Մարտի 3-ին, ժամը 17։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) և «Nissan Altima» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Այգավան գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու տուժած
ОБЩЕСТВОՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



