Լուկաշենկոն Զելենսկիին «ոջիլ» է անվանել
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ուկրաինան ցանկանում է ամերիկացիների հրամանով Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, հայտարարել է Բելառուսի ղեկավարը Անկախության պալատում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, գրում է sputnik.by-ը։
Լուկաշենկոն հայտարարել է «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչի և նրա հանցակիցների» ձերբակալության մասին, որոնք մասնակցել են Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանում ռուսական ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձին։
«Միայն մեկ եզրակացություն կա. ես ինչ-որ կերպ կարծում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին ցավում է հանուն իր ժողովրդի: Նախագահ Զելենսկին պարզապես ոջիլ է, ոջիլ: Նման գործողություններ չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի և գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցման»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն բացատրել է Ուկրաինայի նախագահին նման որակավորում տալը. «Ոջիլ է, որովհետև վազում է Բելառուսի շուրջ, մարդկանց է ուղարկում մեզ մոտ և, ինչպես ես ասել եմ, խնդրում.«Եկեք չհարձակման պայմանագիր կնքենք, պայմանավորվենք, մենք ձեզ հետ խնդիրներ չունենք»»։