Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ուղղակի անհրաժեշտ է անջատել իշխանությունների կողմից բարձրացվող աղմուկը, և կոռուպցիան տեսանելի կլինի. Ելենա Կիրակոսյան

ИНТЕРВЬЮ

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Ելենա Կիրակոսյանի հետ

- Տիկին Կիրակոսյան, վերջին շրջանում դատախազությունն ակտիվացրել է կոռուպցիայի դեմ պայքարը: Հասարակությունը մեծ հույսեր է կապում ապօրինի գույքի բռնագանձման հետ: Ըստ ձեզ՝ ինչպե՞ս դա կանդրադառնա մարդկանց սոցիալական վիճակի վրա:

 - Կարծում եմ՝ շարքային քաղաքացիների սոցիալական վիճակի վրա այդ պայքարի հնարավոր ազդեցության մասին դեռ շատ վաղ է խոսել երկու առումով: Նախ, որքանով հետևել եմ, առայժմ գործերի հիմնական մասում վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր կա, և դեռ պարզ չէ՝ այդ գործերն ինչով կավարտվեն: Երկրորդ, բյուջե վերադարձից հետո արդյոք միջոցները կծախսվեն նպատակային քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման համատեքստում:

Վերջին տարիներին բոլորս բախվել ենք սոցիալական խնդիրների: Նույն գնաճով պայմանավորված քաղաքացիների սոցիալական վիճակն օր-օրի ավելի է վատանում, սակայն իշխանությունները որևէ կերպ երկարաժամկետ և խորքային լուծում չեն տալիս նույնիսկ խոցելի խմբերի սոցիալական բեռը որոշակիորեն թեթևացնելու համար: Ուստի, բյուջեում միջոցների ավելացումը որևէ կերպ չի նշանակում, որ դա ուղղված է լինելու քաղաքացիների սոցիալական վիճակի բարելամանը, այլ ոչ թե իշխանության ներկայացուցիչների պարգևավճարներին և տարաբնույթ այլ շքեղություններին:

- Եթե հասարակության սոցիալական վիճակի վրա այս գործընթացի ազդեցությունը , ինչպես նշում եք, դեռևս մշուշոտ է, հոգեբանական, քարոզչական ազդեցությունն արդեն իսկ տեսանելի է: Մի կողմից թալանվածը կվերադարձվի, մյուս կողմից այս գործընթացը հասարակության մոտ տպավորութուն է ստեղծում, որ երկրում այլևս կոռուպցիոն երևույթներ չեն կարող լինել, քանի որ դրա դեմ պայքար է գնում, և նույնիսկ իշխանության ներկայացուցիչների դեմ գործերի մասին է խոսվում:

- Ճիշտ նկատեցիք, որ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում: Իսկ իրականում ունենք իրավիճակ, երբ Հայաստանը հետընթաց է գրանցում կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Ավելին, պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ իշխանության ներկայացուցիչների կողմից թանկարժեք գնումների մասին, որոնք որևէ կերպ հիմնավոր հերքում կամ բացատրություն չեն ստանում: Միայն վերջին շաբաթների ընթացքում նման հրապարակումներ եղան արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, մի շարք իշխանական պատգամավորների վերաբերյալ: Պետական գնումներն իրականացվում են առանց մրցույթների, մեկ անձից գնումով, տենդերներում հիմնականում հաղթում են իշխանության հետ փոխկապակցված անձիք: Քաղաքացիներին ուղղակի անհրաժեշտ է անջատել իշխանությունների կողմից բարձրացվող աղմուկը և ամեն ինչ շատ տեսանելի կդառնա:

- Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և ԵԱԶԲ-ի միջև հուշագիր է ստորագրվել, որով ազդարարվեց հանքի շահագործման մասին: Պարզվեց նաև, որ Կառավարությունն անհատույց ստացել է «Լիդիան Արմենիայի»-ի կանոնադրական կապիտալի 12.5 % -ը: Կոռուպցիայի թեմայի համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Նախ` մինչ կոռուպցիոն ռիսկերին անդրադառնալը, Ամուլսարի պարագայում բավական լուրջ ռիսկեր ունենք բնապահպանական, իսկ ՝սերունդների կտրվածքով՝ առողջապահական տեսանկյունից: Հանքի շահագործման հետ կապված զարգացումների ողջ ընթացքն ուղեկցվել է բնապահպանների, հանքաշահագործման գծով մասնագետների գնահատականներով, նույնիսկ գիտական համայնքի ներկայացուցիչներ են ահազանգեր հնչեցրել, որ հանքի շահագործումն այդպիսի պայմաններում Ջերմուկի ու հարակից բնակավայրերի անգամ գոյության հարցն է կասկածի տակ դնում, աղտոտում Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչի հետևանքները, հասկանալի է, խորքային են: Այս իմաստով կան բազմաթիվ հարցադրումներ, բազմաթիվ մտահոգություններ, սկսած հանքի շահագործման կազմակերպման տեխնիկական, անվտանգային բաղադրիչից, վերջացրած հարցով, թե արդյո՞ք հանքն իսկապես ունի ներկայացված ոսկու պաշարները:

Բայց տեսեք ինչ տեղի ունեցավ: Մենք այդպես էլ չստացանք նշված խնդիրների պատշաճ, սպառիչ պատասխաններ, սակայն հանկարծակի պարզվեց, որ հանքը շահագործվելու է: Մինչդեռ այս իշխանությունը վստահեցնում էր, որ հանքի շահագործում կլինի միայն միջազգային խիստ պահանջների բավարարման դեպքում: Եվ ահա ստացվում է, որ ցանկացած պահանջ կարելի է շրջանցել, կամ տրված խոստում մոռանալ կանոնադրական կապիտալի մասնաբաժնի դիմա՞ց: Արդյո՞ք ներդրողի հետ նման գործարքի գնալը պետության կողմից կոռուպցիայի դրսևորման տեսակ չէ: Արդյո՞ք չի ստեղծվում նախադեպ, որ փողի դիմաց, իսկ գուցե շատ փողի դիմաց այս իշխանությունների օրոք Հայաստանում կարելի է ստանալ ցանկացա՞ծ թույլտվություն, անգամ ամենաաղետաբեր գործություն իրականացնելու համար:

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян