Ավետիք Չալաբյանը Գյումրիում մասնակցել է «Երիտասարդությունը և հայկական քաղաքակրթության ապագան» խորագրով գիտա-գործնական սեմինարին
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր «Ազգային արժեք» ակումբի մեր գործընկերների հրավերով, օրն անցկացրեցինք Գյումրիում, որտեղ պատիվ ունեցանք մասնակցելու «Երիտասարդությունը և հայկական քաղաքակրթության ապագան» խորագրով գիտա-գործնական սեմինարին:
Գյումրին մի հատուկ երևույթ է, որը չի դադարում զարմացնել՝ առաջին հերթին իր ստեղծագործ և ոգեղեն մարդկանցով, բայց և իր քաղաքային ուրույն միջավայրով, անզուգական ճաշակով և էսթետիկ ներդաշնակությամբ, հոգևորի և աշխարհիկի ինքնատիպ համադրությամբ:
Բուն սեմինարը հրաշալի երիտասարդներ հայտնաբերելու, նրանց և նաև նրանց նվիրյալ դաստիրակների հետ շփվելու եզակի հնարավորություն էր, և համագործակցության նոր հորիզոններ է բացում բոլորի ներկաների համար:
Շնորհակալ ենք «Ազգային արժեք» ակումբի մեր գործընկերներին այս հրաշալի օրվա համար, և ջերմ ողջույներ ենք հղում Գյումրիում այսօր մեզ հետ հանդիպած բոլոր տարեկից և երիտասարդ ընկերներին!
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



