Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վրաստանյան զարգացումների նրբերանգները․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերը մեծ ազդեցություն են ունենում ինչպես լոկալ, այնպես էլ համաշխարհային մակարդակով։ Եվ վերջին շրջանին բնորոշ առանձնահատկություններից մեկն այն է, որ խոշոր խաղացողների դիմակայության արդյունքում կարող են ոտքի տակ գնալ, տուժել այն երկրները, որոնք դառնում են պայքարի կամ մրցակցության դաշտ։ Օրինակ՝ հենց այդպես է Ուկրաինան դարձել Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մրցադաշտը։ Իսկ այս ամենի արդյունքում բոլորից շատ հենց Ուկրաինան է տուժում՝ դառնալով թեժ պատերազմական բախումների գոտի։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության աղեղը կարող է այլ ուղղություններ ևս ընդգրկել։ Իսկ ամենահավանական գոտին ԱՊՀ երկրների տարածքն է, որը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է և անվանվում է «մերձավոր արտասահման»։ Ուստի, պատահական չեն Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, թե Ռուսաստանի դեմ պետք է երկրորդ, երրորդ ճակատ բացել, այդ թվում՝Կովկասում։ Նախ՝ Ադրբեջանն է ակտիվություն դրսևորում այս ուղղությամբ՝ անընդհատ լարվածություն ստեղծելով Հայաստանի հետ սահմանին և Արցախում։ Բայց Արևմուտքի կողմից հակառուսական ամենակարևոր ուղղություններից մեկն է դիտարկվում նաև Վրաստանը, որտեղ դրա համար նպաստավոր պայմաններ կան։

Սակայն հաշվի առնելով 2008 թվականի իրադարձությունների դասերը, երբ ռուսական զորքերը մտան Վրաստան ու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստի պատճառ դարձան, այդ երկիրը կարողացավ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր հավասարակշռված քաղաքականություն վարել։ Եվ նույնիսկ երբ Ուկրաինան Վրաստանից խնդրեց իրեն փոխանցել «Բուկ» համակարգերը, որը Կիևը ուղարկել էր Վրաստան 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Թբիլիսին կտրականապես հրաժարվեց՝ դա դիտարկելով իրեն պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Բալանսավորված քաղաքականության արդյունքում Վրաստանին հաջողվեց ոչ միայն զերծ մնալ աշխարհաքաղաքական մրցապայքարի թատերաբեմ դառնալուց, այլև որոշ ուղղություններով անգամ շահել։

Օրինակ՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո ռուսների հոսքը դեպի Վրաստան լրացուցիչ տնտեսական էֆեկտ ունեցավ՝ նպաստելով վրացական արժույթի՝ լարիի արժևորմանը։ Այդուհանդերձ, ի վերջո, Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը դարձավ աշխարհաքաղաքական նշանակության հարց։ Օրենքի հեղինակները այն կարևորում են ֆինանսական թափանցիկության ապահովմանը հասնելու հարցում, իսկ ահա, այսպես կոչված, ընդդիմախոսները, իսկ իրականում արևմտյան թևի տակ գործողները կարծում են, որ այն ուղղված է այլախոհությունը ճնշելուն, և կարող է մահացու հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին։ Հետաքրքրական է, որ դիտարկվում էր օրենքի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան։

Վրացական տարբերակի համաձայն, օտարերկրյա գործակալ կարող է լինել նաև լրատվամիջոցը, սակայն նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Այսինքն՝ այս տարբերակում հաշվի է առնվում ԱՄՆ-ում նման օրենքի առկայության փորձը։ Ընդ որում, ամերիկյան տարբերակում ավելի խիստ պահանջներ են նախատեսվում։ Բայց դա չխանգարեց, որ վրացական օրինագիծը Արևմուտքի՝ մասնավորապես ԵՄ-ի կողմից կոշտ քննադատության արժանանա։ Իսկ դրա դեմ բողոքող ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչներն այդ փաթեթն անվանեցին «ռուսական օրենք»։

Ստացվում է՝ հերթական անգամ երկակի չափանիշների հետ ենք գործ ունենում, և այն, ինչ կարելի է Արևմուտքին, չի կարելի մյուսներին։ Ու այդպիսով հարցին ամբողջովին աշխարհաքաղաքական մուգ երանգ տրվեց՝ դառնալով ներքաղաքական սրացումների պատճառ։ Նախ՝ Վրաստանում օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ, իսկ հետո նաև բողոքի ցույցեր։ Բայց իրավիճակը հատկապես թեժացավ այն բանից հետո, երբ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց և նույնիսկ խորհրդարանի շենք ներխուժելու փորձեր կատարեցին։

Ճիշտ է՝ իրավապահներին հաջողվեց ցրել ցույցը, սակայն հաշվի առնելով բողոքի դրսևորումները, օրենքը հետ կանչվեց խորհրդարանից։ Բայց Արևմուտքը դրանով չի բավարարվում և փորձում է առիթն օգտագործել հակառուսականության ալիքի ֆոնին ոտնատակ տալ նաև Վրաստանը, իսկ վրացական արևմտամետ «ուժերն» էլ, տեսնելով, որ կարողանում են իրավիճակի վրա ազդեցություն ունենալ, մտադիր չեն այս ամենով բավարարվել ու տրամադրված են բողոքի ակցիաներին շարունակական բնույթ հաղորդել։

Եվ քանի որ տարածաշրջանն առանց այն էլ փոթորկվում է, ապա Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են շատ վտանգավոր լինել։ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կարևոր է նաև Երևանի համար։ Վրաստանում անկայունությունը կարող է բացասական տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի վրա։ Հաշվի առնենք, որ այդ հարևան երկրով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира