Բայդենն ու Շոլցը Սպիտակ տանը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը և հակառուսական միջոցների ձեռնարկումը։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինային հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության տրամադրմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը։ Նրանք վերահաստատել են՝ պատրաստ են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր ագրեսիայի համար այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Բայդենը գովել է Գերմանիային ՌԴ-ի դեմ ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու համար։
«Դուք պատմական փոփոխություններ եք կատարել հայրենիքում՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և հրաժարվելով ռուսական էներգիայի աղբյուրներներից: Ես գիտեմ, որ դա հեշտ չէր: Ձեզ համար շատ դժվար էր», - ասել է նա:
Շոլցը, իր հերթին, ընդգծել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք հասկացնենք՝ կշարունակենք դա անել (օգնել Կիևին - խմբ.) այնքան ժամանակ, որքան կպահանջվի և որքան դրա անհրաժեշտությունը կլինի», - ասել է Գերմանիայի կանցլերը։