Գաղտնի գործարք՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև. Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ են զինում Բաքվին․ «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
dzen.ru–ն «Պատերազմ Հայաստանի՞, թե՞ Իրանի հետ. Իսրայելը Բաքվին գաղտնի զինել է միլիարդավոր դոլարների զենքով» վերնագրով հոդվածում գրում է, որ իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գաղտնի գործարք է իրականացվել։ Բանն այն է, որ հայտնի է դարձել Բաքվի և Իսրայելի միջև ավելի քան 90 թռիչքի մասին. դրանք օգտագործվել են պայթուցիկ նյութերի արտահանման համար։
Ստացվում է, որ 7 տարի ադրբեջանցիներն ու իսրայելցիները, չտեղեկացնելով ոչ մեկին, գաղտնի են իրականացրել այդ գործարքը։ Թռիչքներն իրականացրել է ադրբեջանական «Silk Way Airlines» ընկերությունը։ Գործով ներգրավված լրագրողները հայտնել են, որ Թել Ավիվը միլիարդավոր դոլարների զենք է փոխանցել Բաքու։ Սակայն նման «լավությունը» անպատասխան չի մնացել, զենքի դիմաց Ադրբեջանը նավթ է փոխանցել Իսրայելին։ Բացի այդ, ադրբեջանական կողմը Իսրայելին իրավունք է տվել տեղեկատվություն ստանալ և մուտք գործել Իրան։
Նման կերպ Իսրայելը վերահսկում է այն ողջ իրավիճակը, որը տեղի է ունենում Իրանում։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Բաքուն սահմանակից է Թեհրանին։ Համացանցից օգտվողները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը զինում է Բաքվին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա բախումների համար։ Սակայն որոշներն էլ կարծում են, որ Իսրայելը պարզապես զենք է կուտակում Բաքվում, որպեսզի հետո կռվի Իրանի դեմ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում