Իրանում դպրոցականների զանգվածային թունավորման մեղադրանքով ձերբակալվել է 100 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իրանի ՆԳՆ հայտնել է 100 մարդու ձերբակալության մասին, կապված աշակերտների թունավորման դեպքի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Ձերբակալվածների մեջ կան մարդիկ, որոնք տեղի տալով ստեղծված հոգեբանական մթնոլորտին, դպրոցներում օգտագործել են տհաճ հոտ ունեցող, սական անվտանգ նյութեր։ Սակայն կան մարդիկ, որոնք ունեցել են շատ ավելի վտանգավոր դրդապատճառներ։ Երկրում վախի մթնոլորտ ստեղծելու, դպրոցները փակելու և Իրանի նկատմամբ բացասական վերաբերմունք ստեղծելու նպատակով, օգտագործել են վտանգավոր և թունավոր նյութեր։
Ներկայումս ստուգվում է նրանց հնարավոր կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,-ասված է Իրանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իրանում զանգվածային թունավորումների հետևանքով տուժել է ավելի քան 1000 դպրոցական, որոնց մեծամասնությունն աղջիկներ էին։ Եթե պարզվի, որ նրանք դպրոցականներին թունավորել են կանխամտածված, ապա Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեի պահանջով նրանք կենթարկվեն մահապատժի։