Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արևմուտք-Ռուսաստան բախումը ինչ-որ առումով տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվությունը բացառապես ռուսական ազդեցությունը թուլացնելու տրամաբանությամբ է պայմանավորված: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը:

«Այս տրամաբանությունը տարածաշրջանում անկայունություն, թե կայունություն կբերի, Արևմուտքին, մեծ հաշվով, չի հետաքրքրում: Ինքն իր առջև Ռուսաստանի դիրքերն ամեն գնով թուլացնելու նպատակ է դրել՝ լինի Արցախում, Հայաստանում, Վրաստանում, թե ցանկացած այլ երկրում, և հետևանքներն իրենց չեն հետաքրքրում: Նախօրեին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Արևմուտքի հենց նշված քաղաքականության արդյունքն էին: Վրաստանում քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունված է ԱՄՆում, և այն ԱՄՆ-ում ավելի խիստ է գործում, քան նույն ՌԴ-ում: Մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Վրաստանն իրավունք չունի այն ընդունել՝ իրեն կարելի է, մյուսներին չի կարելի տրամաբանությամբ: Եվ խնդիրը ոչ թե օրենքին դեմ լինելն է, այլ ռուսական ազդեցության գործիք դիտարկելը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նույն տրամաբանությամբ Արևմուտքը գործում է նաև Արցախի, Հայաստանի դեպքում:

«Նույն տրամաբանությամբ նպատակ ունեն այստեղից դուրս մղել ռուսական ազդեցությունը, վերջնարդյունքում՝ Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, ՀՀ-ից՝ ռուսական զորքերը, հնարավոր պատերազմների հավանականությունն իրենց առանձնապես չի հետաքրքրում: Իրենց համար ռուսներին դուրս մղելն է կարևոր, իսկ այն հարցում, թե դրանից հետո առաջացած վակուումն ով կփակի, Արևմուտքի համար ամենատեսանելի թեկնածուն Թուրքիան է: Այստեղ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ֆրանսիական զորքեր են գալու: Այդ սցենարի դեպքում թուրքական ազդեցություն է լինելու: Որքան էլ Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունենան, ամեն դեպքում, իրենք տարածաշրջանը թուրքական ազդեցության գոտի են դիտարկում ու այդ տրամաբանությամբ էլ գործում են»,-շեշտեց փորձագետը:

Արմեն Մանվելյանի խոսքով, ամեն դեպքում, տարածաշրջանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ուղիղ բախում չի լինելու. «Արևմուտքը ոչ թե ուղիղ, այլ ուրիշ երկրների, այլ ուժերի տեսքով է գործելու, ինչպես Ուկրաինայում է, որտեղ մարդիկ, կոպիտ ասած, զոհվում են Արևմուտքի շահերի համար: Ուկրաինան զոհ է, որին բոլոր կողմերն ընդամենն օգտագործում են: Նույնն էլ մեր տարածաշրջանին է վերաբերում, և պարզ է, որ ֆրանսիական ու բրիտանական զորքերը չեն գա ու բախման մեջ չեն մտնի: Միևնույն ժամանակ, կփորձեն օգտագործել Հայաստանին, Ադրբեջանին, մյուս երկրներին: Կփորձեն սրել իրավիճակը հատկապես Արցախում, քանի որ այս փուլում պարզ է, որ Արցախի շրջափակումը հօգուտ իրենց է, քանի որ ասում են՝ «տեսեք՝ ՌԴ-ն թույլ է ու չի կարողանում լուծել Արցախի ապաշրջափակման հարցը: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արդեն իսկ առկա ԱրևմուտքՌուսաստան բախումը՝ այն այս փուլում ինչոր առումով տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի շուրջ լարվածության գոտիներ ստեղծել»:

Իսկ թե այս պարագայում ինչ խնդիրների կարող են բախվել առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Արմեն Մանվելյանը նշեց. «Քանի որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, այդ հանգամանքը էլ ավելի է սրում մեր վիճակը: Մենք իրավիճակի զոհն ենք, ու բոլոր կողմերից մեզ հարվածում են, իշխանություններն էլ ընդամենը լուծում են իշխանության մնալու խնդիրը: Թե ինչ կլինի հայության հետ թե՛ Արցախում, թե՛ նաև Սյունիքում, Վարդենիսում, իրենք, մեղմ ասած, թքած ունեն: Մեր վիճակն այս տեսանկյունից իսկապես շատ բարդ է, և այս իշխանությունների պարագայում լուծումներ գոյություն չունեն»:

Մանվելյանի դիտարկմամբ, ՀՀ այս իշխանություններն իսկապես ուզում են դեպի Արևմուտք քաղաքական վեկտորի փոփոխություն անել, բայց դրա համար իրենց երաշխիքներ են պետք Արևմուտքից. «Այդպիսի երաշխիքներ Արևմուտքը չի տալիս, որովհետև սկզբունքորեն իրենց ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այս իշխանությունը պետք չեն: Իրենք մեզ առնչվող հարցերը որպես մանրադրամ են օգտագործում: Երբ մի օր ռուսների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեն, և այդ օրը գալու է, կծախեն և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի իշխանություններին՝ ելնելով իրենց շահերից: Այդպես անում են բոլոր խոշոր գերտերությունները: Սկզբից առճակատում, պատերազմում են, հետո նստում են սեղանի շուրջ: Այս պարագայում անգամ պարզ չէ, թե փոքր երկրների համար ավելի վտանգավոր են ռազմական գործողություննե՞րը, թե՞ որ դրանք բանակցությունների սեղան են տեղափոխվում: Այդ բանակցություններում, ամեն դեպքում, զոհ կգնան այն երկրները, որոնք ծառայել են սրան կամ նրան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%