Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առաջնային նպատակը հասարակությանն ամբողջական քաոսի մեջ մտցնելն է. բացասական հետևանքները դեռ տարիներ շարունակ զգալու ենք»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում առկա իրավիճակը նկարագրելու համար նոր տերմիններ են հարկավոր: Այս կարծիքին է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Սովորաբար ընդունված է տարբեր երկրներում առկա համակարգերը նկարագրել ժողովրդավար, ավտորիտար կամ տոտալիտար տերմիններով, բայց մեր երկրում «դեմոկրատական ավտորիտարիզմ» է: Կա ոչ թե իշխանություն, այլ մի խումբ, որն աշխարհաքաղաքական ամենապղտոր կենտրոնների քիմքին հաճո ծրագրեր ունի: Միջազգային հանրություն կոչված այդ կենտրոնները փակում են իրենց աչքերը ու չեն տեսնում դատական իշխանության անկախությանը սպառնացող քայլերը, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում առկա ոտնահարումները: Այսօր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում ամենաուժեղ ազդեցությունն ունեցող գլոբալիստական կենտրոնները իրենց շատ տարօրինակ և կենտրոնաձիգ աշխարհաքաղաքական շահերն են առաջնային համարում»,-ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա խոսքով, նշված կենտրոններն այդ շահերը վեր են դասում այնպիսի արժեքներից, ինչպիսիք են մարդու իրավունքները, իրավական պետության կարևորությունը, որի սիրտն անկախ դատական իշխանությունն է: «Իշխանության եկած այս խումբն օգտվում է վերոնշյալ կենտրոնների ամենաթողությունից ու կառուցում է այնպիսի համակարգ, որը կարելի է որպես «դեմոկրատական ավտորիտարիզմ» որակել: Կա ոչ թե մեկ անձ, այլ կա գաղափարախոսություն, որը պարտադրում է մեզ այդ խմբի վերնախավը: Մեզ մոտ, օրինակ՝ ոչ միայն կոնկրետ դատավորներ են, այսպես ասած, զոհ դառնում այդ քաղաքականությանը, այլ ամբողջ հասարակությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ խորհրդային ժամանակաշրջանի այն իներցիան, թե դատական իշխանությունը սպասարկում է իշխող վերնախավին, միշտ է եղել. «Բայց նոր սերունդը՝ ի դեմս դատավորների, դատապաշտպանների, նաև քննիչների, կարողացել էին այնպես անել, որ թեպետ համեստ, բայց այս դաշտում մենք նվաճումներ ունենանք: Մինչդեռ վերջին 5 տարում, փաստորեն, զրկվում ենք անգամ շատ համեստ նվաճումներից, որը հասարակությունն ուներ նաև նոր սերնդի իրավաբանների, քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ: Մենք այսօր գործ ունենք ավտորիտարիզմի հետ, այսպես կոչված, դեմոկրատական քողարկումների ներքո, ինչը իր հետքն է թողնելու նաև երկարաժամկետ առումով: Անգամ եթե այլ իշխանություն գա, միևնույնն է, այսպիսի գործընթացները շատ ծանր են անդրադառնալու մեր երկրի վրա. բացասական հետևանքները դեռ տարիներ շարունակ զգալու ենք»:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս փուլում քրեական վարույթներ են նախաձեռնվում այն մարդկանց դեմ, ովքեր այս իշխանության թիմից են: «Իրականում սա շատ խորամանկ, այսպես ասած, ժողովրդավարության նմանակում է: Մեծ խումբ մարդիկ այսօր չեն վստահում այս խմբի կողմից կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության համար պայքարին: Բոլորը տեսնում են մի բան, որը կոչվում է ընտրովի մոտեցում: Իրավական հիմքերից բացարձակապես հեռու գործընթացներ կան: Որևէ մեկին մոլորության մեջ չի կարող գցել այն փաստը, որ հետապնդումներ կամ գործեր են հարուցվում իրենց թիմի հետ եկած մարդկանց նկատմամբ: Սա իսկապես նմանակում է, ուզում են ցույց տալ, թե իբր իրենց համար բոլորը նույնն են, և բոլորը հավասար են օրենքի առջև: Իրականում այսօր բոլորը հավասար են կամայականության առջև»,-շեշտեց Լ. Ալավերդյանը:

Նրա խոսքով, իշխանության այս խումբը պատահական չի գործում: «Առաջնային նպատակը հասարակությանն ամբողջական քաոսի մեջ մտցնելն է, որ որևէ նոր ուժի չհավատա: Արդեն հինգ տարի է անցել 2018-ից, ժողովուրդը եկավ այն եզրահանգմանը, որ բոլոր խոստումները խաբեություն էին: Նպատակը անվստահությունը կատարելության հասցնելն է, որ ոչ ոքի այլևս չհավատան: Սա ակներև նպատակն է: Մյուս արձանագրումն էլ այն է, որ, մեծ հաշվով, այսպիսի պղտոր ջրերի մեջ, փաստորեն, ամրապնդվում է այս խմբի՝ ամբողջովին ավտորիտար իշխանությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%