Պուտինը Լուկաշենկոյի միջոցով Սի Ծինփինին որևէ ուղերձ չի փոխանցել. Կրեմլ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջոցով Չինաստանի իշխանություններին որևէ ուղերձ չի փոխանցել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առաջիկայում Բելառուսի նախագահի Չինաստան կատարած այցի արդյունքներով Պուտին-Լուկաշենկո զրույց չի սպասվում։
«Դա բացառապես երկկողմանի այց էր։ Առաջիկա օրերին երկու նախագահների շփում չի նախատեսվում»,- ասել է նա։
Ավելի վաղ ճապոնական Nikkei հրատարակությունը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Պեկին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների նպատակով, ուղղված է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ։