Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


1995 թ. ի վեր 1-ին անգամ ատոմակայանն աշխատում է 100 % ջերմային հզորությամբ. Փաշինյանն այցելել է ՀԱԷԿ

ЭКОНОМИКА

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք:

Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։   

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։

Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը:

Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։

 

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами