Աշխարհի ամենաէկզոտիկ հյուրանոցները (լուսանկարներ)
ЛАЙФ«Бизнес-Стиль»-ը ներկայացրել է աշխարհի ամենաէկզոտիկ հյուրանոցների ցանկը, հաղորդում է РБК-ն:
Սինգապուրում մեկ տարի առաջ բացվել է Marina Bay Sands անունով հյուրանոցը, որը տեղակայված է 200 մետր բարձրություն ունեցող հսկայական երկնաքերերում: Վերջիններիս վրա գտնվում է 12,4 հազար քմ մակերեսով ու իտալական գոնդոլայի տեսքով լողավազանների ու կանաչ պարտեզների համալիր: Գլխավոր լողավազանն ունի 150 մետր երկարություն և համարվում է նման բարձրության վրա կառուցված ամենամեծ ջրային ավազանը: Հյուրանոցն ունի 2500 համար: Այն կառուցելու համար ծախսվել է 5,7 մլրդ դոլար:
Ցուցակում են հայտնվել նաև Դուբայում գտնվող Burj Al Arab, չիլիական Magic Mountain, Ֆլորիդայի Jules′ Undersea Lodge, Շվեդիայում գտնվող Utter Inn, շվեյցարական WhitePod Alpine Ski Resort, Անթալիայի Kadirs Tree House, գերմանական V8, Բեռլինում գտնվող Propeller Island հյուրանոցները:
Marina Bay Sands

Burj Al Arab

Magic Mountain Hotel

Jules′ Undersea Lodge

Utter Inn

Kadirs Tree House Hotel

V8

Propeller Island




