Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, բաց ճանապարհ կունենա դեպի առանցքային քաղաքները. Զելենսկի

МЕЖДУНАРОДНОЕ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ռուսական զորքերը «բաց ճանապարհ» կունենան՝ գրավելու արևելյան Ուկրաինայի առանցքային քաղաքները, եթե նրանք վերահսկողության տակ վերցնեն Բախմուտը, CNN-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ բացատրելով ուկրաինական ուժերին պաշարված քաղաքում պահելու իր որոշումը։

«Սա մեզ համար տակտիկական է որոշում է: Մենք հասկանում ենք, որ Բախմուտից հետո ռուսական զորքերը կարող են ավելի հեռուն գնալ։ Նրանք կարող են գնալ Կրամատորսկ, Սլովյանսկ, Բախմուտից հետո ռուսների համար բաց ճանապարհ կլինի դեպի Ուկրաինայի այլ քաղաքներ՝ Դոնեցկի ուղղությամբ: Դրա համար մեր տղաները կանգնած են այնտեղ»,- ասել է նա CNN-ի լրագրող Վոլֆ Բլիցերին Կիևից տված բացառիկ հարցազրույցում։ 

«Մենք հասկանում ենք, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը։ Ռուսաստանին առնվազն որոշակի հաղթանակ է պետք, մի փոքր հաղթանակ»,- հավելել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը կարողանա «դնել իր դրոշը Բախմուտի գագաթին, դա կօգնի մոբիլիզացնել ռուսական հասարակությունն այն գաղափարի շուրջ նրանք այնքան հզոր բանակ ունեն»:

CNN-ը նշում է, որ թեև Բախմուտն ինքնին կարևոր ռազմավարական արժեք չունի, սական դրա ճանապարհային կապերը երկու խիտ բնակեցված, արդյունաբերական կենտրոնների՝ Կրամատորսկի և Սլովյանսկի հետ նշանակում են, որ այդ քաղաքները հաջորդը կլինեն Ռուսաստանի համար, եթե նրանք կարողանան վերահսկողություն հաստատել Բախմուտի նկատմամբ:

Գրեթե 4000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 38 երեխա, շարունակում է մնալ Բախմուտում, երեքշաբթի ասել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի հետախուզությունը գնահատում է, որ Բախմուտի պաշտպանության ժամանակ սպանված յուրաքանչյուր ուկրաինացի զինվորի դիմաց ռուսական ուժերը կորցրել են առնվազն հինգ մարդ:

Նախօրեին հաղորդվել էր, որ ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի արևելյան հատվածը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել էր «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

««Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը: Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ»,- ասել էր Պրիգոժինը, որի խոսքերը թելեգրամյան ալիքում հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

Բախմուտը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այն մասում, որը վերահսկվում է Կիևի կողմից և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման մատակարարման համար։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ Նա նշել է, որ քաղաքի գրավումը թույլ կտա հարձակում իրականացնել ուկրաինական զորքերի պաշտպանության խորքում։

«Այս քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում»,- ասել էր ՌԴ պաշտպանության նախարարը:

В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист