Իրանը ստեղծել է ձայնի արագությունն 8 անգամ գերազանցող բալիստիկ հրթիռ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը արտադրել է առաջադեմ բալիստիկ հրթիռ, որը կարող է հարվածել ծովում շարժվող թիրախներին, գրում է Tasnim գործակալությունը:
Բաքերին նշել է, որ Իրանը ձեռք է բերել բավականաչափ տեխնիկական գիտելիքներ՝ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար, որոնք կարող են խոցել շարժվող ռազմածովային օբյեկտներ:
Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է և գտնվում է զանգվածային արտադրության փուլում, հավելել է նա՝ նշելով, որ Իրանն այժմ աշխարհի երեք երկրների թվում է, որոնք ունեն այդ հրթիռների արտադրության տեխնոլոգիա:
Գեներալը նաև ասել է, որ նոր հրթիռը Իրանի շուրջ գտնվող ջրային տարածքներում ավելի քան 1000 կիլոմետր շառավղով անվտանգություն կապահովի։
Բալիստիկ հրթիռը, որն ունի 1500 կիլոմետր հեռահարություն, կարող է դիպուկ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները, պարզաբանել է հրամանատարը՝ ասելով, որ թշնամական ավիակիրներն ու ռազմանավերն այլևս անվտանգ չեն լինի Իրանի ափերից 1500 կիլոմետր հեռավորության վրա։
Fars գործակալությունը հավելում է, որ գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է թռչել ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ: