Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Արցախի իշխանությունը ՀՀ իշխանության ճնշման և ազդեցության տակ է. սա վատ տեղ տանող ճանապարհ է»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը դեռևս չի ավարտվել. այն մինչ օրս շարունակվում է՝ փոխելով իր ձևերը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին, մարտի 5-ի դիվերսիային:

«Ակտիվ ռազմական գործողությունները պարզապես վերափոխվում են լոկալ ահաբեկչությունների, շրջափակման, հիբրիդային պատերազմի: Ադրբեջանական հրոսակախմբերի վերջին ահաբեկչությունը, որի հետևանքով ունեցանք 3 զոհ և մեկ վիրավոր, նշվածի վառ ապացույցն է: Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ի, նաև միջազգային հանրության կողմից բազմիցս այդ ամենը կանխելու որոշակի փորձեր են կատարվել, սակայն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունները կանգ չեն առնում»,-ասաց Հ. Հակոբյանը:

Հաշվի առնելով մարտի 5-ից հետո հատկապես արևմտյան կողմի պաշտոնական հայտարարությունները, որոնք ադրբեջանական ահաբեկչական դիվերսիոն գործողությունը «միջադեպ», «արյունոտ միջադեպ» էին ներկայացնում, Հակոբ Հակոբյանը նկատեց. «Հենց այսպիսի կրավորական կեցվածքն է ազատություն տվել Ալիևի ձեռքերին, բայց մենք պետք է հասկանանք, որ ԼՂ-ում տիրող իրավիճակն ու զարգացող իրադարձություններն Արևմուտքն օգտագործում է իր հակառուսական նկրտումներն իրականացնելու համար: Այսինքն, Արևմուտքի ցանկությունները բխում են ոչ թե Արցախում ապրող հայ բնակչի շահերից, այլ միայն ու միայն հակառուսական գործողություններ իրականացնելու, ռուսական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելու նպատակից, որով կկարողանան ՌԴ-ի համար երկրորդ ճակատ ստեղծել: Առնվազն միամտություն է կարծել, որ այս պարագայում արևմտյան ուժերը գործուն քայլերի կգնան: Բոլորիս համար պարզ է, թե ԱՀ-ում ինչ շահեր են հետապնդում արևմտյան ուժերը, որից, ցավոք, Ադրբեջանը շատ լավ օգտվում է, կարողանում լոկալ առումով լուծել վաղեմի երազանքները: Այս ամենին չեն արձագանքում ՀՀ իշխանությունները, և այս հանգամանքն իր հերթին ևս մեկ անգամ ավելի է ազատում Ալիևի ձեռքերը»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների, հիմա արդեն նաև միջազգային միջնորդների կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու՝ Ստեփանակերտին ուղղված առաջարկություններին, մեր զրուցակիցը նշեց. «Մենք միշտ արտահայտել ենք այն կարծիքը, որ, ցավոք, ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, որ իրենց պայմանավորվածություններով, վարքագծով, հայտարարություններով բազմիցս փաստել են, որ Արցախն այլևս Ադրբեջանի կազմից դուրս չեն ճանաչում: Նշվածի ապացույցն է նաև այն թեզը, որ Ստեփանակերտը և Բաքուն պետք է առանձին բանակցեն, ինչին կտրականապես դեմ են եղել թե՛ մեր քաղաքական ուժը, և թե՛, կարծես, նաև ԱՀ իշխանությունները: Արցախից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ կարող են սկսվել միայն միջազգային որևէ հարթակի ներկայությամբ՝ հավասարը հավասարին սկզբունքով:

Մինչդեռ այս պարագայում թե՛ ՀՀ-ից, թե՛ միջազգային հանրության կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու, հանդիպումներ իրականացնելու առաջարկները միտված են Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ղարաբաղում բնակվող հայերը մեր փոքրամասնությունն են, ու մենք նրանց հետ մեր հարցերը կլուծենք»: Բաքվի հետ առանձին երկխոսելու Արցախին ուղղված առաջարկները միտված են Արցախը Հայաստանից ավելի պոկելուն ու Ադրբեջանին միացնելուն: Բաքվի հետ առանձին հանդիպումներ ունենալու կոչերը նույն ծրագրի շարունակությունն են, որի մասին Ալիևը բարձրաձայն խոսում է»:

Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե որևէ կերպ չի պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել: «Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀՀ ու ԱՀ իշխանությունների դիրքորոշման մեջ Արցախի հարցում դիրքորոշումների տարբերություններ չլինեին: Սա, սակայն, միայն այն պարագայում, երբ հաստատ համոզված լինեինք, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշմամբ Արցախը, թեպետ չճանաչված, բայց անկախ պետություն է և որևիցե կերպ չի կարող բռնակցվել Ադրբեջանին: Բայց մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունները նման դիրքորոշում չունեն: Այս պարագայում, երբ խոսում են ՀՀ և ԱՀ իշխանությունների դիրքորոշումների նույնական լինելու մասին, ապա արդյո՞ք խոսում են Ադրբեջանի կազմում լինելու նույնական դիրքորոշման մասին: Այդ դիրքորոշմա՞նն են արդյոք համաձայն: Ինչո՞ւ, որովհետև ԱՀ իշխանությունները տարբեր խողովակներով հայտարարել են, որ որևիցե կերպ չեն դիտարկում, որ Արցախը այս կամ այն ձևաչափով երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Զուգահեռ այդ հայտարարությունների, մենք, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որևէ հստակ դիրքորոշում ու պատասխան չենք տեսել, ըստ որի՝ կասեին, որ չենք կիսում են այդ կարծիքը: Արդյո՞ք իրենց, այսպես կոչված, դիրքորոշումն այն նույն դիրքորոշումն է, որը հնչել է Արցախի Հանրապետությունից ոչ միայն նախագահի, այլև ԱՀ անվտանգության խորհրդի կողմից, ինչպես նաև Ազգային ժողովի հայտարարությունների միջոցով: Որևիցե անգամ ՀՀ իշխանությունները այդ հայտարարություններին ուղղակի չեն պատասխանել, չեն ասել՝ կիսում են դրանք, թե ոչ: Ցավոք, ԱՀ իշխանությունների կողմից էլ ՀՀ իշխանություններին ուղղված չի եղել նման հանրային հարցադրում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե որն է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իրենց հստակ տեսլականը. «Ինչ-որ լղոզված հայտարարություններ են անում, ասում, թե իրենց համար «կարևորն այնտեղ ապրող բնակիչների անվտանգությունն է, իրավունքները…», քանի որ իրականում հասկանում են, որ վաղուց արդեն հանձնել են Արցախը, պարզապես այդ մասին բարձրաձայնելու համարձակությունը չունեն: Արցախի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար, կարծում եմ, այս երկուսուկես տարում պարզ է դարձել, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու ի զորու չեն շարունակելու ավելի քան 30-ամյա այն պայքարը, որ սկսվել է 1988-ից: Կարծում եմ՝ պարզ է դարձել նաև, որ, հակառակը, 2018ին եկան իշխանության, որպեսզի Արցախը հանձնեն թուրքերին: Արցախում յուրաքանչյուր քաղաքացու հարցնեք, գրեթե նման դիրքորոշում կհայտնի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ու վարքագծի մասին, քանի որ գործողությունները հենց այդ մասին են խոսում: Թեպետ մեկ-մեկ հայտարարում են, թե «Արցախից ձեռքները չեն լվացել, քանի որ գումարներ են տրամադրում»:

ՀՀ իշխանությունները ԱՀ-ին գումար տրամադրելուց բացի պայքարի մեջ լինելն ուրիշ այլ կերպ չեն պատկերացնում»: Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց Ադրբեջանի վերջնագրի մասին՝ շեշտելով, որ Արցախի համար ադրբեջանական ինտեգրացիայի վերաբերյալ առաջարկն անընդունելի է: Մյուս կողմից, սակայն, նշեց, որ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ. Հակոբյանը նշեց. «Մի կողմից՝ ԱՀ նախագահը չի կարող չհայտարարել, որ իր համար անընդունելի է ինտեգրացիան, քանի որ հակառակ պարագայում, եթե նման բան չհայտարարի, ԱՀ նախագահը կխախտի սահմանադրական կարգն ու հանցագործ կդառնա: Մյուս կողմից՝ լավ տեսնում ենք ՀՀ իշխանությունների ճնշումն ու մեծ ազդեցությունը ԱՀ նախագահի վրա: Այս երկու բևեռների մեջտեղում ԱՀ նախագահը նման հայտարարություններ է անում, ինչի արդյունքում, մենք, կարծես թե, դուռ ենք բացում այն անձանց համար, որոնց մտքով կարող է անցնել ինտեգրվել Ադրբեջանին: Ես համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունում չկա մի քաղաքացի, որի մտքով անգամ նման բան կարող է անցնել:

Սակայն, երբ ԱՀ նախագահը խոսում է այդ թեմայից, այսպիսով խախտում է այն Սահմանադրությունը, որի հիման վրա ինքը ԱՀ նախագահ է: Չմոռանանք, որ, ըստ Սահմանադրության, նախագահը կոչված է պաշտպանելու Հանրապետության ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը, տարածքային ամբողջականությունը և այլն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԱՀ նախագահը գտնվում է ՀՀ իշխանությունների և մասնավորապես վարչապետի շատ մեծ ճնշման և ազդեցության տակ, ապա նման հայտարարությունները մեզ համար զարմանալի չեն: Նման երկիմաստ հայտարարություններ բազմիցս ենք տեսել: Օրինակ՝ ԱՀ ԱԺ-ի սուր հայտարարությունը ինչ-որ ձևով մեղմելու վարքագիծ ու փորձ ևս եղել է: Այս ամենի պատճառն այն է, որ ԱՀ իշխանությունները ՀՀ իշխանությունների ճնշման և ազդեցության տակ են, ինչը, ցավոք, մեզ համար վատ տեղ տանող ճանապարհ է, քանի որ գիտենք, թե Արցախի Հանրապետության մասով ՀՀ իշխանություններն ինչ են ուզում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян