Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարդ, մանուշակ... չարագուշակ․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր դարդուցավերն այնքան շատ են, որ էլ ասելու չէ: Քավ լիցի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնպիսի՜ կառավարություն և իշխանություն ունենք, որ դարդուցավի պակաս չէր էլ կարող լինել: Բայց, այնուամենայնիվ, օրերս Վրաստանի ընթացիկ հուզումների կադրերն էլ աչքի պոչով նկատեցինք: Նույն շարփյան տեխնոլոգիաները, նույն ծեծված, արդեն սրտխառնուք հարուցող հնարքները՝ լինի դա ոստիկանների վահաններին սպիտակ սրտիկների տիպեր փակցնելը, թե, օրինակ՝ մահակ-սաղավարտով կանգնած ոստիկանին մի փունջ մանուշակ դեմ տալը:

Հասկանալի է՝ նկարվելու, քարոզչության համար: Ձև, էլի: Հիմա ոստիկանին մանուշակ տվող ցուցարարների ծնողներն էլ, կհիշեք, վարդերով էին նույն Վրաստանում հեղափոխություն անում: Առհասարակ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալու համար նկատենք, որ նոր ժամանակներում դա կարծես Պորտուգալիայից է սկսվել, հեռավոր 1974-ին, «մեխակների հեղափոխությամբ»: Մի խոսքով՝ վարդ, մանուշակ... չարագուշակ: Հայկական տարբերակը կոնկրետացած ծաղիկ կամ բույս չուներ, եթե միայն կանեփը չհաշվենք: Հիշո՞ւմ եք, որ հրապարակում ասում էին, թե՝ Հոկտեմբերյանից «քաշած» եկել են, ուրեմն՝ իշխանությունը քաշվավ: Մերը պարզապես «թավշյա» էր:

Ու որքան թավշյա էր, հազարապատիկ «փշյա» հետևանքներ ունեցավ: Անխուսափելիորեն: Անպայմանորեն: Չէր կարող այլ կերպ լինել: Բայց նախօրեի վրացական մանուշակներն այլ պատկերներ արթնացրեցին հիշողության մեջ: Այն, որ 2018-ի ապրիլին նիկոլականները մանկասայլակներով ցույց ու երթ էին կազմակերպել: Գրկի երեխաներին դրել էին մանկասայլակներն ու փողոց էին փակել: Հիշեցի՞ք: Տեսնես հիմա ո՞ւր են այդ ակտիվիստուհիները: Հիշո՞ւմ են իրենց այդ ցույցը: Հիշո՞ւմ են, թե հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ղեկավարի, ինչպես էին իրենց գրկի երեխաներին բերել, մանկասալ յակներով շարել խաչմերուկում: Իսկ գիտե՞ն, որ իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ մոտ մեկ տարի առաջ սպանվեց Սոնա Մնացականյանը՝ մայրության բերկրանքը չվայելած:

Գիտե՞ն, որ միաժամանակ սպանվեց Սոնայի չծնված երեխան, որ մանկասայլակ ունենալու բախտին չարժանացավ, որովհետև այդ օրը Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը կատաղի արագությամբ պիտի տեղափոխվող անձին ինչ-որ տեղ հասցներ, երևի «պերերիվ անելու», «պեռաշկի» ուտելու: Հետաքրքիր է, ի՞նչ են զգում: Գիտե՞ն, թե քանի մարդ է մահացել կորոնավարակից, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրա առնախի, ստից բան էր, պինցետով, տնական արաղով-բանով անցկացվող: Գիտե՞ն, քանի՞ տատիկ ու պապիկ այլևս չեն գրկի իրենց թոռներին, որովհետև... Ուզում ես հավատալ, որ մանկասայլակներով 2018-ին «Սերժին մերժող» երիտասարդ մայրերից ոչ մեկը 44-օրյա պատերազմում ոչ մեկին չի կորցրել, բոլորի ամուսինները, եղբայրները, հայրերը ողջ-առողջ են:

Բայց իրենք՝ մանկասայլակներով Նիկոլ Փաշինյանի համար 2018-ին փողոց փակողները գիտե՞ն, որ իրենց սիրելի վարչապետի մեղքով պատերազմ է եղել, որի ժամանակ հազարավոր մայրեր են որդեկորույս դարձել, հազարավոր ընտանիքներ տունուտեղից, ծննդավայր-բնակավայր-հայրենիքից են զրկվել: Գիտե՞ն, թե որքան երիտասարդ կին է այրիացել: Գիտե՞ն, թե քանի երեխա է որբ ու անհայր մնացել: Գիտեն և ի՞նչ են զգում: Հպա՞րտ են: Էլի անմեղ մի բա՞ն է թվում մանկասալ յակներով ցույց անելը, գիշերվա կեսին շերեփով կաթսա «նվագելը» (էլի շարփյան նկարագրության հնարք): Իհարկե, նրանց մեղադրելու ցանկություն ու նպատակ չունենք: Պարզապես, ի՞նչ են զգում հիմա՛, երբ պարզվեց, որ վարդ-մանուշակը չա՛րագուշակ էին, «թավիշն» էլ՝ աղետաբեր ու գլխակեր:

Հընթացս գրանտային կեղծավորների պատկերներն էլ թեթևակի թարմացան: Նրանց, որ նախկիններում անասելի աղմուկաղաղակ էին դնում, եթե որևէ նախընտրական կամ քաղաքական միջոցառման ժամանակ մի դպրոցական երեխա էին տեսնում: Բայց երբ իրենք էին զավթում իշխանությունը, երեխաներին ինչպես կարողանում՝ շահագործում էին՝ էլ մանկասայլակներով փողոց փակել, էլ երեխաներին բերել՝ խաղալիքներով շարել, էլ որն ասես, էլ որը: Ու ամենը՝ կեղծավորությամբ, երկերեսանիությամբ, ստով պարուրված, ըստ իրենց նեղ-խմբակային շահերի պահանջի՝ իրավապաշտպան ու դեմոկրատ ձևանալով:

Վրաց ցուցարարներից մեկը երկրի դրոշը ոստիկանների առաջ գետնին փռեց, բայց ոստիկանը դա չհանդուրժեց և դրոշը գետնից բարձրացրեց՝ նախապես ինչ-որ շիթ ցողելով ցուցարարի վրա... Նիկոլ Փաշինյանի համար 2018-ին հրապարակ լցվածներից մի 4-5 հոգի, Հայաստանի դրոշը մեքենայի շարժիչի ծածկոցին փռած, վրան թուղթ էին խաղում: Խաղացին... Շուտով 5 տարի կլինի արդեն: Վեցերորդը հարցական է:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян