Բաքուն հայտարարել է, թե թույլ չի տա Իսրայելին օգտագործել իր տարածքն Իրանի դեմ հարձակումների համար
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հերքել է իսրայելական Haaretz թերթի հրապարակումը, ըստ որի՝ Ադրբեջանը ավիաբազաներ է տրամադրել Իսրայելին՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար կամ թույլ է տվել իսրայելական հետախուզական ծառայությանը՝ «Մոսադին», Ադրբեջանում մասնաճյուղ հիմնել՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում։
Ուրբաթ օրը հրապարակված իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում Մամեդովն ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերին թույլ չեն տա օգտագործել Ադրբեջանը որպես լիցքավորման բազա Իրանի վրա հարձակման դեպքում։
«Ադրբեջանն ի սկզբանե հայտարարել է, որ չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք ակնկալում ենք, որ այլ երկրներ չեն միջամտի մեր ներքին գործերին»,- ասել է Մամեդովը։