմամբ, բանիմաց ու փորձառու մասնագետների և կառավարիչների առկայությունը, հաշվապահական, աուդիտորական, մարդկային ռեսուրսների և իրավական ապահովման բարձր որակը։ Ամեն դեպքում, երբ դեռևս որևէ խնդիր չի ծագել, երբ կարող է ծագել իրավաբանական անձի ցանկացած ղեկավարի կամ այլ աշխատողի քրեական հետապնդման խնդիր, երբ իրավաբանական անձի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, խորհուրդ է տրվում անհապաղ ապահովել իրավաբանական անձի գրագետ իրավաբանական ուղղորդումը։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»