Ереван, 03.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանը սկսում է փոխել աշխարհաքաղաքական պատկերը տարածաշրջանում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ռուսաստանը սկսում է փոխել աշխարհաքաղաքական պատկերը Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով եղել է Բաքվում։ Լավրովն առաջին անգամը չէ, որ այցելում է Բաքու, և նրա օրակարգը միշտ շատ հագեցած է եղել, քանի որ, երկկողմ հարաբերությունների քննարկմանը զուգընթաց, տարբեր առումներով անպայմանորեն մշտապես շոշափվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այդպես էր և այս անգամ: Շատ փորձագետներ ենթադրում էին, որ Լավրովը խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Բաքվում առաջ կմղի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը։

Ավելին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի առաջիկա հանդիպման մասին։ Ավելի վաղ նման հանդիպում կայացել էր Մյունխենում՝ անվտանգության միջազգային համաժողովի ձևաչափով։ Այնտեղ հակամարտող կողմերը հաստատել էին խաղաղության պայմանագիր կնքելու իրենց ցանկությունը։ Բացի այդ, Եվրախորհուրդը Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում ստեղծել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ երկտարյա մանդատով։ Այդ որոշումը բացասաբար է ընդունվել Մոսկվայում։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են, երբ խոսում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քաղաքացիական բնույթի մասին», և որ «սա առաջին անգամ չէ, որ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ցանկությունը մեր դաշնակից Հայաստանում ցանկացած միջոցներով ոտք դնելու համար»։

Իսկ ահա ՀԱՊԿ-ի կողմից Երևանին առաջարկված օգնության միջոցները վերջինիս կողմից մերժվեցին, և այդ իսկ պատճառով հռչակված արձանագրային տրամաբանության տեսակետից Լավրովի այս այցը Բաքու պետք է ոչնչով չտարբերվեր նախորդներից, իսկ «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, միջազգային ասպարեզում փոխգործակցության» հարցերը պետք է լինեին երկրորդ պլանում: Բայց տեղի ունեցավ անսպասելին: Բաքվում Ալիև-Լավրով հանդիպմանը կարևոր հայտարարություններ են հնչել: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ «2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։ Միաժամանակ նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Լավրովին «այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար»։ Իսկ Լավրովի պատասխանը սենսացիոն էր. «Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք»:

Ճիշտ է, այդ ամենով հանդերձ լիովին պարզ չէ, թե արդյո՞ք Մոսկվան հրաժարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Արևմուտքի միջնորդական ջանքերի ակտիվ քաղաքական մերժման դիրքորոշումից։ Սակայն պետք է հիշել, որ ընդամենը դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև միջնորդություն անելու Եգիպտոսի նախաձեռնությունը, նույնպես նշել էր, որ «Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», սակայն նաև նշել էր, որ «գլխավորը կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է»:

Բաքվում Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը պարզաբանել էր, որ «Ռուսաստանը չի պնդի Բաքվի և Երևանի միջև բանակցություններ վարել Մոսկվայում», թեև պատրաստ է դրա համար հարթակ տրամադրել։ Բայրամովն իր հերթին նշել էր, որ այն բանից հետո, երբ Երևանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, Հայաստանն անցել է, այսպես կոչված, առցանց դիվանագիտության՝ ուղարկելով իր մեկնաբանությունները խաղաղության նախագծի վերաբերյալ։ Փաստն այն է, որ Ռուսաստանն սկսել է փոխել աշխարհաքաղաքական պատկերը Անդրկովկասում։ «Մոսկվա-Բաքու-Երևան հորիզոնական դիվանագիտությունից» անցում է կատարվում «Մոսկվա-Բաքու ուղղահայաց դիվանագիտության», և ոչ միայն երկկողմ առևտրատնտեսական նախագծերի գործնական իրականացմամբ, այլ նաև Հյուսիս-Հարավ լայն տրանսպորտային միջանցքի հարցերով։

Ներկայում երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 150 միջազգային իրավական ակտեր։ Ամենաբարձր մակարդակներում պահպանվում է կանոնավոր գաղտնի երկխոսությունը։ Միայն 2022 թվականին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 7 հանդիպում և 12 հեռախոսազրույց են ունեցել։ Թվում է, թե Մոսկվան դադարել է սրված անհանգստություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը մեկ ուրիշին անցնելու հեռանկարի առնչությամբ, քանի որ լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ այլ արտաքին ուժերի աշխատանքն այդ ուղղությամբ դժվար թե հաջող լինի։ Լավրովը Բաքվում ասել է, որ «Բրյուսելը, առաջ մղելով քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, բացահայտորեն չարաշահում է իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա լեգիտիմության, այդ թվում՝ մանդատի, գործառույթների, տևողության և այլնի առումով»։

Միաժամանակ նա հավելել է, որ դա «կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել», և «ռուսական կողմն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով»։ Միևնույն ժամանակ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում մինչ այժմ իրական առաջընթաց չկա։ Լսվում են միայն խոսքեր, իսկ շատ բան մնում է փակագծերից դուրս: Մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան, և փորձագետները դեռ պետք է հասկանան, թե ինչո՞ւ Մոսկվան և Բաքուն, լուծելով աշխարհաքաղաքական նոր խնդիրներ, սկսեցին սերտորեն համակարգել իրենց քայլերը տարածաշրջանում։ Բայց արդեն նկատելի է, որ Լավրովի այցը Բաքու կարելի է համարել ուղենիշ, որը կարող է նկատելի ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID