Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև ՀՀ-ում Արցախի խնդրի շուրջ ռազմավարական վերաբերմունքը չփոխվի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից դիվերսիոն ահաբեկչական գործողության դիմելու պատճառը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, ուղիղ կապված է դիվանագիտական դաշտի հետ, ու այս տեսանկյունից, ըստ նրա, նման գործողությունները շարունակական բնույթ են կրելու:

«Ադրբեջանն այդ քայլին դիմեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ դիվանագիտական տարբեր հարթակներում մեծ հաջողության էր հասել: Սկզբից այդ հաջողությունն ունեցավ անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, որտեղ արևմտյան միջնորդների հետ կլոր սեղանի շուրջ նստած Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պոկեց այն համաձայնությունը, ըստ որի, Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա բոլորի զարմանքն էր առաջացրել: Հիշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանքով հայտարարեց, որ եթե հայերը համաձայն են այսպիսի տեսակետի հետ, ապա իրենք դեմ չեն: Այսինքն, մոդերատորի իր գործառույթը կատարելու համար Արցախի կարգավիճակն անորոշ թողնելու Պուտինի բոլոր ջանքերը, փաստորեն, փլուզվում էին: Դրանից հետո նա կողմերին հրավիրեց Սոչի: Ալիևը, բնականաբար, արդեն չէր համաձայնի ռուսական տարբերակին, որովհետև Արևմուտքում, մասնավորապես Պրահայում ինքը Փաշինյանի հետ Արցախի կարգավիճակի մասով համաձայնության էր եկել: Ու, փաստացի, ՀՀ իշխանությունները ծանր վիճակի մեջ գցեցին ռուսներին: Ռուսաստանն այդ մրցակցության մեջ սկսեց պարտվել Արևմուտքին»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի խոսքով, թեպետ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեց, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այլ հարց առաջացավ: «Միևնույն ժամանակ, 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախի կարգավիճակն անորոշ է: Մյուս կողմից՝ առաջ էր քաշվում մի տարբերակ, ըստ որի, եթե Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա Լաչինի միջանցքը նույնպես պետք է ունենա նույն կարգավիճակը: Այսինքն, նոյեմբերի 9-ի համաձայնագրի և նոյեմբերի 9-ից հետո վերջին 2 տարվա ընթացքում առաջացած իրավիճակի միջև հակասություն կա: Արդյունքում Ադրբեջանը ռուսներից սկսեց Լաչինի միջանցքի վերահսկողություն պահանջել: Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր կորզել Լաչինի միջանցքը վերահսկելու իրավունքը, որովհետև այդ դեպքում արցախցիների վիճակն ավելի ծանր կլիներ, արցախցիների, այսպես կոչված, ինտեգրացիայի խնդիրն անշրջելի կդառնար»,ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ առաջացած ճգնաժամի պատճառը հենց վերոնշյալ իրողությունն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների մոտեցումներին՝ նա հավելեց. «ՀՀ իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մյուս կողմից՝ Ադրբեջանին մեղադրում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտելու մեջ: Սա երկերեսայնություն է, որովհետև երբ իրականում համաձայնել ես, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և Լաչինի միջանցքը ևս պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա հարց է առաջանում, թե ինչու պետք է Ադրբեջանը չվերահսկի միջանցքը: Այստեղ Ադրբեջանն այլ հարց է առաջ քաշում՝ հայտարարելով, որ «եթե չեմ վերահսկելու Լաչինի միջանցքը, ապա պետք է բացեք «Զանգեզուրի միջանցքը», եթե դա էլ չեք անում, պետք է վերահսկեմ Լաչինի միջանցքը»: Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է հատկապես Պրահայի համաձայնությունից հետո: Ու քանի որ Լաչինի միջանցքի խնդրի համատեքստում Ադրբեջանի շահերի բավարարումն այդքան էլ շահավետ չէ ռուսներին, ադրբեջանցիները փորձելու են կոշտ քայլերի գնալ: Կատարված դիվերսիան առաջին քայլն էր, որին հետևելու են երկրորդ, երրորդ քայլերը, որոնցով փորձելու են ստիպել, որ Հայաստանը համակերպվի Ադրբեջանի կողմից վերահսկվող անցակետ տեղադրելու գաղափարի հետ: Ամբողջ խնդիրը սա է»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև Արցախից հնչող այն հայտարարությանը, ըստ որի, Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել՝ ասելով՝ «կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ լինելու են կոշտ քայլեր», մեր զրուցակիցը նկատեց. «ՀՀ իշխանությունը, փաստացի, քարտ բլանշը տվել է Ադրբեջանին, համաձայնել է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Հիմա Ադրբեջանն այդ նույն վերջնագիրը ներկայացնում է Արցախին: Փաստացի ասում է՝ «ձեր մեծ եղբոր՝ ՀՀ-ի իշխանությունը համաձայնել է, որ մեր կազմում լինեք, ուրեմն՝ համակերպվեք այդ գաղափարի հետ ու կազմաքանդեք ձեր պետականությունը»: Արցախցիները, բնականաբար, մերժում են սա, ու արդյունքում ճգնաժամ է առաջացել, ինչի գլխավոր պատճառը ՀՀ իշխանության դիրքորոշումն է, համաձայնությունը, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա: Մնացած բոլոր խոսակցությունները դատարկ են, ինչ-որ էմոցիոնալ աղմուկ և ոչ ավելին»:

Տարբեր հարցերի շուրջ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, ըստ քաղաքագետի, նորմալ երևույթ է. «Բայց, ըստ էության, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների առումով արցախցիներն արդարացիորեն պահանջում են, որ դրանք կատարվեն միջազգային որևէ հարթակում: Այսինքն, կարգավիճակի խնդիրը կա՛մ պետք է թողնել անորոշ, թողնել հետագայի համար, կա՛մ եթե այն պետք է քննարկվի, պետք է քննարկվի բացառապես միջազգային որևէ հարթակում: Ռուսներն ասում են՝ ավելի լավ է հետաձգենք՝ խնդիրը թողնելով ապագային, առաջարկում են պարզապես երկխոսել, ինչն ամենաիրատեսականն է այս փուլում: Արևմուտքն առաջարկում է քննարկել միջազգային հարթակում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների համատեքստում:Մինչդեռ Ադրբեջանը մերժում է՝ ասելով, որ ՀՀ-ի հետ Արցախի խնդիրը չի քննարկելու, իսկ արցախահայերի հետ միայն մի բան է քննարկելու՝ Արցախը պետք է վերացնի պետականության ատրիբուտները, տեղի ունենա ինտեգրացիա: Արցախցիները, բնականաբար, պատրաստ չեն դրան, որովհետև հասկանում են, որ առանց որևէ երաշխիքի այդ ինտեգրումը կնշանակի հայերի վտարում Արցախից: Սա ևս առաջացած ճգնաժամի պատճառ է»:

Ինչ վերաբերում է հնարավոր հանգուցալուծումներին, քաղաքագետը նշեց, որ ճգնաժամը շարունակվելու է. «Ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև ՀՀ-ում Արցախի խնդրի շուրջ ռազմավարական վերաբերմունքը չփոխվի: Քանի որ այս իշխանությունը չի փոխելու իր վերաբերմունքը և այլ ճանապարհով է շարժվում, ես պնդում եմ, որ այս ճգնաժամը լինելու է շարունակական և հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ է ունենալու: Նման ավարտ սկզբից Արցախին, հետո ՀՀ-ին է սպառնում»: Անդրադառնալով այս փուլում «խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչելուն ուղղված քայլերին՝ Ե. Բոզոյանը ընդգծեց, որ այդ ամենը խաղ է:

««Խաղաղության պայմանագիր» հասկացությունը բլեֆ է: Բոլորի համար հասկանալի է, որ նման բան չի լինելու: Հաշվի առնելով, որ խաղ է, բնականաբար, ցանկացած մոդերատոր փորձում է «խաղաղություն» տերմինն օգտագործել, թեպետ նման բան չկա: Մեկը մյուսին համարում է թշնամի, բայց խոսվում է «խաղաղության պայմանագրի» մասին: Յուրաքանչյուրը կհասկանա, որ այս մթնոլորտում, այս պահին և այսպիսի տրամաբանության մեջ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, և ամեն ինչ մեծ պատերազմով է ավարտվելու: Ինչ վերաբերում է իրական խաղաղությանը, ապա այն, ըստ իս, բոլորն են ցանկանում: Մինչդեռ իրական խաղաղություն հնարավոր էր այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչվեր այնպես, ինչպես պայմանավորվել էին: Այսինքն, ԼՂ կարգավիճակը թողնել հետագա սերունդներին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց իրականացնել: Միևնույն ժամանակ, այս տրամաբանությամբ Լաչինի միջանցքի մասը չէր դեմարկացվելու, դելիմիտացվելու, քանի դեռ Արցախի խնդիր կար, իսկ կոմունիկացիաները բացվելու էին:

Բայց քանի որ ՀՀ իշխանությունը այլ ճանապարհով գնաց, փորձեց խաղի մեջ արևմտյան հարթակ մտցնել, Ադրբեջանն օգտվեց դրանից ու սկսեց իրենց կողմն անցնելու համար մաքոքային քաղաքականությամբ ռուսներին ու Արևմուտքին շանտաժ անել: Քանի որ Ադրբեջանը հաղթած կողմ էր, օբյեկտիվորեն իր ակցիաները դիվանագիտական հարթակներում ավելի ուժեղ էին, ու 10-0 հաղթեց Փաշինյանին: Ըստ էության, Փաշինյանը հայ ժողովրդին երկրորդ անգամ թակարդը գցեց, ինքն էլ ընկավ այդ թակարդի մեջ: Այդ ամենի հետևանքով երկիրը հայտնվել է ծանր վիճակում, և բոլորը խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ծանր վիճակից: Պատասխանը պարզ է. մինչև այդ մարդուն իշխանությունից չհեռացնեն, դուրս գալ հնարավոր չի լինի: Ի դեպ, հեռացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Մինչև ամբողջապես իշխանությունը չփոխվի ու նոր կոնցեպտ չառաջարկվի, ճգնաժամից դուրս գալու բոլոր խոսակցությունները սին են»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян