Ինչ կլինի, եթե օրական մեկ ձու ուտեք
ЛАЙФՇատ ենք լսել, որ ձուն լյարդի համար ծանր սնունդ է, հարուստ է խոլեստերինով։ Շատերն անգամ այն ամբողջովին հանում են սննդակարգից՝ վախենալով իրենց առողջության համար։ Սակայն մասնագետների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձուն անչափ կարեւոր է մարդկանց համար,-տեղեկացնում է Past.am-ը։ Եւ միայն նրանք, ովքեր ալերգիկ են կամ շաքարային դիաբետ ունեն, պետք է սահմանափակեն ձվի օգտագործումը։
Օրական մեկ ձու ուտելը շատ օգտակար է։ Ձուն հեշտ մարսվող մթերք է։ Ձվի սպիտակուցը 98 տոկոսով յուրացվում է օրգանիզմի կողմից։ Այն ամրացնում է մկանները։ Եթե առավոտյան նախաճաշին մեկ ձու ուտեք, այլեւս չեք ցանկանա շատ բան ուտել, քանի որ ձուն հագեցնող է։ Դա էլ կօգնի չգիրանալ։
Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձվի մեջ անչափ կարեւոր վիտամիններ կան։ Մեկ ձվի մեջ օրվա համար անհրաժեշտ A վիտամինի 5 տոկոսը կա, D վիտամինի 10 տոկոսը, ինչպես նաեւ՝ ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ եւ այլն։ Շատ քանակությամբ լյուտեինը, որը առկա է ձվի մեջ, անչափ կարեւոր է տեսողության համար, եւ օրական մեկ ձուն կարող է բարելավել ձեր տեսողությունը։
Ձուն պաշտպանում է օստեոպորոզից: Ձուն ամրացնում է ոսկորները, հատկապես՝ 40 տարեկանից հետո։ Ձուն բարելավում է ուղեղի աշխատանքը:
Ձվի բաղադրիչներից է խոլինը, որն անչափ կարեւոր է ուղեղի աշխատանքի համար։ Այն օգնում է բարելավել հիշողությունը, ակտիվացնում է ռեակցիաները։ Եթե երեխան ալերգիկ չէ, 3 տարեկանից հետո շատ կարեւոր է նրան օրական մեկ խաշած ձու տալ։ Կարեւոր է իմանալ, որ ձուն ավելի լավ է օգտագործել խաշած վիճակում, առանց կարագի։



