Զելենսկին հանձնարարել է քննարկել ՌԴ-ն «Մոսկովիայի Դաշնության» անվանափոխելու հարցը. Մոսկվայից արձագանքել են
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարականը՝ քննարկել Ռուսաստանը ուկրաիներենով Մոսկովիա անվանափոխելու հարցը: Նա այս տեղեկությանն արձագանքել է իր թելեգրամյան ալիքում:
Մեդվեդևի կարծիքով՝ այս դեպքում Ուկրաինան պետք է վերանվանվի «Խոզի Բանդերա Ռեյխ»։
«Դե ինչ այս պարագայում ասես... Մեր պատասխա՞նը. իհարկե ոչ խոխլանդիա և, իհարկե, ոչ Մալոռոսիյա: Միայն Schweinisch Bandera-Reich. Exakt (Շվեյնիշ Բանդերա Ռայխ, «Խոզի Բանդերա Ռեյխ, հենց այդպես»)», - գրել է Մեդվեդևը՝ Ուկրաինայի նախագահին անվանելով «գերագույն Կիևի նացիստ»։
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահը պարտավոր է դիտարկել բոլոր խնդրագրերը, որոնք հավաքում են ավելի քան 25 000 ձայն իր պաշտոնական կայքում։ Նոյեմբերի 23-ին քննարկման ներկայացված Ռուսաստանը Մոսկովիայի անվանափոխելու նախաձեռնությանը աջակցել է մոտ 25,8 հազար օգտատեր։
Խնդրագիրն առաջարկվում է ուկրաիներենում «Ռուսաստանի Դաշնություն»-ը փոխարինել «Մոսկովիայի դաշնություն» բառերով։ Ըստ խնդրագրի նախաձեռնողի՝ Ռուսաստանն իր ներկայիս անունով «գրավել է Կիևան Ռուսիայի պատմությունը», ուստի երկրի անվանափոխությունը միջազգային մակարդակով «տեղեկատվական հզոր քայլ» կլինի։
Խնդրագրին Ուկրաինայի նախագահի պատասխանում ասվում է, որ վարչապետ Դենիս Շմիգալին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ քննարկմանը ներգրավելով գիտական հաստատություններ։ Զելենսկին կոչ է արել հարցը մշակել «ինչպես պատմամշակութային համատեքստում, այնպես էլ՝ հաշվի առնելով հնարավոր միջազգային իրավական հետևանքները»։
Ռուսաստանի տարածքի «Մոսկովիա» անվանումը արտասահմանյան աղբյուրներում օգտագործվել է XVI-XVII դդ.: