Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրություն ստրկության և արժանապատվության միջև. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղությունն անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»: Չէ՞ որ մարդկությանը ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Խաղաղությունն էլ ձեռք է բերվում արյամբ, ժողովուրդների առաքինության, ոգու ամրության, պայքարի, հայրենիքին անմնացորդ նվիրումի, խիզախության, պատերազմին մշտապես պատրաստ լինելու, հաղթանակի ձգտման, աշխատասիրության, համերաշխության, ազգային բարձր ինքնագիտակցության, արժանապատվության, զրկանքների ու զոհողությունների պատրաստ լինելու շնորհիվ: Իսկ եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ։

Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ: Խաղաղություն ձեռք չեն բերում գթության, աղերսանքի, լացկանության կամ խղճահարության դիմաց: Չի կարող խաղաղություն ունենալ պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, թուրքի կողմից նվաստացված բայց դրանից արժանապատվությունը չվիրավորված, ազգը ուրացող, պարտվածներին մեծարող, պարտության հետ հաշտված, իսկ հաղթողների նկատմամբ երախտամոռ, զոհերի ու հերոսների պատիվը չպահող, հայրենիքի ու պետականության գինը չիմացող ժողովուրդը: Մինչդեռ մեզանից շատերը դեռ միամտաբար հավատում են «խաղաղության դարաշրջան» կոչված այդ պարզունակ ավանտյուրային։ Այդպես էլ չհասկացանք, որ թուրքի կարգախոսն ու ռազմավարական նպատակներից է հային ու Հայաստանը երկրի երեսից վերացնելը։

Աշխարհում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էլ գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ անարդյունք են դառնում բոլոր տեսակի միջազգային պայմանագրերն ու իրավունքի և բարոյական նորմերը, միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշումները, գերիշխող է դառնում ուժը, ի հետևանս՝ պատերազմների արդյունքում են ձևավորվում նոր աշխարհակարգեր, գծվում սահմաններ, ծնվում կամ կործանվում պետություններ ու կայսրություններ, ձեռք բերում անկախություն, ազատություն, ինքնիշխանություն, արժանապատիվ խաղաղություն կամ ստրկություն: Այո, լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, այո, լավագույն ճանապարհը բանակցություններն են, բայց մինչև այն պահը, երբ դրանց արդյունավետությունը դառնում է զրոյական: Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ:

Ընտրության՝ արժանապատվության և ստրկության միջև: Ընտրելով արժանապատվությունը, հնարավոր է՝ նաև պատերազմի միջոցով, դեռ հնարավորություն են ունենում ձեռք բերել (կամ պահպանել) անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ նվաստացուցիչ պատերազմ, և՛ ծնկաչոք մահ: «Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի:

Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,- գրել է Լևոն Շանթը: Որպես կանոն՝ ավելի հաճախ գոյատևում են ոչ թե ֆիզիկապես ուժեղները, այլ ոգով ուժեղները և նրանք, ովքեր ճկուն են և ճիշտ են կողմնորոշվում, ճիշտ են գնահատում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակները։ Միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն: Մենք մեր ծնողների կողմից հովանավորված ենք միայն մեր ծննդյան օրից մի քանի տարի, դրանից հետո պարտադրված ենք ինքնուրույն պայքարել և գոյատևել: Ժամանակներն ու քաղաքակրթության զարգացումն էլ ամենևին չեն փոխել մարդկանց ու կենդանիների գոյատևման ու կյանքի իրավունքի համար պայքարի ձևերը։ Դրանք ինչպես եղել են, այնպես էլ մնում են դաժան ու վայրենի։

Իսկ կյանքի իրավունք ստանում են նրանք, ովքեր տիրապետում են պայքարի ու գոյատևման ռազմավարությանը։ Պատերազմներն ու զոհերն էլ կյանքի ու գոյատևման համար են։ Եվ որպեսզի մեր թափած արյունն ու տրված զոհերը իզուր չլինեն և չլինեն հանուն ոչնչի, մենք այլ ելք չունենք, քան մեզ պարտադրված անայլընտրանք պատերազմին միշտ պատրաստ լինելը, պատերազմից չվախենալը: Ամեն գնով պատերազմից խուսափելու, վախենալու այլնտրանքը ստրկությունն է, գաղթականությունը, հայրենիքի կորուստը, անարժանապատիվ ու նվաստացված կյանքը։ Խաղաղությունն ամենևին պատերազմի բացակայությունը չէ, պատերազմից ամեն գնով խուսափելը չէ: Հիմա ամենակարևորը մոլորությանը, վախին, անհուսությանն ու խուճապին չտրվելն է, անելանելիության և պարտության հետ չհաշտվելն է, գոյատևման բնազդը չկորցնելն է։

Չկան այնպիսի ազգեր, որ չվերածնվեն, այնպիսի թակարդներ, այնպիսի գերություն, մղձավանջ, հուսալքություն, որից ելք չլինի, եթե չես հաշտվել ինքնասպանության հետ, չես դադարել հավատալ, որ ելք կա։ Ամենասարսափելին պարտության, կորուստի, ստրկության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելն է, դավաճանությունը ներելն ու չպատժելն է, անտարբերությունն է, ատելությունն ու անհամերաշխությունն է։ Մենք այս աննախանձելի և խղճուկ վիճակում հայտնվեցինք մեր խելքից, երկիրն ու պետությունը «փողոցի մարդկանց» վստահելու արդյունքում, մեր բարեկամներին մեզանից վանելու արդյունքում։ Մեր հայրենիքն ու պետությունը դարձան զանգվածների ավերիչ ատելության ու չարության զոհը, մեր անտարբերության ու անհամերաշխության զոհը։ Մենք չպարտվեցինք պատերազմի դաշտում, հայ զինվորը չի կարող պարտվել։ Անգամ օտարների կարծիքով՝ հայ զինվորը բոլոր ժամանակներում աշխարհի ամենախիզախ ու մարտնչող զինվորներից է եղել։

Մենք պարտվեցինք առաջին հերթին բարոյականության դաշտում, դավադրության արդյունքում։ Իսկ երբ «գողը տնից է լինում, եզը երդիկով են դուրս հանում»։ Գոյատևման իրական ուժը գալիս է գաղափարից՝ մտքից, ոգուց, քաջությունից և վճռականությունից, հաղթելու կամքից, պայքարելու կամքից, նվիրումից, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրուց, արժանապատիվ ապրելու կամքից։ «Մինչ դուք նստած եք ձեր հետույքին և սպասում եք, որ ամեն ինչ տեղի ունենա առանց ձեր մասնակցության, կեղծ է, ձեր կյանքը երբեք կյանք չի լինի, դա լավագույն դեպքում կլինի թշվառություն և գոյություն քարշ տալ»,- ասել է ֆրանսիացի գրող, մանկավարժ Ֆրանց Վերտվոլեն: Անհնարին է հաղթել մի ժողովրդի, որը չի ուզում պարտվել, նրան կարելի է սպանել, բայց չի կարելի հաղթել։ «Եթե դուք իսկապես ինչ-որ բան շատ եք ցանկանում, ապա ամբողջ աշխարհը կօգնի ձեզ այդ հարցում»,- ասել է բրազիլացի գրող Պաուլո Կոել յոն։

Բայց չեն օգնում երբեք նրանց, ովքեր չեն պայքարում, այդպիսիներին խղճում ու արհամարհում են։ Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նա կվերածնվի։ Չի կարող ոչնչանալ մի ազգ, մի երկիր, որը մարդկության և քաղաքակրթության օրրանն է, քրիստոնեության արժեքների՝ պետականորեն առաջին ընդունողն է, համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողն է։ Մի ազգ, որը եզակի ֆենոմեն է, որն իր երակներում թանկ ու արժեքավոր արյուն է կրում և ողջ մարդկության մեջ ամենաառեղծվածային պատմությունն ունի։ Որը հազարամյակներ կարողացել է գոյատևել ամենաբարդ ու աշխարհի շատ երկրների համար ամենացանկալի տարածաշրջաններից մեկում՝ բազմաթիվ անգամներ ենթարկվելով ասպատակությունների ու կեղեքման։ Որն առանց պետականության իր հավատը, ազգային նկարագիրը, լեզուն, գիրը, արժեքներն ու սովորույթներն է պահպանել։

Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թույլ չի տա, որ հային լ քի իմաստությունն ու խոհեմությունը, և հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը։ Հայը պետք է ապացուցի, որ արժանի խիզախ ժառանգն է Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Անդրանիկի, Նժդեհի, կրողն է իր ազնվական արմատների։ Կասկած չունեմ, որ ի հայտ կգան այն անհատները, ովքեր կստանձնեն կարևոր առաքելություն երկիրն ու պետությունը այս վիճակից դուրս բերելու համար։ Հիմա ելքը ազգովի համախմբվելն ու մեր տարածաշրջանում շահեր ունեցող հզորների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելն է։ Ելքը բանակը արագ վերակառուցելն ու զինելն է, հայի խիզախ ու անկոտրում ոգին վերականգնելն է։ Ու երբեք չվախենալը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян