Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իրավիճակը շատ բարդ է. «անջատում հանուն փրկության» բանաձևին այլընտրանք չկա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցություններում վերջին շրջանում բավականին ակտիվություն կա, ընդ որում՝ Մյունխենն այս տեսանկյունից շատ հանգրվանային էր, կարևոր՝ շատ հանգամանքներ հասկանալու համար: Այս կարծիքին է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Ադրբեջանի հետ եռակողմ, երկկողմ ձևաչափերով բանակցություններին, հանդիպումներին:

Հիշեցնելով Մյունխենից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի տարածաշրջանային այցի մասին՝ Հ. Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Ռուսական աղբյուրները նշում էին, որ Խովաևն իր ծրագրով, առաջարկներով է եկել: Այդուհանդերձ, ռուսական կողմին չհաջողվեց երկու երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բոլոր նախաձեռնությունները զրոյացվում էին: Ու տևական դադարից հետո առաջին անգամ հանդիպում կազմակերպվեց Մյունխենում: Ուզենք, թե ոչ, սա աշխարհաքաղաքական բախումների ու առճակատման համատեքստում պետք է դիտարկենք: Այն, ինչ կատարվում է մեր շուրջ՝ ՀՀ-ում ու Արցախում, իր վրա կրում է աշխարհաքաղաքական բախման դրոշմը»:

Այս տեսանկյունից, ըստ մեր զրուցակցի, Արևմուտքը նախաձեռնողականությունն իր վրա վերցրեց՝ հերթական անգամ ցույց տալով, որ ակտիվ բանակցություններն ընթանում են իր հովանու ներքո: «Այս մասին վկայում էին նաև Մյունխենում հնչած հայտարարությունները, մասնավորապես, որ կա գործընթաց, որն արևմտյան միջնորդությամբ ակտիվորեն առաջ է գնում: Զուգահեռ՝ վերոնշյալի մասին էր վկայում նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանին փոխանցելու, այդ տեքստի որոշակի նյուանսներ բացահայտելու հետ»,- հավելեց նա:

Անդրադառնալով Մյունխենում մասնավորապես Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ փորձագետը նկատեց. «Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով հայտարարվեց, որ բանակցություններն ընթանում են, այսպես կոչված, երկվեկտոր տրամաբանության ներքո: Այսինքն, խաղաղության պայմանագրի համատեքստում հայ-ադրբեջանական բանակցություններն առանձին են դիտարկվում, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեխանիզմ ստեղծելու հարցն՝ առանձին: Հետաքրքիր էր նաև, որ այս համատեքստում Ալիևը հերթական անգամ իր նախապայմանն առաջ քաշեց՝ հայտարարելով, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման պայմաններում իրենք որևէ երկխոսության չեն գնալու Ստեփանակերտի հետ:

Միայն փաստը, որ օրեր անց Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, ֆոնային առումով խիստ բացասական էր հայկական կողմերի համար, իսկ Արցախի համար նման քայլը զիջողականություն էր՝ սպասվող մեխանիզմին ընդառաջ: Ադրբեջանի ընկալմամբ, սա իր պահանջների հերթական բավարարումն էր, և, ըստ էության, ոչ առաջինը: Մինչ այդ Կաշենի հանքավայրը փակելու որոշում էր կայացվել, հետո եղավ Ռ. Վարդանյանի հեռացումը, և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Բաքու այցի ժամանակ արդեն սքանավորման սարքերի մասին հայտարարություն եղավ»:

Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպման փաստին՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ձևաչափի բացակայության պայմաններում: «ՀՀ իշխանությունները դեռ շատ վաղուց ամեն ինչ տանում էին նրան, որ չեն պատրաստվում Արցախի հարցը քննարկել, և որ Արցախի հարցը անգամ խաղաղության պայմանագրում չի լինելու: Փուլ առ փուլ իրավիճակը հասունացավ, ու այսօր արդեն հայտարարում են, թե իրենց համար կարևոր չէ, որ խաղաղության պայմանագրում ընդհանրապես Արցախի հարց լինի:

Ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը 29 հազար 800 քառակուսի մետր ՀՀ սուվերեն տարածքն է, որն իրականում այսօր արդեն այդքան չէ, ու չգիտենք, թե նման զիջողականության պայմաններում որքան կմնա: Իսկ ի՞նչ է անում Արցախի իշխանությունը. իր քայլերով առնվազն ստեղծում է ֆոն, որ բավարարում է Ադրբեջանի բոլոր պայմանները:

Նման իրավիճակում բանակցային սեղանի շուրջ նստելն, իհարկե, բացասական է անդրադառնալու Արցախի դիրքերի վրա: Մյուս կողմից էլ՝ մենք ոչինչ չգիտենք երկխոսություն ասվածի ու այդ հարթակի մասին: Այսինքն, միջազգային մեխանիզմ ասվածը որևէ կերպ տեսանելի չէ, բայց արդեն բանակցում են: Սա «մետրոպոլիայի և իր նահանգի, մարզի տրամաբանության» մե՞ջ է, ինչի մասին անընդհատ ասում է ադրբեջանական կողմը, թե՞ հավասարը հավասարի բանակցություններ են, որի երանգներն առնվազն տեսանելի չեն:

Կարծում եմ՝ այս տեսանկյունից ևս որոշակի շտապողականություն կա: Այսինքն, չունենալով որևէ հստակ հիմքեր՝ նստել բանակցային սեղանի շուրջ: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է Արցախի վիճակը: Ավելի քան 80 օր շրջափակված են ու չունեն որևէ մեկին, որն իրենց փոխարեն կբանակցեր, հարցերը կլուծեր, ու իրենք են դա փորձում անել: Արցախն իսկապես շատ ծանր իրավիճակում է հայտնվել»,- ասաց նա:

Այս համատեքստում նա շեշտեց՝ որքան էլ դժվար է ակնկալել, բայց Արցախի իշխանությունները որոշակի խոհեմություն պետք է դրսևորեն նաև որոշումների կայացման առումով: «Հաագայի դատարանի որոշումից ընդամենն օրեր անց նույն Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը կարծես նվեր լիներ Ադրբեջանին: Այսինքն, եթե նա անգամ միջանցքի բացման գնար, ցույց էր տալու, որ իր նախապայմանը կատարվել է, և դրա համար է նման քայլի գնում: Սա նշանակում է, որ եթե անգամ միջազգային գործիքներ է հնարավոր լինում ձեռք բերել, դրանք նման որոշումների արդյունքում զրոյացվում են:

Արցախի վիճակն այս տեսանկյունից և՛ բարդ է, և՛ շատ պատասխանատու այն առումով, որ Արցախն այսօր պետք է կարողանա ճիշտ դիրքերից սկսել: Զրոյից նոր գործընթաց, նոր ֆորմատ է սկսվում: Շատ կարևոր է, թե ինչ օրակարգով, ինչ կարգավիճակով ես սկսում: Ես չունեմ վստահություն այն հարցում, որ Արցախում լիարժեք պատրաստ են, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ Արցախը նաև ՀՀ իշխանությունների թեթև ձեռամբ է հայտնվել այսպիսի իրավիճակում և շատ քիչ հնարավորություններ ունի, ու իրավիճակը բարդ է»,-ասաց Հ. Մխիթարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների մոտեցումը Արցախի հարցում չի փոխվել. ««Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն» փաթեթավորմամբ անգամ Հայաստանի իշխանությունների պաշտոնական մոտեցումը հետևյալն է. չկա կարգավիճակի հարց, չկա Արցախի ապագայի հարց, չկա ինքնորոշման իրավունքի հարց»: Այս համատեքստում, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, թե «անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից», փորձագետը, խոսելով հավաքական Արևմուտքի մոտեցումներից, նկատեց. «Այս մոտեցումն էլ է շատ հասկանալի, և այն ինձ համար որևէ կերպ անակնկալ չէր:

Միջազգային իրավունքի ընկալմամբ, ինքնորոշում կարող է նաև լինել տնտեսական որոշակի ինքնավարությունը, քաղաքական, սոցիալական ազատությունները: Նշվածներն ինքնորոշում մեծ բանաձի ներքո սոսկ տարրեր են: Այսինքն, ազգերի ինքնորոշում ասելով՝ միջազգային իրավունքում որևէ կերպ չի հասկացվում բացառապես անջատումը: Հենց նշվածից ելնելով էր, որ Բերձորի միջանցքի փակվելուց հետո հատկապես Հայաստանի փորձագիտական շրջանակները բարձրաձայնում էին այն մասին, Հայաստանը պետք է օրակարգային դարձնի հենց «անջատում հանուն փրկության» բանաձևը»:

Շեշտելով, որ խնդիրն այստեղ ինքնորոշման իրավունքի որոշակի չափով բավարարումը չէ, Հերմինե Մխիթարյանը հավելեց. «Գոյաբանական խնդիր կա: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա արդեն «անջատում հանուն փրկության» բանաձևն է, որն, այո, ինքնորոշման իրավունքի մեծ տրամաբանության ներքո է, թեպետ դրա տակ շատ ավելի, այսպես ասած, թեթև տարբերակներ էլ կան: Հետևաբար, երբ Արևմուտքն ասում է, որ ինքնորոշման իրավունքը պետք է հաշվի առնվի, պետք է հասկանալ որպես ավելի միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկար՝ Ադրբեջանի հետ աշխատանքում: Երբ ասվում է, որ ճանաչում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելի պարզ լեզվով ասած, Արևմուտքը նկատի ունի, որ ճանաչում է Հայաստանը՝ իր տարածքներով, ճանաչում է Ադրբեջանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում:

Այս մասին Արևմուտքի տարբեր պաշտոնյաներ բաց տեքստով են հայտարարել, բայց, որպես մարդու իրավունքները «ճանաչող» երկրներ, խոսում են նաև ինքնորոշման հարցերի մասին: Իրականում, եթե խնդիրն Ադրբեջանի ներքին հարց դառնա, երբ պետք լինի, որպես լծակ կօգտագործեն ու կբարձրաձայնեն և կշահարկեն նաև արցախահայերի իրավունքները: Բայց սա մեզ համար շահեկան ու կարևոր տարբերակ չէ: Մեր ժողովրդի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շահերից բացառապես «անջատում հանուն փրկության» բանաձևն է բխում, որին այլընտրանք չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян